Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆՎԱՐ 2014

Թե ինչ որոշում կայացրի երեխա ժամանակ

Թե ինչ որոշում կայացրի երեխա ժամանակ

Ես երեխա ժամանակ

Մենք ապրում էինք Կոլումբուս քաղաքում (ԱՄՆ, Օհայո նահանգ)։ 1985թ.-ին, երբ տասը տարեկան էի, մեզ մոտ Կամբոջայից երեխաներ եկան։ Նրանք ընդունվեցին մեր դպրոց։ Կամբոջացի տղաներից մեկը անգլերեն մի քանի բառ գիտեր։ Նկարելով նա մեզ պատմեց տանջանքների, սպանության ու փախուստի մասին սարսափելի դեպքեր։ Այս պատմությունները այնքան էին ազդել վրաս, որ գիշերները քնից սարսափահար վեր էի թռչում։ Ես ուզում էի նրանց պատմել դրախտի ու հարության մասին, բայց նրանք անգլերեն չէին հասկանում։ Ուստի, չնայած դեռ փոքր էի, որոշեցի կամբոջերեն սովորել, որպեսզի կարողանամ դասընկերներիս պատմել Եհովայի մասին։ Այդ ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, թե այդ որոշումը ինչ ազդեցություն կունենար իմ կյանքի վրա։

Դժվար էր կամբոջերեն սովորել։ Երկու անգամ որոշեցի թողնել սովորելը, բայց Եհովան ծնողներիս միջոցով ոգևորեց ինձ, որ շարունակեմ։ Ժամանակի ընթացքում ուսուցիչներս ու համադասարանցիներս սկսեցին ինձ հորդորել, որ ձգտեմ «խոստումնալից» կարիերայի։ Բայց ես ուզում էի ռահվիրա դառնալ։ Ուստի որոշեցի դպրոցում մասնագիտական մի քանի դասընթաց անցնել, ինչը ինձ հնարավորություն կտար դպրոցն ավարտելուց հետո կես դրույքով աշխատելու։ Բացի այդ, աշակերտներին օգնում էի անգլերեն սովորելու, և այդ փորձը հետագայում ինձ շատ պետք եկավ։ Դասերից հետո ես նաև մի քանի ռահվիրայի հետ գնում էի ծառայության։

Երբ 16 տարեկան էի, իմացա, որ Լոնգ Բիչ քաղաքում (Կալիֆորնիա նահանգ) կամբոջերեն խոսող քարոզիչների խումբ կա։ Ես այցելեցի այդ խումբ և կամբոջերեն կարդալ սովորեցի։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո սկսեցի ռահվիրա ծառայել ու շարունակեցի քարոզել մեր տան մոտակայքում ապրող կամբոջացիներին։ Երբ 18 տարեկան էի, սկսեցի մտածել Կամբոջա տեղափոխվելու մասին։ Այդ երկրում ապրելը դեռևս վտանգավոր էր, բայց ես գիտեի, որ այնտեղ տասը միլիոն մարդ է ապրում, և շատ քչերն են լսել Թագավորության մասին բարի լուրը։ Այդ ժամանակ ամբողջ երկրում կար ընդամենը մեկ ժողով, որը բաղկացած էր 13 քարոզչից։ Առաջին անգամ Կամբոջա գնացի 19 տարեկանում։ Երկու տարի անց որոշեցի տեղափոխվել և ապրել այդ երկրում։ Գտա կես դրույքով աշխատանք. կատարում էի թարգմանություններ ու դասավանդում էի անգլերեն։ Ժամանակի ընթացքում ամուսնացա մի քրոջ հետ, որն ուներ նույն նպատակները, ինչ ես։ Մենք միասին օգնում ենք շատ կամբոջացիների՝ իրենց կյանքը նվիրելու Աստծուն։

Եհովան կատարել է իմ «սրտի խնդրանքները» (Սաղ. 37։4)։ Աշակերտ պատրաստելը ամենից լավ գործն է։ Այս 16 տարիներին, ինչ ես Կամբոջայում եմ, 13 հոգուց բաղկացած փոքր խումբը դարձել է 12 ժողով և չորս մեկուսի խումբ։ (Պատմեց Ջեյսոն Բլաքուելը)