Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՅԻՍ 2013

 ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

Նրանք ամուր մնացին «փորձության ժամին»

Նրանք ամուր մնացին «փորձության ժամին»

ԵՐԲ սկսվեց Առաջին աշխարհամարտը (1914թ.), հանրության համար պարզ դարձավ, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները չեն մասնակցելու պատերազմին (Ես. 2։2–4; Հովհ. 18։36; Եփես. 6։12)։ Ինչպե՞ս զարգացան դեպքերը Մեծ Բրիտանիայում։

Հենրի Հադսոն

Համաձայն 1916թ.-ին զինապարտության մասին ընդունված օրենքի՝ 18–40 տարեկան բոլոր ամուրի տղամարդիկ պետք է զինծառայության անցնեին։ Ազատվել կարող էին միայն նրանք, ում «կրոնական և բարոյական համոզմունքներն» իսկապես թույլ չէին տալիս ծառայել բանակում։ Կառավարությունը ստեղծեց դատարաններ, որոնք որոշելու էին, թե ովքեր կազատվեն զինծառայությունից և ինչ չափով։

Շուտով 40 Աստվածաշունչ ուսումնասիրող հայտնվեց ռազմական բանտերում, իսկ 8 հոգի ուղարկվեց Ֆրանսիա՝ ռազմաճակատ։ Եղբայրները նամակով դիմեցին վարչապետ Հերբերտ Ասկվիտին՝ բողոքելով այդ բանտարկությունների դեմ։ Նրանք նամակին կցել էին 5500 ստորագրությամբ խնդրագիր։

Հետո լուր ստացվեց, որ Ֆրանսիա ուղարկված ութ եղբայրներին դատապարտել են գնդակահարության զինվորական կարգապահությունը խախտելու համար։ Բայց, երբ նրանց շարել էին գնդակահարելու, հրամանը փոխվեց, և նրանք դատապարտվեցին տասը տարվա տաժանակիր աշխատանքի։ Եղբայրները վերադարձան Անգլիա՝ պատիժը կրելու քաղաքացիական բանտում։

Ջեյմս Ֆրեդերիկ Սկոտ

Քանի որ պատերազմը շարունակվում էր, սկսեցին բանակ կանչել նաև ամուսնացած տղամարդկանց։ Դատական նախադեպ ստեղծելու նպատակով Մանչեստր քաղաքում (Անգլիա) գործ բացվեց Աստվածաշունչ ուսումնասիրող Հենրի Հադսոնի դեմ, որը մասնագիտությամբ բժիշկ էր։ 1916թ. օգոստոսի 3-ին դատարանը վճռեց, որ նա օրինախախտ է, տուգանեց նրան և հանձնեց զինվորականների վերահսկողությանը։ Միևնույն ժամանակ նման մեկ ուրիշ դատ ընթանում էր Էդինբուրգում (Շոտլանդիա)։ Մեղադրվում էր 25-ամյա Ջեյմս Ֆրեդերիկ Սկոտը, որը գրքեր տարածող էր։ Դատարանը նրան մեղավոր չճանաչեց։ Դատախազը բողոքարկեց վճիռը, բայց հետո բողոքը հետ վերցրեց, որովհետև նման մեկ այլ գործ լսվելու էր Լոնդոնում։ Այստեղ մեղադրյալի աթոռին հայտնվել էր եղբայր Հերբերտ Քիպսը։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց, տուգանեց և հանձնեց զինվորականների վերահսկողությանը։

Արդեն 1916թ. սեպտեմբերին 264 եղբայր դիմում էր գրել զինվորական ծառայությունից ազատվելու խնդրանքով։ 5 հոգու ազատեցին, 154 հոգու ուղարկեցին «պետական կարևորության աշխատանքներ» անելու, 23 հոգու ուղարկեցին ոչ շարային ծառայության, 82-ին հանձնեցին զինվորականների վերահսկողությանը։ Եղբայրներից մի քանիսին, ռազմական դատարանի որոշմամբ, դատապարտեցին ազատազրկման կարգուկանոնին չհնազանդվելու համար։ Հանրությունը բողոքեց եղբայրների  հանդեպ դաժան վերաբերմունքից, և կառավարությունը ռազմական բանտից նրանց տեղափոխեց քաղաքացիական աշխատանքային ճամբարներ։

Փրայս Հյուզ

Էդգար Քլեյը և Փրայս Հյուզը (վերջինս հետագայում ծառայեց Մեծ Բրիտանիայի մասնաճյուղի վերակացու) աշխատում էին Ուելսում կառուցվող ամբարտակի շինարարությունում։ Իսկ Հերբերտ Սինյերը, որը մեկն էր այն ութ եղբայրներից, որոնք վերադարձել էին Ֆրանսիայից, ուղարկվեց Ուեյքֆիլդի բանտ (Յորքշիր)։ Ուրիշները ծանր պայմաններում աշխատում էին Դարտմուրի բանտում։ Այստեղ էր գտնվում համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվածների ամենամեծ խումբը։

Աստվածաշունչ ուսումնասիրող Ֆրենկ Փլատը, որը համաձայնվել էր ոչ շարային ծառայության, դաժան ու երկարատև հալածանքի ենթարկվեց, երբ նրան ուղարկեցին ռազմաճակատ, և նա հրաժարվեց կռվելուց։ Ատկինսոն Փաջետը, որը ճշմարտությունն իմացավ բանակ կանչվելուց կարճ ժամանակ անց, նույնպես դաժան վերաբերմունքի արժանացավ կռվելուց հրաժարվելու համար։

Հերբերտ Սինյեր

Թեև գրեթե մեկ դար առաջ եղբայրները լիարժեքորեն չէին հասկանում քրիստոնեական չեզոքության հարցը, բայց նրանք ցանկանում էին հաճելի լինել Եհովա Աստծուն։ Այս հոդվածում նշված եղբայրները շատ ծանր «փորձության ժամին» չեզոքություն պահելու գերազանց օրինակ են (Հայտն. 3։10)։ (Մեծ Բրիտանիայի մեր արխիվներից)

Իմացիր ավելին

Ինչո՞ւ են Եհովայի վկաները քաղաքականապես չեզոք

Եհովայի վկաները իրենց չեզոքությամբ սպառնալի՞ք են երկրի անվտանգությանը։