Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՐՏ 2014

Պատվիր տարեցներին

Պատվիր տարեցներին

«Տարեցին հարգիր [«պատուիր», Արարատ թարգմանություն]» (ՂԵՎՏ. 19։32

1. Ի՞նչ վիճակում է մարդկությունը։

ԵՀՈՎԱՆ երբեք չէր նախատեսել, որ մարդիկ ծերանան ու տառապեն դրա հետևանքներից։ Հակառակը՝ նրա նպատակն էր, որ նրանք ապրեին դրախտային պայմաններում և ունենային կատարյալ առողջություն։ Բայց այսօր «բոլոր ստեղծվածները հառաչում են և ցավի մեջ են» (Հռոմ. 8։22)։ Աստված, անշուշտ, մեծ ցավ է զգում՝ տեսնելով, թե ինչպես են մարդիկ տառապում մեղքի կործանարար ազդեցությունից։ Բազմաթիվ տարեցներ աջակցության կարիք են զգում, բայց ոչ ոք հոգ չի տանում նրանց մասին (Սաղ. 39։5; 2 Տիմոթ. 3։3

2. Ինչո՞ւ ենք ուրախ, որ մեր ժողովներում տարեցներ կան։

2 Եհովայի ծառաները ուրախ են, որ իրենց ժողովում տարեցներ կան։ Մենք օգուտներ ենք քաղում նրանց իմաստությունից և ոգեշնչվում ենք՝ տեսնելով նրանց հավատը։ Անկախ նրանից, տարեց հարազատ ունենք, թե ոչ, մենք հետաքրքրվում ենք տարեցների բարօրությամբ (Գաղ. 6։10; 1 Պետ. 1։22)։ Բոլորիս համար օգտակար կլինի քննել Աստծու տեսակետը տարեցների մասին։ Նաև կքննենք, թե տարեց հարազատների առնչությամբ ինչ պարտականություններ ունեն ընտանիքի անդամները, և թե ժողովը ինչ կարող է անել նրանց համար։

«ԻՆՁ ԴԵՆ ՄԻ՛ ՆԵՏԻՐ»

3, 4. ա) Ի՞նչ խնդրեց 71-րդ սաղմոսը գրողը Եհովայից։ բ) Ժողովի տարեց անդամները ի՞նչ կարող են խնդրել Եհովայից։

3 Սաղմոսերգուն Եհովային աղաչեց. «Ծերության ժամանակ ինձ դեն մի՛ նետիր, ուժս պակասելիս ինձ մի՛ լքիր» (Սաղ. 71։9 Այս սաղմոսը, հավանաբար, 70-րդ սաղմոսի շարունակությունն է, որի ենթախորագրում գրված է՝ «Դավթի սաղմոսը»։ Ուստի կարելի է եզրակացնել, որ այս խնդրանքը Դավիթն է արել։ Նա մանկությունից մինչև ծերություն ծառայեց Եհովային, և Աստված նրա միջոցով բազմաթիվ զորավոր գործեր արեց (1 Սամ. 17։33–37, 50; 1 Թագ. 2։1–3, 10)։ Բայց երբ Դավիթը ծերացավ, կարիք զգաց, որ Եհովան հավաստիացնի իրեն, որ շարունակում է բարեհաճ լինել իր հանդեպ (կարդա՛  Սաղմոս 71։17, 18

4 Դավթի պես՝ բազմաթիվ քրիստոնյաներ, չնայած տարիքին և «աղետաբեր օրերին», հնարավորության սահմաններում շարունակում են գովաբանել Աստծուն (Ժող. 12։1–7)։ Նրանցից շատերը ի վիճակի չեն անելու շատ բաներ, որ անում էին մի ժամանակ, այդ թվում նաև ծառայության մեջ։ Նրանք, Դավթի պես, կարող են աղաչել Եհովային, որ շարունակի օրհնել իրենց և հոգ տանել իրենց մասին։ Այս հավատարիմները կարող են վստահ լինել, որ Աստված կպատասխանի իրենց աղոթքներին. դրանք ողջամիտ աղոթքներ են, ինչպիսիք որ Դավիթն արեց Աստծու ներշնչանքով։

5. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում իր հավատարիմ տարեց ծառաներին։

5 Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Եհովան թանկ է գնահատում հավատարիմ տարեցներին և իր մյուս ծառաներից ակնկալում է, որ պատվեն նրանց (Սաղ. 22։24–26; Առակ. 16։31; 20։29)։ «Ալեհեր մարդու առաջ վեր կաց և տարեցին հարգիր [պատվիր]. վախեցիր քո Աստծուց։ Ես Եհովան եմ»,— կարդում ենք Ղևտական 19։32-ում։ Ինչպես տեսնում ենք, տարեցներին պատվելը լուրջ պահանջ էր այն ժամանակներում, երբ գրվեցին այս խոսքերը, և դա շարունակում է այդպիսին լինել մեր օրերում։ Իսկ ովքե՞ր պետք է հոգ տանեն նրանց մասին։

ԸՆՏԱՆԻՔԸ

6. Ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը ծնողին հոգ տանելու հարցում։

6 Աստծու Խոսքը մեզ ասում է. «Պատվիր քո հորն ու մորը» (Ելք 20։12; Եփես. 6։2)։ Հիսուսը շեշտեց այս պատվիրանի կարևորությունը, երբ նախատեց փարիսեցիներին ու դպիրներին, որոնք հրաժարվում էին իրենց ծնողների մասին հոգ տանելուց (Մարկ. 7։5, 10–13)։ Հիսուսն ինքը լավ օրինակ թողեց այս հարցում։ Երբ տանջանքի ցցի վրա էր և պետք է մահանար, նա հոգ տարավ, որ իր սիրելի աշակերտ Հովհաննեսը խնամի իր մորը, որը, հավանաբար, արդեն այրի էր (Հովհ. 19։26, 27

7. ա) Ծնողների մասին հոգ տանելու վերաբերյալ ի՞նչ սկզբունք նշեց Պողոս առաքյալը։ բ) Ո՞րն է Տիմոթեոսին գրված նամակի համատեքստը։

7 Պողոս առաքյալը Աստծու ներշնչանքով գրեց, որ հավատացյալները պետք է հոգ տանեն իրենց ընտանիքի անդամների մասին (կարդա՛  1 Տիմոթեոս 5։4, 8, 16)։ Ուշադրություն դարձնենք Տիմոթեոսին գրած առաջին նամակի համատեքստին։ Պողոսը խոսում էր այն մասին, թե ովքեր կարող են և ովքեր չեն կարող ֆինանսական օգնություն ստանալ ժողովից։ Նա հստակ ցույց տվեց, որ տարեց այրու մասին գլխավորապես պետք է հոգ տանեն նրա հավատացյալ երեխաները, թոռները և այլ ազգականներ։ Այդպես ժողովի վրա անհարկի ֆինանսական բեռ չէր ընկնի։ Նմանապես այսօր կերպերից մեկը, որով քրիստոնյաները «Աստծու հանդեպ նվիրվածություն» են դրսևորում, կարիքավոր ազգականների մասին հոգ տանելն է։

8. Ինչո՞ւ Աստվածաշնչում մանրամասն հրահանգներ չկան տարեց ծնողներին հոգ տանելու վերաբերյալ։

8 Այսպիսով՝ չափահաս քրիստոնյա զավակները պարտավոր են հոգալ իրենց ծնողների նյութական կարիքները։ Ճիշտ է, Պողոսը խոսում էր հավատացյալ ազգականների մասին, բայց դա չի նշանակում, որ ժողովի անդամ չեղող ծնողներին կարելի է անտեսել։ Ընտանիքները տարբեր են։ Չկա երկու նման իրավիճակ։ Կարիքները, խառնվածքները, առողջական վիճակները տարբեր են։ Որոշ տարեցներ ունեն շատ երեխաներ, մյուսները ունեն ընդամենը մեկ երեխա։ Ոմանք կարող են  աջակցություն ստանալ պետությունից, մյուսները չեն կարող։ Կարիքավոր տարեցների նախասիրությունները նույնպես տարբեր են։ Ուստի խելամտության և սիրո դրսևորում չի լինի քննադատել այն մարդուն, ով փորձում է հոգ տանել իր տարեց ազգականներին։ Եհովան կարող է օրհնել ցանկացած սուրբգրային որոշում։ Դա այդպես է եղել հնում, այդպես է նաև այսօր (Թվեր 11։23

9–11. ա) Ի՞նչ դժվար իրավիճակում ոմանք գուցե հայտնվեն (տե՛ս 20-րդ էջի նկարը)։ բ) Ինչո՞ւ լիաժամ ծառայող զավակները չպետք է հապճեպորեն որոշեն թողնել իրենց նշանակումը։ Բեր օրինակ։

9 Երբ զավակները շատ հեռու են ապրում տարեց ծնողներից, կարող է դժվար լինել անհրաժեշտ օգնություն ցույց տալ նրանց։ Ծնողի առողջությունը կարող է անսպասելիորեն վատանալ. գուցե նա ընկնի, կոտրվածք ստանա, կամ առողջական որևէ այլ խնդիր առաջանա, և կարիք լինի անպայման այցելելու նրան։ Հնարավոր է՝ պարզվի, որ ծնողը ժամանակավոր կամ երկարատև աջակցության կարիք ունի *։

10 Այն լիաժամ ծառայողները, ովքեր նշանակված են ծառայելու տնից շատ հեռու, գուցե ստիպված լինեն դժվար որոշումներ կայացնելու։ Բեթելցիները, միսիոներները և շրջագայող վերակացուները իրենց նշանակումները շատ թանկ են գնահատում և օրհնություն են համարում։ Բայց եթե նրանց ծնողները հիվանդանան, նրանք գուցե անմիջապես մտածեն. «Ես պետք է թողնեմ նշանակումս և վերադառնամ տուն՝ խնամելու ծնողներիս»։ Սակայն իմաստուն կլինի, որ նրանք աղոթեն ու մտածեն, թե արդյոք իրենց ծնողները իսկապես կարիք ունեն, որ իրենք վերադառնան իրենց մոտ կամ թե արդյոք նրանք դա ցանկանում են։ Հարկ չկա հապճեպորեն հրաժարվելու նշանակումից, և միշտ չէ, որ իրականում անհրաժեշտ է դա անել։ Հնարավոր է՝ առողջական խնդիրը ժամանակավոր է, և ծնողների ժողովից ոմանք պատրաստակամություն հայտնեն օգնելու (Առակ. 21։5

11 Քննենք մի դեպք։ Երկու հարազատ եղբայրներ ծառայում էին տնից հեռու. մեկը միսիոներ էր Հարավային Ամերիկայում, մյուսը ծառայում էր գլխավոր վարչությունում (Բրուքլին, Նյու Յորք)։ Այս եղբայրների տարեց ծնողները, որոնք ապրում էին Հեռավոր Արևելքում, օգնության կարիք ունեցան։ Որդիներն իրենց կանանց հետ այցելեցին նրանց, որպեսզի տեսնեն, թե ինչպես կարող են օգնել։ Հարավային Ամերիկայում ծառայող զույգը լրջորեն մտածեց նշանակումը թողնելու և տուն վերադառնալու մասին։ Բայց նրանք անսպասելի հեռախոսազանգ ստացան. ծնողների ժողովի երեցների խորհրդի կոորդինատորն էր։ Երեցները թանկ էին գնահատում միսիոներների ծառայությունը և ցանկանում էին, որ նրանք շարունակեն այն։ Ուստի եղբայրները քննարկել էին իրավիճակը և որոշել էին ամեն կերպ օգնել նրանց, որ հոգ տանեն իրենց ծնողներին։ Ընտանիքի բոլոր անդամները երախտապարտ էին այդ սրտացավ վերաբերմունքի համար։

12. Ի՞նչ պետք է հաշվի առնեն քրիստոնյա ընտանիքի անդամները, երբ տարեց ծնողին հոգ տանելու վերաբերյալ որոշում են կայացնում։

12 Ինչ որոշում էլ որ քրիստոնյա ընտանիքի անդամները կայացնեն տարեց ծնողին հոգ տանելու առնչությամբ, բոլորը պետք է ամեն ինչ անեն, որ այդ որոշումը լավ անդրադառնա Աստծու անվան վրա։ Մենք չենք ցանկանում լինել Հիսուսի օրերի կրոնական առաջնորդների նման (Մատթ. 15։3–6)։ Մենք ուզում ենք, որ մեր կայացրած որոշումները պատիվ բերեն Աստծուն և ժողովին (2 Կոր. 6։3)։

ԺՈՂՈՎԸ

13, 14. Աստվածաշունչն ինչպե՞ս է ցույց տալիս, որ ժողովներին պետք է հետաքրքրի տարեց քրիստոնյաների կարիքները հոգալու հարցը։

13 Իհարկե, ոչ բոլորը կարող են լիաժամ ծառայողներին օգնել վերոհիշյալ ձևով։ Բայց առաջին դարում տեղի ունեցած մի  դեպքից երևում է, որ մերօրյա ժողովներին պետք է հետաքրքրի տարեց եղբայրների և քույրերի կարիքները հոգալու հարցը։ Աստվածաշունչը Երուսաղեմի ժողովի մասին ասում է, որ «նրանց մեջ չկար մեկը, որ կարիքի մեջ լիներ»։ Ինչ խոսք, այնպես չէր, որ բոլորը նյութապես ապահովված էին. ակներևաբար ոմանք քիչ միջոցներ ունեին. պարզապես եղբայրները միջոցները բաշխում էին այնպես, որ բոլորի կարիքները բավարարվեն (Գործ. 4։34, 35)։ Բայց հետո լուրջ խնդիր առաջացավ։ Այրիներից ոմանք «մթերքի ամենօրյա բաշխման ժամանակ անտեսվում էին»։ Ուստի առաքյալները նշանակեցին հմուտ եղբայրների, որպեսզի այրիների հանդեպ անկողմնակալ վերաբերմունք դրսևորվի, և նրանք բավարար չափով մթերք ստանան (Գործ. 6։1–5)։ Ճիշտ է, սննդի ամենօրյա բաշխումը ժամանակավոր միջոցառում էր, որը նախատեսված էր բավարարելու այն մարդկանց կարիքները, ովքեր 33թ. Պենտեկոստեին քրիստոնյա էին դարձել և մի որոշ ժամանակով մնացել էին Երուսաղեմում՝ հոգևորապես կերտվելու համար։ Բայց այն, թե առաքյալներն ինչպես վարվեցին այս իրավիճակում, ցույց է տալիս, որ ժողովը կարող է օգնել կարիքավոր քրիստոնյաներին։

14 Ինչպես արդեն նշեցինք, Պողոսը Տիմոթեոսին բացատրեց, թե երբ է տեղին, որ ժողովը նյութական աջակցություն ցույց տա քրիստոնյա այրիներին (1 Տիմոթ. 5։3–16)։ Հակոբոսը Աստծու ներշնչանքով նույնպես գրեց այն մասին, որ քրիստոնյաները պարտավոր են հոգալ նեղության մեջ եղող որբերի, այրիների և այլոց մասին (Հակ. 1։27; 2։15–17)։ Հովհաննես առաքյալն էլ գրեց այս մասին. «Ով որ այս աշխարհի բարիքներն ունենա և տեսնի, որ իր եղբայրը կարիքի մեջ է, ու չկարեկցի նրան, ինչպե՞ս կարող է Աստծու սերը նրա մեջ մնալ» (1 Հովհ. 3։17)։ Եթե ժողովի առանձին անդամներ նման պարտավորություն ունեն կարիքավորների նկատմամբ, ապա մի՞թե ժողովը՝ որպես ամբողջություն, նույնպես չպետք է նման պարտավորություն ունենա։

Դժբախտ պատահարի դեպքում ինչպե՞ս կարող է ժողովն օգնել (տե՛ս պարբերություն 15, 16)

15. Ի՞նչ է անհրաժեշտ հաշվի առնել տարեց եղբայրներին և քույրերին օգնելիս։

15 Որոշ երկրներում կառավարությունը իր տարեց քաղաքացիներին տալիս է թոշակ, տրամադրում է տնային խնամք և նրանց համար իրականացնում է սոցիալական ծրագրեր (Հռոմ. 13։6)։ Ուրիշ երկրներում պետությունը նման օգնություն չի տալիս։ Ուստի այն, թե ազգականները և ժողովը ինչ չափի օգնություն կտրամադրեն տարեց եղբայրներին ու քույրերին, կախված է իրավիճակից։ Եթե քրիստոնյա զավակները հեռու են ապրում ծնողներից, ապա հնարավոր է՝ չկարողանան լիարժեքորեն հոգալ նրանց մասին։ Այդ դեպքում նրանք լավ կանեն, եթե անկաշկանդ հաղորդակցվեն ծնողների ժողովի  երեցների հետ և խոսեն իրենց ծնողների հանգամանքների մասին։ Երեցները գուցե կարողանան նրանց ծնողներին օգնել տեղեկանալու պետական կամ սոցիալական այն ծրագրերին, որոնք իրականացվում են իրենց բնակավայրում, և օգտվելու դրանցից։ Նրանք կարող են նաև նկատել բաներ, որոնց մասին զավակները պետք է իմանան, օրինակ՝ որ ծնողները չեն բացել կարևոր նամակներ կամ որ չեն խմել այն դեղերը, որոնք պետք է խմեին։ Եթե զավակներն ու երեցները լավ են հաղորդակցվում իրար հետ, ապա դա կարող է նպաստել այն բանին, որ իրավիճակը չվատանա, և որ նրանք կարողանան գործնական լուծումներ գտնել։ Պարզ է, որ ովքեր անշահախնդրորեն օգնում են՝ դառնալով հեռվում ապրող զավակների «աչքերը», մեծապես թեթևացնում են այդ ընտանիքի հոգսը։

16. Ինչպե՞ս են որոշ քրիստոնյաներ օգնում ժողովի տարեցներին։

16 Տարեցների հանդեպ սիրուց մղված՝ որոշ քրիստոնյաներ, որքան որ կարողանում են, կամավոր հոգում են նրանց կարիքները։ Նրանք նպատակ են դրել ժողովի տարեց անդամների հանդեպ լրացուցիչ ուշադրություն ցուցաբերելու։ Ժողովի որոշ անդամներ գործերը բաժանում են իրար միջև և հերթով հոգ են տանում տարեցների մասին։ Նրանք այսպես են մտածում. «Քանի որ հանգամանքներիս պատճառով չեմ կարող լիաժամ ծառայել, ուրախ եմ օգնելու լիաժամ ծառայողներին, որ հնարավորին չափ երկար մնան այդ ծառայության մեջ»։ Ի՜նչ հիանալի ոգի են ցուցաբերում մեր այս եղբայրներն ու քույրերը։ Իհարկե, նրանց այս մեծահոգությունը չի ազատում զավակներին ծնողներին հոգ տանելու պարտականությունից։

ՊԱՏՎԻՐ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ՝ ԶՈՐԱՑՆԵԼՈՎ ԽՈՍՔՈՎ

17, 18. Ի՞նչ դեր է խաղում տրամադրվածությունը տարեցներին խնամելու գործում։

17 Տարեցները, դրական տրամադրվածություն պահպանելով, կարող են նպաստել, որ իրենց խնամելու գործը ավելի հաճելի լինի խնամողների համար, և, իհարկե, վերջիններս նույնպես պետք է դրական տրամադրվածություն պահպանեն։ Երբեմն տարեցը տարիքի պատճառով կարող է վհատվել և նույնիսկ ընկնել դեպրեսիայի մեջ։ Եթե ջանաս միշտ դրական բաների մասին խոսել նրա հետ, նրան պատիվ տված կլինես և կքաջալերես։ Մեր սիրելի տարեցները շարունակում են հավատարիմ լինել Եհովային և արժանի են գովասանքի։ Եհովան չի մոռանում այն, ինչ նրանք արել են ծառայության մեջ։ Չեն մոռանում նաև հավատակիցները (կարդա՛  Մաղաքիա 3։16; Եբրայեցիներ 6։10

18 Բացի այդ, խնամքի հետ կապված ամենօրյա գործերը ծանր չեն թվա, եթե տարեցը և նրան խնամողները չմոռանան հումորի մասին (Ժող. 3։1, 4)։ Բազմաթիվ տարեցներ ձգտում են պահանջկոտ չլինել։ Նրանք հասկանում են, որ այդ դեպքում իրենց նկատմամբ ավելի ուշադիր կլինեն և իրենց ավելի հաճախ կայցելեն։ Շատերը, ովքեր այցելում են տարեցներին, հաճախ ասում են. «Ես գնացի տարեց ընկերոջս քաջալերելու, բայց ինքս քաջալերվեցի» (Առակ. 15։13; 17։22

19. Ապագայի ի՞նչ հույս ունեն երիտասարդներն ու տարեցները։

19 Մենք սպասում ենք այն օրվան, երբ տառապանքն ու անկատարության հետևանքները վերացած կլինեն։ Իսկ մինչ այդ Աստծու ծառաները՝ երիտասարդ թե տարեց, պետք է կենտրոնանան հավիտենական կյանքի հույսի վրա։ Աստծու խոստումների հանդեպ հավատը մեզ համար խարիսխ է դժվար ժամանակներում։ Այդ հավատի շնորհիվ «մենք չենք հանձնվում, ու եթե նույնիսկ մեր արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը, անշուշտ, օրեցօր նորոգվում է» (2 Կորնթ. 4։16–18; Եբր. 6։18, 19)։ Ուրիշ ի՞նչը կարող է օգնել նրանց, ովքեր խնամում են տարեցներին։ Հաջորդ հոդվածում կքննարկենք մի քանի գործնական առաջարկ։

^ պարբ. 9 Հաջորդ հոդվածում կքննարկենք, թե ինչ կարող են անել տարեցները և նրանց զավակները խնամքի հետ կապված։