Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

Պարզեցված «Դիտարանը» իրեն արդարացրե՞ց

Պարզեցված «Դիտարանը» իրեն արդարացրե՞ց

«ԴԻՏԱՐԱՆ» ամսագիրը տասնամյակներ շարունակ մեծ օգուտներ է բերել աշխարհի ամենատարբեր մասերում ապրող բազմաթիվ մարդկանց։ 2011թ. հուլիսին անգլերեն լեզվով լույս տեսավ առաջին պարզեցված «Դիտարանը»։ Այնտեղ գրված էր. «Այս ամսագիրը փորձնական լույս կտեսնի մեկ տարի և եթե իրեն արդարացնի, կշարունակվի տպագրվել»։

Ուրախ ենք հայտնելու, որ «Դիտարանի» պարզեցված տարբերակը շարունակվելու է տպագրվել։ Ավելին, ժամանակի ընթացքում պարզեցված տարբերակը մատչելի կլինի ֆրանսերեն, պորտուգալերեն և իսպաներեն։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՎԱՆՈՒՄ

Պարզեցված հրատարակությունը ստանալուց հետո Խաղաղ օվկիանոսի հարավային շրջաններից մեր հավատակիցները գրեցին. «Հիմա եղբայրներն ու քույրերը շատ ավելի լավ են հասկանում «Դիտարանը»»։ Մեկ ուրիշ նամակում ասվում է. «Առաջ շատ ժամանակ էր գնում բառերի իմաստը բառարաններում փնտրելու և որոշ արտահայտություններ հասկանալու վրա։ Հիմա այդ ժամանակը ծախսում ենք աստվածաշնչյան համարները և դրանց օգտագործման պատճառները հասկանալու վրա»։

«Առաջ շատ ժամանակ էր գնում բառերի իմաստը բառարաններում փնտրելու և որոշ արտահայտություններ հասկանալու վրա։ Հիմա այդ ժամանակը ծախսում ենք աստվածաշնչյան համարները և դրանց օգտագործման պատճառները հասկանալու վրա»

ԱՄՆ-ում մի քույր, որը սովորել է համալսարանում, ասում է. «18 տարի խոսել և գրել եմ այնպես, որ ինձ կարող էին հասկանալ միայն բարձրագույն կրթություն ունեցողները։ Ես չափազանց բարդ էի խոսում և մտածում։ Հասկացա, որ պետք է մեծ փոփոխություններ անեմ»։ Այժմ նա արդյունավետ քարոզիչ է։ Քույրն ասում է. «Պարզեցված «Դիտարանը» ինձ շատ է օգնել։ Դրա շնորհիվ սովորեցի պարզ արտահայտվել»։

 Անգլիայում ապրող մի քույր, որը մկրտվել է 1972թ.-ին, գրեց. «Երբ կարդացի առաջին թողարկումը, ինձ թվաց, թե Եհովան նստել է կողքիս, ձեռքը գցել է ուսիս, և մենք միասին կարդում ենք։ Այնպիսի տպավորություն էր, թե հայրդ քո քնելուց առաջ քեզ համար մի պատմություն է կարդում»։

ԱՄՆ-ի Բեթելում ծառայող մի քույր, որը մկրտվել է ավելի քան 40 տարի առաջ, ասում է, որ պարզեցված «Դիտարանը» ավելի խոր հասկացողություն է տալիս իրեն։ Օրինակ՝ 2011թ. սեպտեմբերի 15-ի համարում՝ «Ի՞նչ է նշանակում» շրջանակում, Եբրայեցիներ 12։1-ում գրված «վկաների ամպ» (անգլերեն «Նոր աշխարհ թարգմանություն») արտահայտությունը բացատրվում էր այսպես. «Նրանք այնքան շատ էին, որ հնարավոր չէր հաշվել»։ Քույրն ասում է. «Ես ավելի լավ հասկացա այս համարը»։ Իսկ «Դիտարանի» հանդիպման առնչությամբ նա գրում է. «Նույնիսկ երբ երեխաները պարզեցված «Դիտարանից» կարդալով են մեկնաբանություն տալիս, դա հետաքրքիր է լինում ունկնդիրների համար, որովհետև երեխաների ընթերցածը նույնը չէ, ինչ հիմնական «Դիտարանում» գրվածը»։

Բեթելում ծառայող մեկ ուրիշ քույր գրում է. «Ինձ շատ են դուր գալիս երեխաների մեկնաբանությունները։ Պարզեցված «Դիտարանը» օգնում է նրանց ավելի վստահ արտահայտվելու։ Նրանց պատասխանները ինձ շատ են քաջալերում»։

1984թ.-ին մկրտված մի քույր անկեղծ երախտագիտություն է հայտնում պարզեցված «Դիտարանի» համար. «Կարծես այդ  «Դիտարանը» հենց ինձ համար է գրվել։ Իրոք ավելի լավ եմ հասկանում կարդացածս։ Այժմ «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ վստահ ձեռք եմ բարձրացնում և պատասխանում»։

ՄԵԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Յոթ տարեկան մի տղայի մայր ասում է. «Առաջ, երբ պատրաստվում էինք «Դիտարանի» ուսումնասիրությանը, ստիպված էի բազմաթիվ նախադասություններ բացատրել նրան, ինչը շատ երկար էր տևում և հոգնեցնում էր»։ Ինչպե՞ս օգնեց պարզեցված «Դիտարանը»։ Մայրը գրում է. «Ես պարզապես ապշում եմ, թե նա ինչպես է կարդում պարբերությունները, և իրոք հասկանո՛ւմ է։ Քանի որ բառերը բարդ չեն, իսկ նախադասությունները կարճ են, նա չի վախենում մեկնաբանելուց։ Նա սկսել է իր պատասխանները պատրաստել առանց իմ օգնության, իսկ հանդիպման ընթացքում այլևս չի շեղվում, այլ կենտրոնացած է հոդվածի վրա»։

«Ես պարզապես ապշում եմ, թե նա ինչպես է կարդում պարբերությունները, և իրոք հասկանո՛ւմ է»

Ինը տարեկան մի աղջկա մայր գրում է. «Նախկինում մենք պետք է օգնեինք նրան իր մեկնաբանությունները պատրաստելու։ Հիմա նա ինքնուրույն է դա անում։ Հազվադեպ է լինում, որ նյութը բացատրելու անհրաժեշտություն առաջանա։ Նա իսկապես հաճույք է ստանում «Դիտարանի» ուսումնասիրությունից»։

Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Շատ երեխաներ կարծում են, որ պարզեցված «Դիտարանը» հենց իրենց համար է։ Տասներկու տարեկան Ռեբեկան գրում է. «Խնդրում եմ, թող այդ «Դիտարանը» շարունակվի տպագրվել։ Ինձ շատ է դուր գալիս «Ի՞նչ է նշանակում» շրջանակը։ Պարզեցված «Դիտարանը» շատ հասկանալի է երեխաների համար»։

Յոթնամյա Նիկոլետը նույն կարծիքին է. «Ինձ համար հիմնական «Դիտարանը» շատ դժվար է եղել հասկանալ։ Իսկ հիմա պարզեցվածի օգնությամբ ավելի շատ մեկնաբանություններ եմ տալիս»։ Իննամյա Էմման գրում է. «Այդ «Դիտարանը» մեծ օգնություն է ինձ ու վեցամյա եղբորս համար։ Հիմա մենք ավելի շատ բան ենք հասկանում։ Շատ շնորհակալություն»։

Հստակ է, որ պարզեցված «Դիտարանը» իրեն արդարացրել է։ Դրա շնորհիվ շատերը ավելի լավ են հասկանում Աստվածաշունչը, ուստի այն կշարունակվի տպագրվել հիմնական «Դիտարանի» հետ մեկտեղ, ամսագիր, որը 1879թ.-ից ի վեր օգնել է միլիոնավոր մարդկանց։