Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆԻՍ 2013

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ովքե՞ր էին «ճշմարիտ Աստծու որդիները», որ ապրել են երկրի վրա Ջրհեղեղից առաջ (Ծննդ. 6։2, 4

Հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ այս արտահայտությունը վերաբերում է Աստծու ոգեղեն որդիներին։ Որո՞նք են այդ պատճառները։

Ծննդոց 6։2-ում կարդում ենք. «Ճշմարիտ Աստծու որդիները սկսեցին ուշադրություն դարձնել մարդկանց աղջիկներին ու տեսան, որ նրանք գեղեցիկ են, և սկսեցին իրենց համար կին առնել բոլոր նրանց, ում ընտրում էին»։

Եբրայերեն Գրություններում «ճշմարիտ Աստծու որդիներ» և «Աստծու որդիներ» արտահայտությունները հանդիպում են Ծննդոց 6։2, 4; Հոբ 1։6; 2։1; 38։7 և Սաղմոս 89։6 համարներում։ Այս համարներից ի՞նչ կարող ենք իմանալ «Աստծու որդիներ» արտահայտության մասին։

Ակնհայտ է, որ Հոբ 1։6-ում նշված «ճշմարիտ Աստծու որդիները» ոգեղեն էակներ էին, որոնք հավաքվել էին Աստծու առաջ։ Նրանց մեջ էր Սատանան, որը «շրջում [էր] երկրի վրա» (Հոբ 1։7; 2։1, 2Հոբ 38։4–7 համարներում նույնպես կարդում ենք «Աստծու որդիների» մասին, որոնք «բարձրաձայն գովաբանություն էին անում», երբ Աստված «դնում էր երկրի անկյունաքարը»։ Նրանք, անկասկած, հրեշտակներ՝ Աստծու երկնային որդիներ են եղել, քանի որ այդ ժամանակ մարդիկ դեռ չէին ստեղծվել։ Սաղմոս 89։6-ում նշված «Աստծու որդիները» նույնպես երկնային արարածներ են և ոչ թե մարդիկ։

Ելնելով վերոհիշյալ սուրբգրային համարներից՝ տրամաբանական է եզրակացնել, որ Ծննդոց 6։2, 4 համարներում նշված «ճշմարիտ Աստծու որդիները» Աստծու՝ երկիր իջած ոգեղեն որդիներ էին։

Ոմանք դժվարանում են ընդունել, որ հրեշտակներին կարող էին հետաքրքրել սեռական հարաբերությունները։ Հիսուսի՝ Մատթեոս 22։30-ում գրված խոսքերից երևում է, որ երկնքում չկան ամուսնություն և սեռական հարաբերություններ։ Այդուհանդերձ, հրեշտակները երբեմն մարդկային մարմին էին հագնում և նույնիսկ ուտում ու խմում էին մարդկանց հետ (Ծննդ. 18։1–8; 19։1–3)։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ նրանք, նյութեղեն դառնալով, նաև կարող էին սեռական հարաբերություններ ունենալ կանանց հետ։

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ որոշ հրեշտակներ հենց այդպես էլ վարվել են։ Հուդա աշակերտի նամակում Սոդոմի բնակիչների մասին ասվում է, որ նրանք «անձնատուր եղան անբնական մարմնական ցանկություններին»։ Նրանց գործած մեղքը համեմատվում է այն հրեշտակների գործած մեղքի հետ, «որոնք չմնացին իրենց սկզբնական դիրքում, այլ թողեցին իրենց համար նախատեսված բնակության վայրը» (Հուդա 6, 7)։ Թե՛ հրեշտակները և թե՛ սոդոմացիները «մխրճվեցին պոռնկության մեջ և անձնատուր եղան անբնական մարմնական ցանկություններին»։ 1 Պետրոս 3։19, 20 համարներից երևում է, որ անհնազանդ հրեշտակները ապրել են «Նոյի օրերում» (2 Պետ. 2։4, 5)։ Այսպիսով՝ Նոյի օրերի անհնազանդ հրեշտակների վարքը կարելի է համեմատել Սոդոմի ու Գոմորի մեղքի հետ։

Ուստի Ծննդոց 6։2, 4-ում նշված «ճշմարիտ Աստծու որդիները» այն հրեշտակներն էին, ովքեր նյութեղեն մարմին հագան և անբարոյություն գործեցին կանանց հետ։

Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը «քարոզեց բանտում գտնվող ոգիներին» (1 Պետ. 3։19)։ Ի՞նչ է սա նշանակում։

Պետրոս առաքյալն ասում է, որ այդ ոգիները «մի ժամանակ անհնազանդ էին, երբ Աստված համբերությամբ սպասում էր Նոյի օրերում» (1 Պետ. 3։20)։ Պարզ է, որ Պետրոսը նկատի ուներ այն ոգեղեն էակներին, որոնք միացել էին Սատանայի ապստամբությանը։ Հուդա աշակերտը նշում է այն հրեշտակների մասին, ովքեր «չմնացին իրենց սկզբնական դիրքում, այլ թողեցին իրենց համար նախատեսված բնակության վայրը», և ասում է, որ Աստված «հավերժական կապանքներով թանձր խավարի մեջ է պահում [նրանց] մեծ օրվա դատաստանի համար» (Հուդա 6

Ո՞րն էր ոգեղեն էակների անհնազանդությունը Նոյի օրերում։ Ջրհեղեղից առաջ ընկած ժամանակաշրջանում այդ չար ոգիները, առանց Աստծու թույլտվության, մարդկային մարմին հագան (Ծննդ. 6։2, 4)։ Բացի այդ, նրանք սեռական հարաբերություններ ունեցան կանանց հետ, ինչը անբնական էր. Աստված չէր նախատեսել, որ ոգեղեն էակները սեռական կապի մեջ մտնեն կանանց հետ (Ծննդ. 5։2)։ Աստված իր որոշած ժամանակին ոչնչացնելու է այս չար և անհնազանդ հրեշտակներին։ Իսկ ներկայումս, ինչպես Հուդան է ասում, նրանք գտնվում են «թանձր խավարի», այսպես ասած, հոգևոր բանտի մեջ։

Ե՞րբ և ինչպե՞ս Հիսուսը «քարոզեց բանտում գտնվող ոգիներին»։ Պետրոսը գրում է, որ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հիսուսը «կենդանացավ ոգով» (1 Պետ. 3։18, 19)։ Նկատենք, որ Պետրոսը «քարոզել» բառն օգտագործում է անցյալ ժամանակով։ Սա նշանակում է, որ այդ քարոզչությունը տեղի է ունեցել նախքան Պետրոսի կողմից իր առաջին նամակը գրելը։ Ուստի կարելի է ասել, որ Հիսուսը չար ոգիներին իրենց սպասող արդար դատաստանի մասին հայտնեց իր հարությունից կարճ ժամանակ անց։ «Քարոզել» բառը այստեղ չպետք է հասկանալ այն իմաստով, որ Քրիստոսը նրանց որևէ հուսադրող լուր հայտնեց։ Դա դատապարտության քարոզչություն էր (Հովն. 1։1, 2)։ Հիսուսը կարո՛ղ էր այդպիսի դատապարտական ազդարարություն անել, որովհետև փաստել էր իր հավատը, մինչև մահ նվիրված էր մնացել Եհովային ու հարություն էր առել՝ այդպիսով ցույց տալով, որ Սատանան իշխանություն չունի իր վրա (Հովհ. 14։30; 16։8–11

Ապագայում Հիսուսը կապելու է Սատանային ու այդ հրեշտակներին և նրանց գցելու է անդունդը (Ղուկ. 8։30, 31; Հայտն. 20։1–3)։ Իսկ մինչ այդ անհնազանդ ոգիները գտնվում են հոգևոր թանձր խավարում։ Նրանք անպայման ոչնչացվելու են (Հայտն. 20։7–10