Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՕԳՈՍՏՈՍ 2013

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ճիշտ կլինի՞, որ քրիստոնյա ծնողները հանդիպումների ժամանակ նստեն ընկերակցությունից զրկված իրենց երեխայի հետ։

Կարիք չկա չափից շատ անհանգստանալու այն մասին, թե Թագավորության սրահում որտեղ կնստի ընկերակցությունից զրկված անհատը։ «Դիտարանը» ամեն կերպ հորդորել է քրիստոնյա ծնողներին, որ, եթե հարմար են գտնում, հոգևոր օգնություն ցույց տան ընկերակցությունից զրկված իրենց այն անչափահաս երեխային, որն ապրում է իրենց հետ։ Ինչպես նշվում է «Դիտարանի» 1988թ. նոյեմբերի 15-ի համարում (էջ 19, 20, անգլ. [1989, սեպտեմբերի 15, էջ 16, 17, ռուս.]), ծնողները կարող են նույնիսկ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել ընկերակցությունից զրկված այն անչափահաս երեխայի հետ, որն ապրում է իրենց հետ։ Դրանով նրանք հույս են փայփայում, որ դա կօգնի երեխային կատարելու անհրաժեշտ փոփոխությունները։

Ինչ վերաբերում է այն բանին, թե ընկերակցությունից զրկված երեխան Թագավորության սրահում որտեղ կարող է նստել, տրամաբանական է թվում, որ նա նստի ծնողների կողքին՝ առանց խանգարելու մյուսներին։ Քանի որ ընկերակցությունից զրկված անհատից չի պահանջվում նստել Սրահի վերջում, ոչ մի առարկություն չկա, որ ընկերակցությունից զրկված երեխան նստի ծնողների հետ՝ անկախ այն բանից, թե նրանք որտեղ կնստեն։ Ծնողները հոգ են տանում իրենց երեխայի հոգևորի մասին, ուստի նրանք կցանկանան ամեն ինչ անել, որ իրենց զավակը հնարավորինս շատ օգուտ քաղի հանդիպումներից։ Դրա համար էլ ավելի լավ է, որ երեխան նստի իր ծնողների հետ և ոչ թե անուշադրության մատնվի։

Իսկ եթե ընկերակցությունից զրկված երեխան իր ծնողների հետ չի ապրո՞ւմ։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նա չի կարող նստել իր ծնողների հետ։ Նախկինում «Դիտարանում» հստակ գրվել է, թե ինչ պետք է քրիստոնյան անի, երբ հարցը վերաբերում է ընտանիքի՝ ընկերակցությունից զրկված այն անդամի հետ շփվելուն, որն իր հետ չի ապրում *։ Սակայն այն, որ ընկերակցությունից զրկվածը, առանց մյուսներին խանգարելու, հանդիպման ժամանակ նստում է իր ազգականների կողքին, շատ է տարբերվում այն բանից, երբ ազգականները անհարկի փորձում են շփվել նրա հետ։ Եթե ընտանիքի հավատարիմ անդամները ճիշտ վերաբերմունք ունեն ընկերակցությունից զրկված հարազատի հանդեպ և եթե հարգում են ընկերակցությունից զրկվածի հետ չշփվելու մասին սուրբգրային խորհուրդը, ապա անհանգստանալու կարիք չկա (1 Կորնթ. 5։11, 13; 2 Հովհ. 11

Անկախ նրանից՝ ընկերակցությունից զրկվածը նստում է իր հարազատի թե ժողովի մեկ այլ անդամի կողքին, դա չպետք է անհանգստանալու տեղիք տա, եթե նա իրեն լավ է պահում։ Սահմանափակումներ դնելը այն բանի վրա, թե որտեղ անհատը կարող է նստել, կարող է խնդիրներ առաջացնել։ Եթե բոլոր ներկաները, այդ թվում նաև ընտանիքի հավատարիմ անդամները հարգում են ընկերակցությունից զրկվածի հետ չշփվելու մասին սուրբգրային սկզբունքները, և եթե մյուսների համար գայթակղություն չէ, կարիք չկա չափից շատ անհանգստանալու, թե ժողովի հանդիպումներին եկողները որտեղ կնստեն *։

^ պարբ. 5 Տե՛ս «Դիտարան», 1981, սեպտեմբերի 15, էջ 29, 30, անգլ. [1982, մարտի 1, էջ 21, 22, ռուս.]։

^ պարբ. 6 Սա այն առաջնորդության վերաճշտումն է, որը տրվել է «Դիտարանի» 1953թ. ապրիլի 1-ի համարում (էջ 223, անգլ.)։