Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Սեպտեմբեր 2012

Աստվածապետական դպրոցները Եհովայի սիրո ապացույցն են

Աստվածապետական դպրոցները Եհովայի սիրո ապացույցն են

ԵՀՈՎԱՆ մեր «Մեծ Ուսուցիչն» է (Ես. 30։20)։ Սերն է մղում նրան ուսուցանելու։ Օրինակ՝ Հովհաննես 5։20-ում կարդում ենք, որ Եհովան, սիրելով իր Որդուն՝ Հիսուսին, ցույց է տալիս նրան «այն ամենը, ինչ ինքն է անում»։ Սիրելով նաև մեզ՝ իր Վկաներին, նա մեզ «ուսուցանվողների լեզու է» տալիս, մենք էլ ամեն ջանք թափում ենք պատվելու իրեն և օգնելու մարդկանց (Ես. 50։4

Կառավարիչ մարմնի ուսումնական կոմիտեն, ընդօրինակելով Եհովայի սերը, ջանքեր է անում կրթելու Աստծու ժողովրդին։ Նրա առաջնորդության ներքո անցկացվում են աստվածապետական տասը դպրոցներ, որտեղ կարող են սովորել բոլոր ցանկացողները, եթե նրանց հանգամանքները ներում են։ Համարո՞ւմ ես այս դպրոցները Եհովայի սիրո ապացույց։

Մանրամասնորեն ծանոթանանք այս դպրոցներին և տեսնենք, թե մեր հավատակիցները ինչ օգուտներ են քաղել դրանցից։ Հետո ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս կարող եմ ինքս օգուտ ստանալ աստվածապետական դպրոցների միջոցով մեր Մեծ Ուսուցչի տված կրթությունից»։

 ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԻՐ ԱՍՏՎԱԾԱՊԵՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ

Լինելով «սիրո Աստված»՝ Եհովան մեզ տալիս է այնպիսի կրթություն, որը մեր կյանքը իմաստալից է դարձնում։ Այդ կրթության շնորհիվ կարողանում ենք հաղթահարել դժվարությունները և ավելի մեծ ուրախություն ենք ստանում ծառայությունից (2 Կորնթ. 13։11)։ Առաջին դարի աշակերտների նման՝ մենք լավ պատրաստված ենք, որ օգնենք մարդկանց, այսինքն՝ «սովորեցնենք նրանց պահել այն ամենը», ինչ որ Հիսուսը մեզ պատվիրել է (Մատթ. 28։20

Ինչ խոսք, մենք գուցե չկարողանանք սովորել բոլոր այս դպրոցներում, այդուհանդերձ կարող ենք սովորել դրանցից մեկում կամ մի քանիսում և կիրառել ստացած գիտելիքները։ Բացի այդ, կարող ենք մեր քարոզչական հմտությունները բարելավել՝ ծառայելով աստվածապետական այս կամ այն դպրոցում սովորած եղբայրների և քույրերի հետ։

Ինքդ քեզ հարցրու. «Հանգամանքներս ներո՞ւմ են սովորելու այս դպրոցներից մեկում կամ մի քանիսում»։

Եհովայի երկրպագուները պատիվ են համարում օգուտներ քաղել վերը քննարկված աստվածապետական դպրոցներից։ Թող որ քո ստացած կրթությունը քեզ ավելի մտերմացնի Եհովային և զինի քեզ ամեն անհրաժեշտ բանով, որ կատարես քո աստվածապետական հանձնարարությունները, հատկապես՝ բարի լուրը քարոզելու հրատապ առաջադրանքը։

 

Իմացիր ավելին

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Ի՞նչ դպրոցներ կան ռահվիրաների համար

Ի՞նչ դպրոցներ են կազմակերպված նրանց համար, ովքեր իրենց ժամանակը լիարժեքորեն նվիրել են Թագավորության քարոզչության գործին։