Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014

Դուք կդառնաք «քահանաների թագավորություն»

Դուք կդառնաք «քահանաների թագավորություն»

«Դուք քահանաների թագավորություն և սուրբ ազգ կդառնաք» (ԵԼՔ 19։6

1, 2. Ինչո՞ւ կնոջ սերունդը պաշտպանության կարիք ուներ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ առաջին մարգարեությունը շատ կարևոր է հասկանալու համար, թե ինչպես է կատարվելու Եհովայի նպատակը։ Եդեմական խոստումը տալիս ճշմարիտ Աստված ասաց. «Ես թշնամություն եմ դնելու քո [Սատանայի] և կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև»։ Որքա՞ն մեծ էր լինելու այդ թշնամանքը։ «Նա [կնոջ սերունդը] քո [Սատանայի] գլուխը պիտի ջախջախի, իսկ դու նրա գարշապարը պիտի խայթես»,— ասաց Եհովան (Ծննդ. 3։15)։ Թշնամությունը շատ մեծ էր լինելու, և Սատանան ջանք չէր խնայելու կնոջ սերնդին ոչնչացնելու համար։

2 Զարմանալի չէ, որ սաղմոսերգուն Աստծու ժողովրդի հետ կապված ջերմեռանդորեն աղոթեց. «Ահա քո թշնամիները իրարանցման մեջ են, և քեզ ատողները գլուխ են բարձրացնում։ Քո ժողովրդի դեմ նրանք խորամանկորեն հնարներ են խորհում և դավ են նյութում նրանց դեմ, որոնց դու քո պահպանության տակ ես առել։ Նրանք ասում են. «Եկե՛ք նրանց բնաջինջ անենք, որ դադարեն ազգ լինելուց» (Սաղ. 83։2–4)։ Սատանայի նպատակն էր ապականել և ոչնչացնել կնոջ սերունդը։ Եհովան սերունդը պաշտպանելու համար, ինչպես նաև երաշխավորելու համար, որ Մեսիական  Թագավորությունը կիրագործի Իր նպատակը, ձեռնարկեց իրավական ուժ ունեցող համապատասխան քայլեր։

ՈՒԽՏ, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԵՐՆԴԻՆ

3, 4. ա) Ե՞րբ Օրենքի ուխտը ուժի մեջ մտավ, և ինչի՞ն համաձայնվեց Իսրայել ազգը։ բ) Ինչի՞ համար էր Օրենքի ուխտը։

3 Երբ Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետնորդների թիվը հասավ միլիոնների, Եհովան նրանց ազգ դարձրեց. դա հին Իսրայել ազգն էր։ Մովսեսի միջոցով Եհովան մի յուրահատուկ ուխտ կապեց այդ ազգի հետ՝ նրան տալով իր Օրենքը, և Իսրայել ազգը համաձայնվեց այդ ուխտի պայմաններին։ Աստվածաշունչն ասում է. «Մովսեսը.... վերցրեց ուխտի գիրքը և կարդաց ժողովրդի առաջ։ Նրանք էլ ասացին. «Եհովայի բոլոր ասածները կանենք ու հնազանդ կլինենք»։ Մովսեսը վերցրեց [զոհաբերված ցլերի] արյունը, շաղ տվեց ժողովրդի վրա ու ասաց. «Սա է ուխտի արյունը, որ Եհովան կապեց ձեզ հետ այս բոլոր խոսքերի հիման վրա»» (Ելք 24։3–8

4 0րենքի ուխտը ուժի մեջ մտավ մ.թ.ա. 1513-ին Սինա լեռան մոտ։ Այդ ուխտը Իսրայել ազգին առանձնացրեց ու դարձրեց Աստծու ընտրյալ ազգ։ Եհովան դարձավ նրանց Դատավորը, Օրենսդիրը և Թագավորը (Ես. 33։22)։ Իսրայելացիների պատմությունը ցույց է տալիս, թե ինչ էր լինում, երբ նրանք հետևում էին Եհովայի արդար չափանիշներին և ինչ էր լինում, երբ անտեսում էին դրանք։ Օրենքը նրանց արգելում էր ամուսնանալ հեթանոսների հետ և մասնակցել կեղծ երկրպագության. այդպես Աբրահամի սերունդը չէր պղծվի (Ելք 20։4–6; 34։12–16

5. ա) Օրենքի ուխտը ինչի՞ հնարավորություն տվեց Իսրայելին։ բ) Ինչո՞ւ Աստված մերժեց Իսրայելին։

5 Օրենքի ուխտով նախատեսվում էր քահանայական ծառայություն։ Այդ ծառայությունը նախապատկերն էր քահանայական ավելի մեծ ծառայության, որը լինելու էր ապագայում (Եբր. 7։11; 10։1)։ Օրենքի ուխտի միջոցով Իսրայելը եզակի հնարավորություն և առանձնաշնորհում ուներ դառնալու «քահանաների թագավորություն», եթե, իհարկե, հնազանդվեր Եհովայի օրենքներին (կարդա՛  Ելք 19։5, 6)։ Բայց Իսրայելը չհնազանդվեց։ Փոխանակ ողջունելու Մեսիայի՝ Աբրահամի սերնդի գլխավոր մասի գալուստը՝ այդ ազգը մերժեց նրան։ Աստված էլ, հետևաբար, մերժեց իսրայելացիներին։

Այն, որ Իսրայել ազգը անհնազանդ էր, չէր նշանակում, որ Օրենքը թերի էր (տե՛ս պարբերություն 3–6)

6. Ի՞նչ իրագործեց Օրենքը։

6 Իսրայել ազգը չդարձավ քահանաների թագավորություն, որովհետև հավատարիմ չմնաց Եհովային։ Բայց դա չէր նշանակում, որ Օրենքը թերի էր։ Օրենքի նպատակն էր պաշտպանել սերունդը և մարդկանց առաջնորդել դեպի Մեսիան։ Երբ Քրիստոսը եկավ ու ճանաչվեց, Օրենքը իր դերը կատարեց։ «Օրենքի վերջը Քրիստոսն է»,— ասվում  է Սուրբ Գրքում (Հռոմ. 10։4)։ Բայց հարց է առաջանում. «Ովքե՞ր էին դառնալու քահանաների թագավորություն»։ Եհովա Աստված որոշել էր նոր ազգ կազմավորել, և այդ նպատակով նա մեկ ուրիշ իրավական քայլ արեց։

ՆՈՐ ԱԶԳԻ ԾՆՈՒՆԴԸ

7. Ի՞նչ էր ասել Եհովան Երեմիա մարգարեի միջոցով նոր ուխտի վերաբերյալ։

7 Օրենքի ուխտի վերանալուց դեռ երկար ժամանակ առաջ Եհովան Երեմիա մարգարեի միջոցով ասել էր, որ ինքը Իսրայել ազգի հետ «նոր ուխտ» է կապելու (կարդա՛  Երեմիա 31։31–33)։ Այս ուխտը Օրենքի ուխտից տարբերվելու էր նրանով, որ մեղքերի ներումը հնարավոր էր լինելու առանց կենդանական զոհերի։ Ինչպե՞ս։

8, 9. ա) Ի՞նչ է իրագործում Հիսուսի թափած արյունը։ բ) Ինչի՞ հնարավորություն ունեն նրանք, ովքեր նոր ուխտի մաս են կազմում (տե՛ս 13-րդ էջի նկարը)։

8 Դարեր անց՝ 33թ. նիսանի 14-ին, Հիսուսը հաստատեց Տիրոջ ընթրիքը։ Գինով լցված բաժակի մասին խոսելով՝ նա 11 հավատարիմ առաքյալներին ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը իմ արյան հիման վրա, որ թափվելու է ձեզ համար» (Ղուկ. 22։20)։ Իսկ Մատթեոսի Ավետարանում գինու վերաբերյալ Հիսուսի խոսքերը հետևյալն են. «Սա խորհրդանշում է իմ «արյունը ուխտի», որ թափվելու է շատերի համար, որպեսզի նրանց մեղքերը ներվեն» (Մատթ. 26։27, 28

9 Հիսուսի թափած արյունը վավերացնում է նոր ուխտը։ Այդ արյունը նաև հնարավոր է դարձնում մեղքերի մեկընդմիշտ ներումը։ Հիսուսը նոր ուխտի մաս չի կազմում. նա մեղքից զերծ է և ներման կարիք չունի։ Բայց Աստված Քրիստոսի թափած արյան արժեքը կիրառում է Ադամի հետնորդների նկատմամբ։ Եհովան նաև իրեն նվիրված որոշ մարդկանց որդեգրում է որպես իր «զավակների»՝ օծելով նրանց սուրբ ոգով (կարդա՛  Հռոմեացիներ 8։14–17)։ Աստծու աչքում լինելով առանց մեղքի՝ նրանք ինչ-որ իմաստով նման են Հիսուսին՝ Աստծու անմեղ Որդուն։ Օծյալները դառնում են «Քրիստոսի ժառանգակիցներ» և հնարավորություն են ունենում դառնալու «քահանաների թագավորություն»։ Սա մի առանձնաշնորհում է, որն Իսրայել ազգը Օրենքի ներքո կարող էր ունենալ։ «Քրիստոսի ժառանգակիցների» մասին Պողոս առաքյալը գրեց. «Դուք «ընտրյալ ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, մի ժողովուրդ՝ հատուկ սեփականություն լինելու, որպեսզի ամենուրեք հռչակեք գերազանց հատկությունները» նրա, ով խավարից կանչեց ձեզ իր սքանչելի լույսի մեջ» (1 Պետ. 2։9)։ Հստակ է, որ նոր ուխտը կենսական է։ Այն Հիսուսի աշակերտներին հնարավորություն է տալիս Աբրահամի սերնդի երկրորդական մաս կազմելու։

ՆՈՐ ՈՒԽՏԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ

10. Ե՞րբ նոր ուխտը ուժի մեջ մտավ, և ինչո՞ւ դա տեղի չունեցավ ավելի շուտ։

10 Ե՞րբ նոր ուխտը ուժի մեջ մտավ։ Նոր ուխտը ուժի մեջ չմտավ այն ժամանակ, երբ Հիսուսը այդ ուխտի մասին խոսեց իր վերջին գիշերը։ Ինչո՞ւ։ Որովհետև նախ նրա արյունը պետք է թափվեր և հետո նրա արյան արժեքը ներկայացվեր Եհովային երկնքում։ Բացի այդ, սուրբ ոգին դեռ չէր թափվել նրանց վրա, ովքեր լինելու էին «Քրիստոսի ժառանգակիցներ»։ Նոր ուխտը ուժի մեջ մտավ 33թ. Պենտեկոստեին, երբ Հիսուսի հավատարիմ աշակերտները օծվեցին սուրբ ոգով։

11. Նոր ուխտն ինչպե՞ս հնարավոր դարձրեց, որ և՛ հրեաները, և՛ ոչ հրեաները մտնեն հոգևոր Իսրայելի մեջ, և քանի՞ հոգի են նրանք։

11 Երբ Եհովան Երեմիայի միջոցով ասաց, որ ինքը նոր ուխտ է կապելու Իսրայելի հետ, Օրենքի ուխտը ինչ-որ իմաստով «հնացավ»։ Բայց այն փաստացի շարունակեց գոյություն ունենալ  մինչև այն ժամանակը, երբ ուժի մեջ մտավ նոր ուխտը (Եբր. 8։13)։ Այդ ժամանակվանից սկսած՝ և՛ հրեա, և՛ անթլփատ ոչ հրեա հավատացյալները Աստծու աչքում հավասար հնարավորություններ էին ունենալու, քանի որ նրանց «թլփատությունը սրտի թլփատությունն է՝ ոգու միջոցով և ոչ թե գրավոր օրենքի» (Հռոմ. 2։29)։ Նրանց հետ ուխտ կապելով՝ Աստված իր օրենքները դնելու էր «նրանց մտքերում» և գրելու էր «նրանց սրտերի վրա» (Եբր. 8։10)։ Նոր ուխտի մեջ եղողների ընդհանուր թիվը 144000 էր լինելու։ Նրանք կազմելու էին նոր ազգ՝ «Աստծու Իսրայելը»՝ հոգևոր Իսրայելը (Գաղ. 6։16; Հայտն. 14։1, 4

12. Ի՞նչ համեմատություն կարելի է անցկացնել Օրենքի ուխտի և նոր ուխտի միջև։

12 Ի՞նչ համեմատություն կարելի է անցկացնել Օրենքի ուխտի և նոր ուխտի միջև։ Օրենքի ուխտը կնքվել էր Եհովայի և Իսրայել ազգի միջև, իսկ նոր ուխտը՝ Եհովայի և հոգևոր Իսրայելի միջև։ Օրենքի ուխտի միջնորդը Մովսեսն էր, իսկ նոր ուխտի միջնորդը Հիսուսն է։ Օրենքի ուխտը վավերացվեց կենդանու արյամբ, իսկ նոր ուխտը՝ Հիսուսի արյամբ։ Օրենքի ուխտի հիման վրա՝ Իսրայել ազգին առաջնորդում էր Մովսեսը, իսկ նոր ուխտի մեջ մտնողներին առաջնորդում է Հիսուսը՝ ժողովի Գլուխը (Եփես. 1։22

13, 14. ա) Ի՞նչ կապ ունի նոր ուխտը Թագավորության հետ։ բ) Ինչի՞ կարիք կա, որպեսզի հոգևոր Իսրայելը կարողանա Քրիստոսի հետ իշխել երկնքում։

13 Ի՞նչ կապ ունի նոր ուխտը Թագավորության հետ։ Նոր ուխտով ստեղծվում է մի սուրբ ազգ, որի անդամները հնարավորություն ունեն երկնային Թագավորությունում լինելու թագավորներ ու քահանաներ։ Այս ազգը կազմում է Աբրահամի սերնդի երկրորդական մասը (Գաղ. 3։29)։ Նոր ուխտը հաստատում է, որ աբրահամական ուխտը կատարվելու է։

14 Նոր ուխտով ստեղծվում է հոգևոր Իսրայելը, և այս ուխտը հիմք է ստեղծում, որ հոգևոր Իսրայելի անդամները դառնան «Քրիստոսի ժառանգակիցներ»։ Բայց որպեսզի նրանք կարողանան Հիսուսի հետ երկնքում լինել թագավորներ ու քահանաներ, մեկ այլ ուխտի կարիք կա։

ՈՒԽՏ, ՈՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՈՄԱՆՔ ԻՇԽԵԼՈՒ ԵՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ

15. Ի՞նչ ուխտ կապեց Հիսուսն իր հավատարիմ առաքյալների հետ։

15 Տիրոջ ընթրիքը հաստատելուց հետո Հիսուսը մի ուխտ կապեց իր հավատարիմ աշակերտների հետ։ Այդ ուխտը հաճախ կոչվում է Թագավորության ուխտ (կարդա՛  Ղուկաս 22։28–30)։ Ի տարբերություն մյուս ուխտերի, որոնց կողմերից մեկը Եհովան է, այս ուխտը Հիսուսն է կապել իր օծյալ հետևորդների հետ։ Ասելով՝ «ինչպես որ իմ Հայրը ինձ հետ ուխտ կապեց»՝ Հիսուսը, հավանաբար, նկատի ուներ այն ուխտը, որը Եհովան կապել էր իր հետ, որ ինքը «հավիտենական քահանա [լինի]՝ Մելքիսեդեկի կարգի պես» (Եբր. 5։5, 6

16. Ի՞նչ է հնարավոր դառնում Թագավորության ուխտով։

16 11 հավատարիմ առաքյալները միշտ Հիսուսի հետ էին նրա փորձությունների ժամանակ։ Թագավորության ուխտը նրանց հավաստիացրեց, որ նրանք Հիսուսի հետ են լինելու երկնքում և որ նստելու են գահերին՝ որպես թագավորներ և քահանաներ։ Բայց այս առանձնաշնորհումը միայն 11 առաքյալները չէին ունենալու։ Փառավորված Հիսուսը տեսիլքում հայտնվեց Հովհաննես առաքյալին և ասաց. «Ով հաղթի, նրան թույլ կտամ, որ ինձ հետ նստի իմ գահին, ինչպես որ ես հաղթեցի և իմ Հոր հետ նստեցի իր գահին» (Հայտն. 3։21)։ Թագավորության ուխտի մեջ մտնում են 144000 օծյալ քրիստոնյաները (Հայտն. 5։9, 10;  7։4)։ Այս ուխտը նրանց իրավական հիմք է տալիս իշխելու Հիսուսի հետ երկնքում։ Նրանք նման են ազնվական ընտանիքից եղող մի հարսնացուի, որը, ամուսնանալով թագավորի հետ, սկսում է նրա հետ իշխել։ Սուրբ Գիրքը օծյալ քրիստոնյաների մասին խոսում է որպես Քրիստոսի «հարսի»՝ մի «մաքուր կույսի», որը նշանված է Քրիստոսի հետ (Հայտն. 19։7, 8; 21։9; 2 Կորնթ. 11։2

ԱՆՍԱՍԱՆ ՀԱՎԱՏ ՈՒՆԵՑԻՐ ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

17, 18. ա) Համառոտ ներկայացրու քննարկված վեց ուխտերը։ բ) Ինչո՞ւ կարող ենք անսասան հավատ ունենալ Թագավորության հանդեպ։

17 Ինչպես տեսանք, այս և նախորդ հոդվածներում քննարկված ուխտերը կապ ունեն Թագավորության հետ (տե՛ս «Ինչպես է Աստված իրագործելու իր նպատակը» շրջանակը նախորդ հոդվածում)։ Այս փաստը ցույց է տալիս, որ Թագավորությունը ամբողջությամբ հիմնված է իրավական ուժ ունեցող համաձայնությունների վրա։ Ուստի մենք լուրջ հիմքեր ունենք լիովին վստահելու Մեսիական Թագավորությանը, որի միջոցով Աստված իրագործում է մարդկանց ու երկրի հետ կապված իր սկզբնական նպատակը (Հայտն. 11։15

Մեսիական Թագավորության միջոցով Եհովան կիրականացնի երկրի հետ կապված իր նպատակը (տե՛ս պարբերություն 15–18)

18 Ոչ մի կասկած չկա, որ միայն Աստծու Թագավորությունն է վերջնական լուծում տալու մարդկանց բոլոր խնդիրներին։ Մենք կարող ենք լիովին համոզված լինել, որ Թագավորությունը հարատև օրհնություններ է բերելու մարդկությանը։ Ուստի եկեք եռանդորեն հռչակենք այս ճշմարտությունը (Մատթ. 24։14