Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2010

Եկեք «Եհովային ընծա մատուցենք»

Եկեք «Եհովային ընծա մատուցենք»

ԻՆՉՊԵ՞Ս ես ցույց տալիս գնահատանքդ, երբ ինչ-որ մեկը բարություն է դրսևորում քո հանդեպ։ Նկատի առ, թե մադիանացիների հետ պատերազմելուց հետո ինչպես Իսրայելի զորագլուխներն իրենց երախտագիտությունը դրսևորեցին։ Այդ պատերազմը տեղի ունեցավ Փեգորի Բահաղի հետ կապված Իսրայելի մեղք գործելուց հետո։ Աստված հաղթանակ տվեց իր ժողովրդին, և ավարը բաժանվեց 12000 զինվորների ու մնացած իսրայելացիների միջև։ Վարվելով Եհովայի տված առաջնորդության համաձայն՝ զինվորները իրենց բաժնից որոշ տոկոս տվեցին քահանաներին, իսկ մյուս իսրայելացիները իրենց բաժնից մի որոշ մաս տվեցին ղևտացիներին (Թվեր 31։1–5, 25–30

Սակայն զորագլուխներն ավելին էին ուզում անել։ «Քո ծառաները հաշվել են մեր տրամադրության տակ եղող ռազմիկներին և պարզել, որ ոչ ոք չի կորել»,— ասացին նրանք Մովսեսին։ Այդ մարդիկ որոշեցին ոսկի ու տարբեր զարդեր նվիրաբերել Եհովային։ Ընդհանուր առմամբ՝ նրանք նվիրաբերեցին 190 կիլոգրամ ոսկյա զարդեր (Թվեր 31։49–54

Այսօր էլ շատ մարդիկ մղվում են իրենց երախտագիտությունը դրսևորելու այն ամենի համար, ինչ Եհովան արել է հանուն իրենց։ Եվ միայն Աստծուն նվիրված ծառաները չէ, որ լցվում են երախտագիտությամբ։ Տեսնենք, թե ինչ դեպք տեղի ունեցավ ավտոբուսի վարորդի հետ, որը մի խումբ պատվիրակների տանում և բերում էր Բոլոնյա (Իտալիա) քաղաքի մարզադաշտ, որտեղ անցկացվում էր 2009թ. միջազգային համաժողովը։ Քանի որ նա շատ զգույշ վարորդ էր ու մեղմ մարդ, ուղևորները որոշեցին շնորհակալագիր ու թեյավճար տալ նրան, ինչպես նաև նվիրել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Ահա թե ինչպես արձագանքեց վարորդը. «Ես ուրախությամբ կվերցնեմ բացիկն ու գիրքը, բայց ուզում եմ վերադարձնել փողը, որովհետև ցանկանում եմ նվիրաբերել այն, որ դուք շարունակեք ձեր գործը։ Թեև Եհովայի վկա չեմ, ուզում եմ այդպես անել, քանի որ տեսնում եմ, որ սիրուց մղված եք անում ձեր գործը»։

Երբ գնահատանքով ես լցվում՝ տեսնելով, թե ինչ է արել Եհովան քեզ համար, մղվում ես արտահայտելու երախտագիտությունդ։ Եվ դա անելու միջոցներից մեկը Եհովայի վկաների համաշխարհային գործի համար նվիրաբերություններ անելն է (Մատթ. 24։14)։ Մի քանի միջոցներ նշված են ստորև բերված շրջանակում։