Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒԼԻՍ 2013

«Այս ի՜նչ նկար է»

«Այս ի՜նչ նկար է»

Քանի՜ անգամ այսպես ասած կլինես, երբ բացել ես ամսի 15-ի «Դիտարանի» հերթական համարը և դիտել նկարները։ Գեղեցիկ նկարները պատահականորեն չեն ընտրված։ Դրանք ուսուցողական են և մղում են մտածելու և զգալու։ Այդ նկարները հատկապես օգտակար են «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպմանը պատրաստվելիս և դրան մասնակցելիս։

Օրինակ՝ կարող ես մի փոքր մտածել ուսումնասիրության հոդվածի առաջին նկարի մասին։ Ի՞նչ է այնտեղ պատկերված։ Ինչո՞ւ է այդ նկարը ընտրվել։ Ինչպե՞ս է այն կապված հոդվածի վերնագրի և բնաբանի հետ։ Իսկ մյուս նկարնե՞րը։ Ինչպե՞ս են դրանք կապված քննարկվող թեմայի հետ։ Ինչպե՞ս են առնչվում քո կյանքին։

«Դիտարանի» ուսումնասիրությունն անցկացնող եղբայրը ներկաներին պետք է հնարավորություն տա մեկնաբանելու յուրաքանչյուր նկարը և ասելու, թե ինչպես է այն կապված հոդվածի հետ և թե ինչպես է այն տպավորել իրենց։ Որոշ նկարների մակագրությունում նշվում է, թե նկարը որ պարբերությանն է առնչվում։ Մյուս դեպքերում անցկացնողն ինքը կարող է որոշել, թե նկարը որ պարբերության հետ լավ կլինի քննարկել։ Այդպիսով բոլորը ավելի լավ կպատկերացնեն այն, ինչ սովորում են Աստծու Խոսքից, և լիարժեք օգուտներ կստանան նկարներից։

Մի եղբայր իր կարծիքն այսպես արտահայտեց. «Հոդվածը տորթն է, նկարները՝ տորթի վրայի կրեմը, որը գրավիչ տեսք է տալիս նրան»։

Իմացիր ավելին

ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Վառ նկարներ. օգնություն ընթերցողին

Եհովայի վկաների հրատարակությունների զգալի մասը հարուստ է գունագեղ նկարներով, որոնք օժանդակում են տեքստին։ Սակայն միշտ չէ, որ այդպես է եղել։

ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարներ, որ գրավիչ են դարձնում մեր հրատարակությունները

Ինչպե՞ս են մեր լուսանկարիչները այնպիսի լուսանկարներ ստեղծում, որոնք գրավիչ են դարձնում մեր հրատարակությունները և պատկերավոր կերպով հաղորդում հոդվածների ասելիքը։