Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012

Թող ձեր «այո»-ն այո լինի

Թող ձեր «այո»-ն այո լինի

«Թող ձեր «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ» (ՄԱՏԹ. 5։37

1. Ի՞նչ ասաց Հիսուսը երդում տալու մասին և ինչո՞ւ։

ՃՇՄԱՐԻՏ քրիստոնյաները սովորաբար չեն երդվում, քանի որ հնազանդվում են Հիսուսի հետևյալ խոսքերին. «Թող ձեր «այո»-ն այո լինի»։ Նա ուզում էր ասել, որ մենք պետք է մեր խոսքի տերը լինենք։ Հիսուսը այս խոսքերից առաջ ասաց. «Ընդհանրապես մի՛ երդվիր»։ Նրա օրերում մարդիկ սովորություն ունեին անիմաստ և անլուրջ երդումներ տալու, և այս խոսքերով Հիսուսը դատապարտում էր այդ երևույթը։ Այդ մարդիկ, «այո»-ից կամ «ոչ»-ից «ավելին» ասելով, ցույց էին տալիս, որ իրականում անվստահելի են և գտնվում են «Չարի» ազդեցության տակ (կարդա՛ Մատթեոս 5։33–37

2. Բացատրի՛ր, թե ինչու երդում տալը միշտ չէ, որ սխալ է։

2 Հիսուսի խոսքերը նշանակո՞ւմ են, որ երդում տալը միշտ է սխալ։ Ինչպես իմացանք նախորդ հոդվածից, Եհովա Աստված և իր հավատարիմ ծառա Աբրահամը երդումներ են տվել կարևոր հարցերի վերաբերյալ։ Բացի այդ, Աստծու Օրենքը պահանջում էր երդվել որոշ վիճահարույց հարցեր լուծելու համար (Ելք 22։10, 11; Թվեր 5։21, 22)։ Այսօր էլ գուցե անհրաժեշտ լինի, որ քրիստոնյան երդվի, օրինակ՝ դատարանում։ Երբեմն նա գուցե երդվի, որպեսզի հավաստիացնի ուրիշներին իր մտադրության մասին կամ էլ դրանով ինչ-որ խնդիր լուծվի։ Երբ հրեական Սինեդրիոնի առաջ քահանայապետը Հիսուսից պահանջեց երդվել, նա չառարկեց (Մատթ. 26։63, 64)։ Քրիստոսը կարիք չուներ երդվելու։ Այնուամենայնիվ, իր ասածի ճշմարտացիությունը փաստելու համար նա հաճախ իր խոսքը սկսում էր այսպես. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ» (Հովհ. 1։51; 13։16, 20, 21, 38)։ Եկեք տեսնենք, թե ուրիշ ինչ կարող ենք սովորել Հիսուսի, Պողոսի և մյուսների օրինակից տված խոստումը պահելու վերաբերյալ։

ՀԻՍՈՒՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿՆ Է

Հիսուսը մկրտությունից մինչև մահ արեց այն, ինչ խոստացել էր իր Հորը

3. Հիսուսն իր աղոթքում ի՞նչ խոստացավ Աստծուն և ի՞նչ պատասխան ստացավ նրանից։

3 «Ահա ես եկել եմ.... որպեսզի քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված» (Եբր. 10։7)։ Այս աղոթքում Հիսուսը Աստծուն խոստացավ կատարել նրա կամքը։ Դա նշանակում էր, որ նա կատարելու էր Սերնդի մասին բոլոր մարգարեությունները և նույնիսկ թույլ էր տալու, որ Սատանան իր «գարշապարը խայթի» (Ծննդ. 3։15)։ Ուրիշ ոչ մի մարդ երբևէ չի ստանձնել նման դժվարին հանձնարարություն։ Եհովան երկնքից հավաստիացրեց, որ իր Որդուն լիովին վստահում է, ընդ որում նա չպահանջեց Հիսուսից երդվել, որ կպահի իր խոսքը (Ղուկ. 3։21, 22

4. Ի՞նչ չափով էր Հիսուսի «այո»-ն այո։

4 Հիսուսը միշտ անում էր այն, ինչ սովորեցնում էր. նրա «այո»-ն այո էր։ Նա թույլ չտվեց, որ որևէ բան խանգարի իրեն կատարելու Աստծուց ստացած հանձնարարությունը՝ քարոզել բարի լուրը և աշակերտներ դարձնել այն մարդկանց, ում Աստված կձգեր դեպի իրեն (Հովհ. 6։442 Կորնթացիներ 1։20-ում գրված խոսքերը հաստատում են, որ Հիսուսը պահեց Աստծուն տված խոստումը։ Կարդում ենք. «Որքան որ Աստծու խոստումներ կան, նրա միջոցով «այո» եղան»։ Այո՛, Հիսուսը խոստումը պահելու հարցում լավագույն օրինակն է։ Այժմ խոսենք մի մարդու մասին, որը ջանք չխնայեց Հիսուսին ընդօրինակելու համար։

ՊՈՂՈՍԸ ԻՐ ԽՈՍՔԻ ՏԵՐՆ ԷՐ

5. Ի՞նչ օրինակ է թողել Պողոս առաքյալը։

5 «Ի՞նչ անեմ, Տե՛ր» (Գործ. 22։10)։ Ահա այսպես Սողոսը, որ հետո անվանափոխվեց ու դարձավ Պողոս, պատասխանեց Հիսուսին, երբ վերջինս նրան հայտնվեց տեսիլքում։ Քրիստոսն ուզում էր, որ Սողոսը դադարեցնի քրիստոնյաներին հալածելը։ Այս հիշարժան դեպքից հետո Սողոսը խոնարհաբար զղջաց իր արարքների համար, մկրտվեց և ընդունեց ազգերին Հիսուսի մասին վկայություն տալու նշանակումը։ Այդ ժամանակից սկսած՝ Պողոսը Հիսուսին «Տեր» էր անվանում ու երբեք իր Տիրոջ խոսքից դուրս չեկավ (Գործ. 22։6–16; 2 Կորնթ. 4։5; 2 Տիմոթ. 4։8)։ Պողոսը նրանց պես չէր, ում մասին Քրիստոսն ասաց. «Ինչո՞ւ եք ինձ «Տե՛ր, Տե՛ր» կոչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ» (Ղուկ. 6։46)։ Այո՛, բոլոր նրանք, ովքեր Հիսուսին ընդունում են որպես Տիրոջ, պետք է Պողոսի պես հավատարիմ մնան իրենց խոստմանը։

6, 7. ա) Ինչո՞ւ Պողոսը փոխեց Կորնթոս այցելելու իր մտադրությունը, և ինչո՞ւ էին Պողոսին քննադատողները սխալ։ բ) Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց, ովքեր նշանակված են մեզ առաջնորդելու։

6 Պողոսը եռանդորեն տարածեց բարի լուրը ամբողջ Փոքր Ասիայում, քարոզեց նաև Եվրոպայում, հիմնեց ժողովներ և այցելեց այդ ժողովներին։ Մի անգամ  նա հարկ համարեց երդվել իր գրածի ճշմարտացիությունը հաստատելու համար (Գաղ. 1։20)։ Երբ կորնթացիներից ոմանք քննադատեցին առաքյալին, իբրև նրան չի կարելի վստահել, նա գրեց. «Ինչպես որ Աստծուն կարելի է վստահել, այնպես էլ ձեզ ուղղված մեր խոսքը «այո» չէ և միևնույն ժամանակ՝ «ոչ»» (2 Կորնթ. 1։18)։ Պողոսը, երբ գրեց այս խոսքերը, արդեն հեռացել էր Եփեսոսից և գտնվում էր Մակեդոնիայում։ Սակայն առաքյալը սկզբում մտադիր էր նախ գնալ Կորնթոս և նոր՝ Մակեդոնիա (2 Կորնթ. 1։15, 16)։ Բայց ինչպես որ երբեմն կարիք է առաջանում ծրագրերը փոխելու, այդպես էլ Պողոսը հարկ համարեց փոխել իր ծրագրերը։ Ինչո՞ւ։ Նա իր այցը Կորնթոս հետաձգեց ժողովի բարօրության համար։ Այսօր էլ շրջագայող վերակացուները երբեմն փոխում են իրենց երթուղին, և, ինչ խոսք, այսպիսի փոփոխությունները չեն արվում անկարևոր, եսասիրական պատճառներով։

7 Պողոսն իր սկզբնական ծրագրերը կազմելուց որոշ ժամանակ անց իմացավ, որ Կորնթոսի ժողովում տարաձայնություններ են առաջացել, ինչպես նաև հանդուրժողական վերաբերմունք կա անբարոյության հանդեպ (1 Կորնթ. 1։11; 5։1)։ Այս խնդիրները լուծելու նպատակով առաքյալը խիստ խորհուրդներ տվեց նրանց՝ գրելով «1 Կորնթացիներ» նամակը։ Նա Եփեսոսից միանգամից չգնաց Կորնթոս, այլ որոշեց ժամանակ տալ եղբայրներին իր խորհուրդը կիրառելու, որպեսզի երբ ի վերջո այցելի նրանց, այդ այցը քաջալերական լինի։ Իսկ երբ գրեց երկրորդ նամակը, նրանց վստահեցրեց, որ ինքը հիմնավոր պատճառ ուներ իր ծրագրերը փոխելու. «Ես Աստծուն վկա եմ կանչում իմ իսկ հոգու դեմ. ձեզ խնայելու համար է, որ դեռ չեմ եկել Կորնթոս» (2 Կորնթ. 1։23)։ Թող որ երբեք չլինենք Պողոսին քննադատողների պես։ Եկեք խորապես հարգենք նրանց, ովքեր նշանակված են մեզ առաջնորդելու։ Այո՛, Պողոսն իր խոսքի տերն էր, և լավ կլինի՝ այս հարցում ընդօրինակենք նրան, ինչպես որ նա ընդօրինակեց Քրիստոսին (1 Կորնթ. 11։1; Եբր. 13։7

ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ԽՈՍՔԻ ՏԵՐԸ ԵՂԱՆ

8. Ի՞նչ օրինակ թողեց Ռեբեկան մեզ համար։

8 «Կգնա՛մ» (Ծննդ. 24։58)։ Ահա այսպես պատասխանեց Ռեբեկան իր մորն ու եղբորը, երբ նրանք հարցրին, թե ուզում է արդյոք հենց նույն օրը թողնել տունը, 800 կիլոմետր ճանապարհ գնալ և դառնալ Աբրահամի որդի Իսահակի կինը (Ծննդ. 24։50–58)։ Ռեբեկայի «այո»-ն այո էր, և նա Իսահակի համար դարձավ հավատարիմ, աստվածավախ կին։ Իր կյանքի մնացած մասը Ռեբեկան ապրեց վրաններում՝ որպես պանդուխտ Ավետյաց երկրում։ Եհովան օրհնեց նրան իր հավատարմության համար. Ռեբեկան դարձավ Հիսուս Քրիստոսի՝ խոստացված Սերնդի նախամայրերից մեկը (Եբր. 11։9, 13

9. Ինչպե՞ս Հռութն իր խոսքի տերը եղավ։

9 «Ո՛չ։ Քեզ հետ քո ժողովրդի մոտ կգանք» (Հռութ 1։10)։ Մովաբացի այրիներ Հռութը և Օրփան այս խոսքերն ասացին իրենց սկեսրոջը՝ այրի Նոեմիին, որը Մովաբից վերադառնում էր Բեթլեհեմ։ Ի վերջո, Նոեմիի հորդորով՝ Օրփան վերադարձավ տուն։ Բայց Հռութի «ոչ»-ը մնաց ոչ (կարդա՛ Հռութ 1։16, 17)։ Նա նվիրված էր Նոեմիին և մնաց նրա հետ՝ ընդմիշտ թողնելով իր ընտանիքը և Մովաբի կեղծ կրոնը։ Հռութը հավատարմորեն ծառայեց Եհովային, և Աստված պարգևատրեց նրան. այդ մովաբացի կինը մեկն է այն հինգ կանանցից, որոնց անունը Մատթեոս ավետարանագիրը հիշատակում է Քրիստոսի ծննդաբանության մեջ (Մատթ. 1։1, 3, 5, 6, 16

10. Ինչո՞ւ է Եսայիան լավ օրինակ մեզ համար։

10 «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր» (Ես. 6։8)։ Նախքան այս խոսքերն ասելը Եսայիան տեսավ մի փառավոր տեսիլք. Եհովան նստած էր իր գահին, որը Իսրայելի տաճարի վերևում էր։ Մինչ զմայլված դիտում էր տեսարանը, մարգարեն լսեց նրա ձայնը. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ  համար»։ Այս խոսքերով Աստված ուզում էր իմանալ, թե ով իր ասելիքը կհասցնի իր կամակոր ժողովրդին։ Պատասխանելով «ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»՝ Եսայիան ուզում էր ասել, որ պատրաստ է կատարելու այն, ինչ կհանձնարարեր Աստված։ Մարգարեի «այո»-ն այո եղավ։ 46 տարի Եսայիան հավատարմորեն ծառայեց Եհովային՝ ազդարարելով նրա դատապարտական վճիռները, ինչպես նաև ճշմարիտ երկրպագության վերականգնման մասին չքնաղ խոստումները։

11. ա) Ինչո՞ւ է շատ կարևոր, որ մեր խոսքի տերը լինենք։ բ) Իրենց խոսքը չպահած մարդկանց ի՞նչ նախազգուշական օրինակներ կան Աստվածաշնչում։

11 Ինչո՞ւ է Եհովան իր Խոսքում գրել տվել վերոհիշյալ մարդկանց օրինակները, և որքանո՞վ է կարևոր մեր «այո»-ի այո լինելը։ Աստվածաշունչը հստակ ասում է, որ իր «խոստումները դրժող» մարդը «մահվան է արժանի» (Հռոմ. 1։31, 32)։ Եգիպտոսի փարավոնը, Հուդայի Սեդեկիա թագավորը, Անանիան և Սաֆիրան այն մարդկանցից էին, ովքեր ասացին «այո», բայց այդ «այո»-ն «ոչ» դուրս եկավ։ Նրանց վերջը վատ եղավ, և մենք պետք է զգույշ լինենք, որ նրանց պես չվարվենք (Ելք 9։27, 28, 34, 35; Եզեկ. 17։13–15, 19, 20; Գործ. 5։1–10

12. Ի՞նչը կօգնի մեզ մեր խոսքի տերը լինելու։

12 Մենք ապրում ենք «վերջին օրերում» և շրջապատված ենք այնպիսի մարդկանցով, ովքեր «անհավատարիմ» են, «Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն, բայց նրա զորությունն ուրանում են» (2 Տիմոթ. 3։1–5)։ Որքան հնարավոր է, մենք պետք է խուսափենք այդպիսի մարդկանց հետ շփվելուց։ Փոխարենը՝ պետք է կանոնավորաբար հավաքվենք նրանց հետ, ովքեր ջանում են միշտ իրենց «այո»-ն այո պահել (Եբր. 10։24, 25

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ «ԱՅՈ»-Ն

13. Հիսուս Քրիստոսի հետևորդի համար ո՞րն է ամենակարևոր «այո»-ն։

13 Ամենակարևոր խոստումը, որ մարդը կարող է տալ, Աստծուն նվիրվելու խոստումն է։ Նրանք, ովքեր ուզում են իրենց անձը ուրանալ ու դառնալ Հիսուսի աշակերտ, երեք առանձին դեպքերում հնարավորություն են ստանում «այո» ասելու (Մատթ. 16։24)։ Երբ երկու երեցներ հարցազրույց են անցկացնում չմկրտված քարոզիչ դառնալ ցանկացողի հետ, նրան հարցնում են. «Իսկապե՞ս ցանկանում ես դառնալ Եհովայի վկա»։ Հետագայում, երբ նա հոգևորապես աճում է և ցանկանում է մկրտվել, երեցները զրուցում են նրա հետ և հարցնում. «Նվիրվե՞լ ես Եհովային աղոթքի միջոցով»։ Իսկ մկրտության օրը յուրաքանչյուր մկրտվողի հարց է ուղղվում. «Հիսուս Քրիստոսի զոհաբերության հիման վրա զղջացե՞լ ես արդյոք քո մեղքերի համար և նվիրե՞լ ես քո անձը Եհովային՝ նրա կամքը կատարելու նպատակով»։ Այսպիսով՝ վկաների ներկայությամբ նորեկները «այո» են ասում, այսինքն՝ խոստանում են հավիտյան ծառայել Աստծուն։

Ամենակարևոր «այո»-դ «այո՞» է մնում

14. Ժամանակ առ ժամանակ ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։

 14 Անկախ այն բանից՝ վերջերս ես մկրտվել, թե տասնամյակներ առաջ, պետք է ժամանակ առ ժամանակ ինքնաքննություն անես։ Ինքդ քեզ հարցրու. «Հիսուսի պես՝ իմ ամենակարևոր «այո»-ին հավատարի՞մ եմ մնում։ Շարունակո՞ւմ եմ հնազանդվել նրան՝ կյանքում առաջին տեղում դնելով բարի լուրի քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը» (կարդա՛ 2 Կորնթացիներ 13։5

15. Ո՞ր հարցերում մեր «այո»-ն պետք է այո լինի։

15 Նվիրման խոստման համաձայն ապրել նշանակում է մեր խոսքի տերը լինել նաև ուրիշ կարևոր հարցերում։ Օրինակ՝ եթե ամուսնացած ենք, պետք է հավատարիմ մնանք մեր ամուսնական երդմանը, այն է՝ սիրել ու փայփայել կողակցին։ Եթե գործարք ենք կնքել կամ լրացրել ենք դիմում աստվածապետական այս կամ այն գործունեությանը մասնակցելու համար, ապա պետք է կատարենք մեր ստանձնած պարտավորությունները և տված խոստումները։ Եթե համեստ միջոցների տեր մարդը մեզ հրավիրել է ճաշի, և մենք համաձայնվել ենք, ապա չպետք է հրաժարվենք դրանից, եթե ավելի «լավ» հրավեր ենք ստանում մեկ ուրիշից։ Եթե տնետան ժամանակ խոստացել ենք կրկին այցելել, ապա պետք է ամեն ինչ անենք, որ մեր «այո»-ն այո լինի, և Եհովան կօրհնի մեր ծառայությունը (կարդա՛ Ղուկաս 16։10

ՄԵՐ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԸ ԵՎ ԹԱԳԱՎՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ՄԵԶ

16. Ի՞նչ պետք է անենք, եթե մեր խոստումը չենք պահել։

16 Աստվածաշունչն ասում է, որ անկատար մարդիկ «հաճախ են սխալվում». նրանք սայթաքում են հատկապես խոսքի մեջ (Հակ. 3։2)։ Ի՞նչ պետք է անենք, երբ գիտակցում ենք, որ մեր խոստումը չենք պահել։ Ըստ Մովսիսական օրենքի՝ եթե իսրայելացին մեղք գործեր՝ «իր շուրթերով անմտորեն երդվելով», նա կարող էր որոշ քայլեր կատարել և ներում ստանալ (Ղևտ. 5։4–7, 11)։ Այսօր, եթե այդպիսի մեղք գործենք, մենք նույնպես հնարավորություն ունենք ներում ստանալու։ Եթե խոստովանենք դա Եհովային, նա ողորմածաբար կների մեզ մեր Քահանայապետ Հիսուս Քրիստոսի միջոցով (1 Հովհ. 2։1, 2)։ Եթե ցանկանում ենք միշտ ունենալ Աստծու հավանությունը, ապա պետք է զղջմանը համապատասխան գործեր անենք. խոստումը դրժելը չդարձնենք սովորություն, իսկ եթե անմտորեն ինչ-որ խոստում ենք տվել և մեկին վնասել, պետք է ջանանք փոխհատուցել վնասը (Առակ. 6։2, 3)։ Ինչ խոսք, իմաստուն վարված կլինենք, եթե չտանք այնպիսի խոստում, որը չենք կարողանալու պահել (կարդա՛ Ժողովող 5։2

17, 18. Ի՞նչ ապագա է սպասում բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ անում են, որ իրենց «այո»-ն այո լինի։

17 Չքնաղ ապագա է սպասում Եհովայի բոլոր այն երկրպագուներին, ովքեր ամեն ինչ անում են, որ իրենց «այո»-ն այո լինի։ 144000-ի համար դա նշանակում է անմահ կյանք երկնքում, որտեղ նրանք Քրիստոսի հետ «կթագավորեն հազար տարի» (Հայտն. 20։6)։ Իսկ միլիոնավոր մարդկանց համար դա նշանակում է ապրել երկրի վրա Աստծու Թագավորության ներքո։ Այդ ժամանակ մարդիկ, ի վերջո, հասնելու են կատարելության (Հայտն. 21։3–5

18 Հիսուսի Հազարամյա Իշխանության վերջում լինելու է վերջնական փորձությունը։ Ովքեր այդ փորձությունը անցնեն, իրավունք կստանան շարունակելու ապրել դրախտում, որտեղ ոչ ոք պատճառ չի ունենա կասկածելու դիմացինի խոսքերին (Հայտն. 20։7–10)։ Ամեն մի «այո» նշանակելու է «այո», ամեն մի «ոչ»՝ «ոչ»։ Բոլորը կատարելապես արտացոլելու են իրենց երկնային սիրառատ Հոր՝ «ճշմարտության Աստծու» գեղեցիկ հատկությունները (Սաղ. 31։5