Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2013

Ինչպե՞ս կարող ենք հոգ տանել ուրիշներին

Ինչպե՞ս կարող ենք հոգ տանել ուրիշներին

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ընտրություններից անմիջապես հետո բռնության ալիք բարձրացավ. հազարավոր Եհովայի վկաներ ստիպված եղան լքելու իրենց տները,— պատմում է Ֆրանսուան, որը երեց է և ապրում է զարգացող երկրներից մեկում։— Ուտելիք և դեղորայք չէր ճարվում, իսկ այն, ինչ կար, չափազանց թանկ էր։ Բանկերը փակվել էին, իսկ բանկոմատները դատարկ էին կամ չէին աշխատում»։

Մասնաճյուղի եղբայրները սկսեցին արագորեն ֆինանսական օգնություն և առաջին անհրաժեշտության իրեր մատակարարել այն Վկաներին, որոնք ստիպված թողել էին իրենց տները և հավաքվել երկրի տարբեր Թագավորության սրահներում։ Հակառակորդ կողմերը փակել էին ճանապարհները։ Բայց քանի որ երկու կողմն էլ գիտեր, որ Վկաները խիստ չեզոքություն են պահում, սովորաբար մասնաճյուղի մեքենաների համար ճանապարհները բացում էին։

Ֆրանսուան պատմում է. «Թագավորության սրահ գնալու ճանապարհին դիպուկահարները կրակ բացեցին մեր մեքենայի վրա, բայց ոչ մեկս չվնասվեց։ Երբ տեսանք, որ մի զինվոր զենքը ձեռքին վազում է դեպի մեզ, շտապ հետ տվեցինք մեքենան և, արագ շրջադարձ կատարելով, սլացանք դեպի մասնաճյուղ։ Շնորհակալ էինք Եհովային, որ ողջ մնացինք։ Այդ Սրահում հավաքվել էր 130 հավատակից։ Հաջորդ օրը նրանք տեղափոխվեցին ապահով վայր։ Ոմանք եկան մասնաճյուղ, որտեղ մենք հոգ տարանք նրանց հոգևոր և ֆիզիկական կարիքների մասին այնքան ժամանակ, մինչև որ վտանգն անցավ»։

«Հետագայում մասնաճյուղը երկրի տարբեր մասերից բազմաթիվ նամակներ ստացավ, որոնցում մեր հավատակիցները իրենց խոր երախտագիտությունն էին հայտնում,— ասում է Ֆրանսուան։— Տեսնելով, թե եղբայրներն ինչպես են տարբեր վայրերից օգնության գալիս՝ նրանց վստահությունը Եհովայի հանդեպ մեծացել էր»։

Բնական և մարդածին աղետների ժամանակ մենք կարիքի մեջ եղող մեր եղբայրներին ու քույրերին ոչ թե ասում ենք՝ «տաքացեք և կշտացեք», այլ ջանում ենք բավարարել նրանց ֆիզիկական կարիքները (Հակ. 2։15, 16)։ Առաջին դարում աշակերտները, իմանալով, որ սով է լինելու, «որոշեցին, որ ամեն մեկն իր հնարավորության սահմաններում օգնություն ուղարկի Հրեաստանում բնակվող եղբայրներին» (Գործ. 11։28–30

Լինելով Եհովայի ծառաներ՝ մենք պատրաստ ենք նյութապես աջակցելու կարիքի մեջ եղողներին։ Բայց մարդիկ ունեն նաև հոգևորի կարիք (Մատթ. 5։3)։ Որպեսզի նրանք գիտակցեն իրենց այդ կարիքը և այն բավարարեն, Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց աշակերտներ պատրաստել (Մատթ. 28։19, 20)։ Այս հանձնարարությունը կատարելու համար յուրաքանչյուրս պատրաստակամորեն շատ ժամանակ, էներգիա և միջոցներ է ծախսում։ Մեր կազմակերպությունը նվիրաբերված ֆինանսական միջոցների մի մասն օգտագործում է նյութական օգնություն տրամադրելու համար, բայց նվիրաբերությունները հիմնականում օգտագործվում են Թագավորության շահերը առաջ տանելու և բարի լուրը տարածելու համար։ Այդպես ցույց ենք տալիս մեր սերը Աստծու և մերձավորի հանդեպ (Մատթ. 22։37–39

Նրանք, ովքեր աջակցում են Եհովայի վկաների համաշխարհային գործին, կարող են վստահ լինել, որ իրենց նվիրաբերություններն օգտագործվում են ճիշտ ձևով և ծառայում են նպատակին։ Կարո՞ղ ես օգնել կարիքի մեջ եղող քո հավատակիցներին։ Ուզո՞ւմ ես աջակցել աշակերտ պատրաստելու գործին։ Եթե այո, ապա «բարություն անելը մի՛ խնայիր նրանցից, ովքեր դրա կարիքն ունեն, երբ ձեռքդ ի զորու է դա անելու» (Առակ. 3։27