Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԱՊՐԻԼ 2013

 Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

70թ.-ից հետո Երուսաղեմի տաճարը երբևէ վերակառուցվե՞լ է

ՀԻՍՈՒՍԸ Եհովայի տաճարի մասին ասաց. «Քարը քարի վրա չի մնա»։ Այս մարգարեությունը կատարվեց այն ժամանակ, երբ հռոմեական զորքը Տիտոսի գլխավորությամբ 70թ.-ին ավերեց Երուսաղեմը (Մատթ. 24։2)։ Հետագայում Հուլիանոս կայսրը ծրագրեց վերակառուցել տաճարը։

Հուլիանոսը համարվում է Հռոմի վերջին հեթանոս կայսրը։ Նա Կոստանդին Մեծի եղբորորդին էր և ստացել էր, այսպես կոչված, քրիստոնեական դաստիարակություն։ Սակայն 361թ.-ին կայսր հռչակվելուց հետո նա բացահայտորեն հրաժարվեց այդ կրթությունից և իր օրերի աղավաղված քրիստոնեությունից ու պաշտպանեց հեթանոսությունը։ Պատմական գրքերում նա կոչվում է «Ուրացող»։

Հուլիանոսն ատում էր քրիստոնեությունը։ Պատճառներից մեկը հավանաբար այն էր, որ վեց տարեկանում նա տեսել էր, թե ինչպես են քրիստոնեության ներկայացուցիչները սպանել իր հորն ու ազգականներին։ Ըստ եկեղեցու պատմիչների՝ Հուլիանոսը հրեաներին կոչ արեց վերակառուցել իրենց տաճարը՝ մտածելով, թե այդպես կապացուցի, որ Հիսուսը կեղծ մարգարե է եղել *։

Կասկած չկա, որ Հուլիանոսը ծրագրել էր վերակառուցել տաճարը։ Բայց պատմաբանները միակարծիք չեն այն հարցում, թե արդյոք նա սկսել է տաճարի վերակառուցումը, իսկ եթե սկսել է, ապա ինչն է պատճառ եղել, որ այն դադարեցվի։ Մի բան, սակայն, հստակ է. իշխանության գալուց երկու տարի էլ չանցած՝ Հուլիանոսը սպանվեց, և նրա հետ մեռավ նաև իր ծրագիրը։

Տաճարի հավանական տեսքը Հիսուսի օրերում (ներքևում՝ ժամանակակից վայրը)

^ պարբ. 5 Հիսուսը չէր ասել, որ տաճարը երբեք չի վերակառուցվելու, այլ ասել էր, որ այն ավերվելու է, ինչը տեղի ունեցավ 70թ.-ին։