Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Ֆիլիպիններ

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Ֆիլիպիններ

ՄՈՏ տասը տարի առաջ ամուսիններ Գրեգորիոն և Մարիլուն, որոնք այդ ժամանակ 30-ն անց էին, մայրաքաղաք Մանիլայում ռահվիրա էին ծառայում և միևնույն ժամանակ աշխատում էին լրիվ աշխատանքային օր։ Հեշտ չէր, բայց նրանք կարողանում էին աշխատանքն ու ռահվիրայությունը համատեղել։ Մարիլուն, որը աշխատում էր բանկում, դարձավ բանկի կառավարիչ։ Նա ասում է. «Երկուսիս աշխատանքը հնարավորություն էր տալիս շատ հարմարավետ կյանքով ապրելու»։ Նրանց գործերն այնքան լավ էին ընթանում, որ որոշեցին կառուցել իրենց երազանքների տունը Մանիլայից 19 կիլոմետր արևելք ընկած մի էլիտար թաղամասում։ Նրանք պայմանագիր կնքեցին մի կառուցապատող ընկերության հետ և պայմանավորվեցին ամենամսյա վճարումներ անել տասը տարվա ընթացքում։

«ԻՆՁ ԹՎՈՒՄ ԷՐ՝ ԵՍ ԵՀՈՎԱՅԻՑ ԳՈՂԱՆՈՒՄ ԵՄ»

Մարիլուն պատմում է. «Նոր աշխատանքս ինձնից այնքան շատ ժամանակ ու էներգիա էր խլում, որ հոգևոր ախորժակս սկսեց փակվել։ Ինձ թվում էր՝ ես Եհովայից գողանում եմ. այլևս չէի կարողանում նրան տալ այն ժամանակը, որը խոստացել էի»։ Գրեգորիոն ու Մարիլուն անհանգստացան ստեղծված իրավիճակի պատճառով։ Մի օր նրանք նստեցին ու լրջորեն իրար հետ խոսեցին, թե իրենց կյանքը որ  ուղղությամբ է գնում։ Գրեգորիոն ասում է. «Ուզում էինք փոփոխություն անել, բայց չգիտեինք, թե կոնկրետ ինչ անենք։ Մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք մեր ծառայությունը լիարժեքորեն անել, մանավանդ որ երեխա չունեինք, և աղոթեցինք Եհովային առաջնորդության համար»։

Այդ ընթացքում նրանք լսեցին մի քանի ելույթ այն վայրերում ծառայելու մասին, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ «Մենք զգացինք, որ այդ ելույթները Եհովայի պատասխանն են մեր աղոթքներին»,— ասում է Գրեգորիոն։ Ամուսինները Եհովայից ավելի շատ հավատ խնդրեցին, որպեսզի քաջություն ունենան ճիշտ որոշումներ կայացնելու։ Մեծ խոչընդոտներից մեկը իրենց կառուցվող տունն էր։ Նրանք արդեն երեք տարի էր, ինչ վճարումներ էին անում։ Ի՞նչ էին նրանք որոշելու։ Մարիլուն պատմում է. «Եթե խզեինք պայմանագիրը, կկորցնեինք բավական մեծ գումար կազմող մեր բոլոր վճարումները։ Բայց մենք մեր իրավիճակը դիտում էինք որպես ընտրություն երկու բանի միջև. առաջին տեղում կա՛մ Եհովայի կամքն է, կա՛մ մեր ցանկությունները»։ Հիշելով Պողոս առաքյալի խոսքերը՝ «ես կորցրի ամեն ինչ», Գրեգորիոն և Մարիլուն հրաժարվեցին տան շինարարությունից, դուրս եկան աշխատանքից, վաճառեցին իրենց ունեցվածքի մեծ մասը և տեղափոխվեցին Պալավան կղզու մի հեռավոր գյուղ՝ Մանիլայից 480 կիլոմետր հարավ (Փիլիպ. 3։8

ՆՐԱՆՔ «ՍՈՎՈՐԵՑԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ»

Նախքան տեղափոխվելը Գրեգորիոն և Մարիլուն փորձեցին նախապատրաստվել պարզ կյանքով ապրելուն։ Բայց նրանք չէին պատկերացնում, թե ինչպիսին էր լինելու իրենց նոր կյանքը։ «Ես շոկի մեջ էի,— պատմում է Մարիլուն։— Էլեկտրականություն չկար, և ընդհանրապես ոչ մի հարմարություն չկար։ Առաջ բրինձը եփում էինք հատուկ սարքում, հիմա պետք է փայտ կոտրեինք և բրինձը եփեինք կրակի վրա։ Ես կարոտում էի առևտրի մեծ կենտրոն գնալը, դրսում ճաշելը և քաղաքային կյանքի այլ բաներ»։ Սակայն նրանք շարունակ իրենք իրենց հիշեցնում էին, թե ինչու են տեղափոխվել, և շուտով հարմարվեցին։ Մարիլուն ասում է. «Այժմ ես վայելում եմ գեղեցիկ բնությունը և գիշերային աստղազարդ երկինքը։ Բայց ամենից շատ հաճելի է տեսնել մարդկանց երջանիկ դեմքերը, երբ նրանց քարոզում ենք։ Ծառայելով այստեղ՝ «սովորել ենք գոհ լինելու գաղտնիքը» (Փիլիպ. 4։12

«Ոչ մի բանի հետ չես համեմատի այն ուրախությունը, որ ստանում ես՝ տեսնելով, թե ինչպես են նորանոր մարդիկ միանում ժողովին։ Մեր կյանքը դեռ երբեք այսքան իմաստալից չի եղել» (Գրեգորիո և Մարիլու)

Գրեգորիոն պատմում է. «Երբ եկանք գյուղ, այստեղ ընդամենը չորս Վկա կար։ Նրանք ցնծում էին՝ իմանալով, որ ամեն շաբաթ հանրային ելույթ եմ ներկայացնելու, և որ կիթառով նվագակցելու եմ նրանց Թագավորության երգերը երգելիս»։ Մեկ տարվա ընթացքում Գրեգորիոյի և Մարիլուի աչքի առաջ փոքրիկ խումբը դարձավ 24 քարոզչից բաղկացած աշխույժ ժողով։ Գրեգորիոն ասում է. «Մենք շատ էինք ազդվել ժողովի անդամների ջերմ սիրուց»։ Ամուսինները արդեն վեց տարի է, ինչ ծառայում են այդ մեկուսի վայրում, և ասում են. «Ոչ մի բանի հետ չես համեմատի այն ուրախությունը, որ ստանում ես՝ տեսնելով, թե ինչպես են նորանոր մարդիկ միանում ժողովին։ Մեր կյանքը երբեք այսքան իմաստալից չի եղել»։

 «ԵՍ «ՃԱՇԱԿԵԼ ԵՄ ԵՎ ՏԵՍԵԼ ԵՄ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ԲԱՐԻ Է»»

Ֆիլիպիններում մոտ 3000 եղբայր և քույր տեղափոխվել են այնպիսի վայրեր, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Նրանցից 500-ը ամուրի քույրեր են, որոնցից մեկը Քարենն է։

Քարենը

Քույրը, որն այժմ մոտ 25 տարեկան է, մեծացել է Ֆիլիպինների Կագայան նահանգի Բագիո քաղաքում։ Պատանեկան հասակում նա հաճախ էր մտածում ծառայությունն ընդլայնելու մասին։ Քարենը պատմում է. «Քանի որ վերջը մոտ է, և բոլոր մարդիկ կարիք ունեն լսելու Թագավորության լուրը, ես ցանկացա ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար»։ Նրա ընտանիքի որոշ անդամներ հորդորեցին աղջկան բուհում սովորել և ոչ թե գնալ ինչ-որ հեռավոր տարածք՝ քարոզելու։ Քարենը առաջնորդության համար աղոթեց Եհովային, նաև զրուցեց նրանց հետ, ովքեր ծառայում էին մեկուսի վայրերում։ 18 տարեկանում աղջիկը տեղափոխվեց հեռավոր շրջան, որը նրա հայրենի քաղաքից գտնվում էր 64 կիլոմետր հեռավորության վրա։

Քարենը տեղափոխվեց մի փոքրիկ ժողով, որի քարոզչական տարածքը Խաղաղ օվկիանոսին սահմանակցող մի լեռնային շրջան էր։ Քույրը հիշում է. «Բագիոյից նոր ժողով գնալու համար մենք քայլեցինք երեք օր՝ լեռներով վերուվար անելով և ավելի քան 30 անգամ գետեր անցնելով»։ Հետո ավելացնում է. «Որոշ ուսումնասիրողների հասնելու համար քայլում եմ վեց ժամ, այդ օրը մնում եմ ուսումնասիրողի տանը, հաջորդ օրը նորից քայլում եմ վեց ժամ, որպեսզի մյուս ուսուցումն անցկացնեմ»։ Արժե՞ այսքան ջանք թափել։ «Երբեմն ոտքերս ցավում են, բայց 18 ուսուցում եմ անցկացնում,— լայն ժպտալով ասում է աղջիկը։— Ես «ճաշակել եմ և տեսել եմ, որ Եհովան բարի է»» (Սաղ. 34։8

«ՍՈՎՈՐԵՑԻ ՎՍՏԱՀԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ»

Սուքին

Ի՞նչը մղեց Սուքիին՝ 40-ն անց մի ամուրի քրոջ, ԱՄՆ-ից տեղափոխվելու Ֆիլիպիններ։ 2011թ.-ին նա ներկա եղավ մի շրջանային համաժողովի, որտեղ լսեց մի ամուսնական զույգի հարցազրույցը։ Նրանք պատմեցին, թե ինչպես վաճառեցին իրենց ունեցվածքը և տեղափոխվեցին Մեքսիկա՝ աջակցելու քարոզչական գործին։ «Այդ հարցազրույցը մղեց ինձ մտածելու այնպիսի նպատակների մասին, որոնք մինչ այդ մտքովս անգամ չէին անցել»,— պատմում է Սուքին։ Երբ նա իմացավ, որ քարոզիչների մեծ կարիք կա Ֆիլիպինների՝ փենջաբի լեզվով խոսող մարդկանց շրջանում (Սուքին հնդկական ծագում ունի), որոշեց գնալ ու օգնել։ Ի՞նչ դժվարություններ նա հաղթահարեց։

«Ես չէի պատկերացնում, որ այդքան դժվար կլինի որոշել, թե որ իրերը պահեմ և որոնք վաճառեմ,— ասում է Սուքին։— Բացի այդ, 13 տարի իմ հարմարավետ բնակարանում ապրելուց հետո տեղափոխվեցի ապրելու մի ընտանիքի հետ, որի տան պայմանները այնքան էլ հարմարավետ չէին»։ Դա հեշտ չէր, բայց լավ հնարավորություն էր, որ պատրաստվեի պարզ կյանքով ապրելու»։ Ի՞նչ դժվարություններ նա հաղթահարեց Ֆիլիպիններ տեղափոխվելուց հետո։ «Ես միջատներից շատ եմ վախենում։  Ինձ համար սա շատ մեծ խնդիր էր։ Բացի այդ, շատ էի կարոտում տունը։ Ես սովորեցի ավելի շատ ապավինել Եհովային»։ Արժե՞ր նման զոհողություններ անել։ Սուքին ժպտալով ասում է. «Եհովան մեզ ասում է. «Ստուգեք ինձ, թե արդյոք օրհնություն չեմ թափի ձեզ վրա»։ Այս խոսքերի ճշմարտացիությունը ես ամեն անգամ զգում եմ, երբ ծառայության ժամանակ բնակիչն ինձ հարցնում է. «Ե՞րբ ես նորից գալու։ Ես շատ հարցեր ունեմ»։ Մեծ բավականություն և ուրախություն եմ ստանում այն բանից, որ կարողանում եմ օգնել հոգևորապես սոված մարդկանց» (Մաղ. 3։10)։ Սուքին ավելացնում է. «Իրականում ամենից դժվար բանը տեղափոխվելու որոշում կայացնելն էր։ Դրանից հետո ինձ մնում էր միայն հիանալ, թե Եհովան ինչպես է հոգ տանում իմ մասին»։

«ԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵՑԻ ՎԱԽՍ»

Սայմեն, որը 40-ին մոտ ամուսնացած եղբայր է, Ֆիլիպիններից տեղափոխվեց միջինարևելյան մի երկիր՝ լավ վարձատրվող աշխատանքի անցնելու համար։ Այստեղ շրջանային վերակացուից քաջալերանք ստանալով և Կառավարիչ մարմնի անդամի ելույթը լսելով՝ նա որոշեց Եհովային իր կյանքում առաջին տեղում դնել։ «Բայց աշխատանքս թողնելու մասին միտքը մղձավանջի պես էր ինձ համար»,— ասում է Սայմեն։ Չնայած դրան՝ նա թողեց իր գործը և վերադարձավ Ֆիլիպիններ։ Այսօր Սայմեն և իր կինը՝ Հայդին, ծառայում են երկրի հարավային մասում գտնվող Դավաու դել Սուր նահանգում։ Այս հսկայական տարածքում Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա։ Սայմեն ասում է. «Հետադարձ հայացք նետելով՝ այնքան եմ ուրախանում, որ կարողացա հաղթահարել աշխատանքս կորցնելու վախը և Եհովային առաջին տեղում դրեցի։ Ուրիշ ոչինչ այնքան մեծ բավականություն չի պատճառում, որքան Եհովային քո լավագույնը տալը»։

Սայմեն և Հայդին

«ԴԱ ՄԵԶ ՄԵԾ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՃԱՌՈՒՄ»

Երբ Ռամիլոն և Ջուլիետը՝ 30-ն անց ռահվիրա մի ամուսնական զույգ, իմացան, որ իրենց տնից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ժողովը օգնության կարիք ունի, որոշեցին աջակցել։ Ուստի ամեն շաբաթ՝ անձրևին թե արևին, նրանք շաբաթական մի քանի անգամ իրենց մոտոցիկլետով անցնում էին այդ ճանապարհը, որպեսզի մասնակցեն ժողովի հանդիպումներին և ծառայությանը։ Խորդուբորդ ճանապարհներով և կախովի կամուրջներով անցնելը հեշտ չէր, բայց նրանք ուրախ էին, որ ընդարձակել են իրենց ծառայությունը։ Ռամիլոն ասում է. «Ես ու կինս անց ենք կացնում 11 ուսուցում։ Ինչ խոսք, պետք է զոհողություն անես, որպեսզի ծառայես այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա, բայց այդ ծառայությունը շատ մեծ բավականություն է բերում» (1 Կորնթ. 15։58

Ռամիլոն և Ջուլիետը

Կուզե՞ս ավելին իմանալ քո երկրի կամ արտասահմանի այն տարածքներում ծառայելու մասին, որտեղ քարոզիչների կարիք կա։ Եթե այո, խոսիր ձեր շրջանային վերակացուի հետ և կարդա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2011թ. օգոստոսի համարի «Կարո՞ղ ես «անցնել Մակեդոնիա»» հոդվածը։

Իմացիր ավելին

Ի՞նչ դպրոցներ կան ռահվիրաների համար

Ի՞նչ դպրոցներ են կազմակերպված նրանց համար, ովքեր իրենց ժամանակը լիարժեքորեն նվիրել են Թագավորության քարոզչության գործին։