Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2006

Միշտ ընդունիր Եհովայի խրատը

Միշտ ընդունիր Եհովայի խրատը

«Մի անարգիր Տիրոջ խրատը» (ԱՌԱԿԱՑ 3։11

1. Ինչո՞ւ պետք է ընդունենք Աստծու խրատը։

ՀԻՆ Իսրայելի Սողոմոն թագավորն ասում է, թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է ընդունի Եհովայի խրատը. «Որդեակս, մի անարգիր Տիրոջ խրատը, եւ նորա յանդիմանութիւնիցը մի ձանձրանար. որովհետեւ Տէրը որին որ սիրում է՝ յանդիմանում է, եւ ինչպէս մէկ հայր որ իր որդիին սիրում է» (Առակաց 3։11, 12)։ Այո՛, քո երկնային հայրը քեզ խրատում է, որովհետև սիրում է քեզ։

2. Ի՞նչ իմաստ կարող է ունենալ «խրատ» թարգմանված եբրայերեն բառը, և անհատն ինչպե՞ս կարող է խրատ ստանալ։

2 «Խրատ» թարգմանված եբրայերեն բառը կարող է ունենալ պատժելու, շտկելու, սովորեցնելու և դաստիարակելու իմաստ։ Պողոս առաքյալը գրեց. «Ամեն խրատ հէնց նոյն ժամանակին ուրախութիւն չէ երեւում, այլ տրտմութիւն. բայց յետոյ նորանով վարժուածներին արդար խաղաղութեան պտուղ է վճարում» (Եբրայեցիս 12։11)։ Աստծու խրատն ընդունելն ու կիրառելը կարող է օգնել քեզ ընթանալ արդարության ճանապարհով և այդպիսով ավելի մոտենալ մեր սուրբ Աստծուն՝ Եհովային (Սաղմոս 99։5)։ Դու խրատ ես ստանում հավատակիցների, քրիստոնեական հանդիպումների, ինչպես նաև Աստծու Խոսքն ու «հավատարիմ և իմաստուն տնտեսի» հրատարակությունները անձամբ ուսումնասիրելու միջոցով (Ղուկաս 12։42–44)։ Որքա՜ն շնորհակալ կարող ես լինել, երբ քո ուշադրությունը դարձնում են մի բանի վրա, ինչը հարկավոր է շտկել։ Սակայն ի՞նչ խրատ պետք է տալ անհատին, երբ նա լուրջ մեղք է գործել։

Ինչո՞ւ են ոմանք զրկվում ընկերակցությունից

3. Ո՞ր դեպքում է քրիստոնյան զրկվում ընկերակցությունից։

3 Աստծու ծառաներն ուսումնասիրում են Աստվածաշունչն ու քրիստոնեական հրատարակությունները։ Եհովայի չափանիշները քննարկվում են նրանց հանդիպումների և համաժողովների ժամանակ։ Ուստի, քրիստոնյաները գիտեն, թե ինչ է Եհովան իրենցից պահանջում։ Ժողովի անդամը զրկվում է ընկերակցությունից միայն այն դեպքում, երբ լուրջ մեղք է գործում և չի զղջում։

4, 5. Ընկերակցությունից զրկելու վերաբերյալ ի՞նչ սուրբգրային օրինակ է հիշատակվում «Ա Կորնթացիս» նամակում, և ինչո՞ւ ժողովը հորդոր ստացավ վերականգնել այդ անհատին։

 4 Քննենք ընկերակցությունից զրկելու վերաբերյալ սուրբգրային մի օրինակ։ Կորնթոսի ժողովի անդամները հանդուրժում էին «այնպիսի պոռնկութիւն՝ որ հեթանոսների մէջ էլ չ’կա[ր], այնպէս որ մէկն իր հօր կինն ունենա[ր]»։ Պողոսը նրանց խրախուսեց «այնպիսի[ի]ն մատնել սատանային՝ մարմինը կորչելու համար. որ հոգին ապրի» (Ա Կորնթացիս 5։1–5)։ Երբ մեղք գործած այդ անհատը զրկվեց ընկերակցությունից և այդպիսով մատնվեց Սատանային, նա կրկին դարձավ Բանսարկուի աշխարհի մի մասը (Ա Յովհաննէս 5։19)։ Նրան վտարելով՝ քրիստոնեական ժողովը մաքրվեց մարմնավոր տարրից, և այդպիսով պահպանվեց ժողովի «հոգին», կամ՝ ոգին, այսինքն՝ գերակշռող տրամադրվածությունը (Բ Տիմոթէոս 4։22; Ա Կորնթացիս 5։11–13

5 Այնքան էլ շատ ժամանակ չէր անցել, որ Պողոսը կորնթացի քրիստոնյաներին հորդորեց վերականգնել մեղավորին։ Ինչո՞ւ։ Որպեսզի, ինչպես ասում է առաքյալը, «չխաբվեին Սատանայի կողմից» (ՆԱ)։ Հավանաբար, մեղք գործած անհատը զղջացել և սկսել էր բարոյապես մաքուր կյանքով ապրել (Բ Կորնթացիս 2։8–11)։ Եթե կորնթացիները չցանկանային վերականգնել զղջացող անհատին, ապա նրանք Սատանայի կողմից խաբված կլինեին այն իմաստով, որ կդառնային անգութ և չներող, ինչպես որ հենց Բանսարկուն էր ուզում։ Շատ հավանական է, որ նրանք շուտով ‘ներեցին և մխիթարեցին’ այդ մարդուն (Բ Կորնթացիս 2։5–7

6. Ո՞րն է ընկերակցությունից զրկելու նպատակը։

6 Ո՞րն է ընկերակցությունից զրկելու նպատակը։ Նպատակը Եհովայի սուրբ անունը նախատինքից զերծ պահելն ու նրա ժողովրդի բարի անունը պաշտպանելն է (Ա Պետրոս 1։14–16)։ Չզղջացող մեղավորին ժողովից հեռացնում են, որպեսզի Աստծու չափանիշները չնսեմացվեն, ու ժողովը հոգևորապես մաքուր մնա։ Դա նաև կարող է մղել անզեղջ մեղավորին սթափվելու։

Ինչո՞ւ Պողոս առաքյալը հրահանգներ տվեց կորնթացիներին ընկերակցությունից զրկելու վերաբերյալ

Զղջումը կարևոր է

7. Ի՞նչ էր զգում Դավիթը, երբ չէր խոստովանում իր հանցանքները։

7 Լուրջ մեղք գործած անհատների մեծամասնությունը սրտանց զղջացել է և չի վտարվել ժողովից։ Իհարկե, միշտ չէ, որ հեշտ է իսկապես զղջալ։ Քննենք, թե ինչ տեղի ունեցավ հին Իսրայելի Դավիթ թագավորի հետ, որը կազմել է 32–րդ սաղմոսը։ Այդ երգից երևում է, որ Դավիթը որոշ ժամանակ չէր խոստովանել իր լուրջ մեղքերը, որոնք, հավանաբար, կապ ունեին Բերսաբեի հետ։ Հետևանքը եղավ այն, որ նա սկսեց հոգեկան ծանր ապրումներ ունենալ, որոնց պատճառով կորցրեց իր առույգությունը, ինչպես որ ամառվա շոգն է չորացնում ծառի խոնավությունը։ Դավիթը տառապում էր և՛ ֆիզիկապես, և՛ մտավորապես, սակայն երբ նա իր ‘հանցանքները’ (ԱԱ) խոստովանեց Եհովային, Աստված ներեց (Սաղմոս 32։3–5)։ Այդ ամենից հետո Դավիթն ասաց. «Երանի այն մարդին, որ Տէրն անօրէնութիւն չէ համարում նորան» (Սաղմոս 32։1, 2)։ Որքա՜ն հրաշալի էր զգալ Աստծու ողորմությունը։

8, 9. Ինչի՞ց է երևում անհատի զղջումը, և որքանո՞վ է դա կարևոր նրա վերականգնման համար։

8 Պարզ է, ուրեմն, որ եթե մեղավոր անհատը ցանկանում է ողորմություն ստանալ, պետք է զղջա։ Սակայն ո՛չ ամոթի զգացումը, ո՛չ էլ վախը, որ իր մեղքը կբացահայտվի, չեն վկայում, որ նա զղջում է։ Անհատը զղջում է, եթե նա, կատարված մեղքի պատճառով ափսոսանք ու ցավ զգալով, փոխում է իր մտածելակերպը, որպեսզի այլևս վատ վարք չդրսևորի։ Զղջացող անհատի ‘սիրտը կոտրված ու փշրված’ է, և նա ցանկանում է հնարավորին չափ ուղղել իր սխալը (Սաղմոս 51։17; Բ Կորնթացիս 7։11, ՆԱ

9 Որպեսզի ընկերակցությունից զրկված անհատը վերականգնվի քրիստոնեական ժողովում, շատ կարևոր է, որ նա զղջա։ Անհատն ինքնաբերաբար չի վերականգնվում որոշ ժամանակ անց։ Նախքան դա նրա սրտում պետք է մեծ փոփոխություններ տեղի ունենան։ Նա պետք է գիտակցի, որ լուրջ մեղք է գործել և նախատինք է բերել Եհովայի ու ժողովի վրա։ Մեղք գործած անհատը պետք է զղջա, ջերմեռանդորեն աղոթի ներում ստանալու համար և համապատասխանեցնի իր վարքը Աստծու արդար պահանջներին։ Երբ նա խնդրում է, որ իրեն վերականգնեն, նա պետք է փաստի, որ զղջացել է և «ապաշխարութեան արժանի գործեր» է կատարում (Գործք 26։20

Ինչո՞ւ խոստովանել մեղքը

10, 11. Ինչո՞ւ չպետք է փորձենք թաքցնել մեղքը։

10 Մեղք գործած անհատներից ոմանք գուցե  մտածեն. «Եթե ինչ–որ մեկին պատմեմ իմ մեղքի մասին, ապա ստիպված կլինեմ պատասխանել անհարմար դրության մեջ դնող հարցերի և գուցե ընկերակցությունից զրկվեմ։ Բայց եթե լռեմ, կխուսափեմ այդպիսի հարցերից, և ժողովում ոչ ոք երբեք չի իմանա»։ Ովքեր այդպես են մտածում, նրանք հաշվի չեն առնում որոշ կարևոր գործոններ։ Որո՞նք են դրանք։

11 Եհովա Աստված ‘ողորմած է և գթած, երկայնամիտ է և առատ ողորմությունով ու ճշմարտությունով, հազարների ողորմություն է անում և անօրենությունը, հանցանքը և մեղքը ներում է’։ Սակայն նա նաև «չափաւորութեամբ» խրատում է իր ժողովրդին (Ելից 34։6, 7; Երեմիա 30։11, ԱԱ)։ Եթե լուրջ մեղք գործած լինեիր, ինչպե՞ս կստանայիր Աստծու ողորմությունը՝ փորձելով թաքցնել սխալդ։ Եհովան տեղյակ է կատարվածի մասին և չի անտեսում այն (Առակաց 15։3; Ամբակում 1։13

12, 13. Մեղքը թաքցնելու հետևանքն ի՞նչ կլինի։

12 Եթե լուրջ մեղք ես գործել, ապա խոստովանելը քեզ կօգնի կրկին մաքուր խիղճ ունենալ (Ա Տիմոթէոս 1։18–20)։ Բայց չխոստովանելու դեպքում խիղճդ կարող է պղծվել, իսկ դա իր հերթին կարող է առաջնորդել ավելի շատ մեղքերի։ Հիշիր, որ դու մեղք ես գործում ոչ միայն մարդու կամ ժողովի դեմ։ Դու մեղանչում ես նաև Աստծու դեմ։ Սաղմոսերգուն ասաց. «Տէրն իր սուրբ տաճարումն է. Տիրոջ աթոռը երկնքումն է. նորա աչքերը տեսնում են. նորա արտեւանունքները քննում են մարդկանց որդիներին։ Տէրը քննում է արդարին, բայց ամբարշտին եւ անիրաւութիւն սիրողին ատում է նորա անձը» (Սաղմոս 11։4, 5

13 Եհովան չի օրհնի այն անհատին, ով թաքցնում է իր ծանր մեղքը և փորձում է մնալ քրիստոնեական մաքուր ժողովում (Յակոբոս 4։6)։ Ուստի, եթե մեղքի մեջ ես ընկել և ցանկանում ես անել ճիշտը, ապա մի հապաղիր անկեղծորեն խոստովանել մեղքդ։ Այլապես, խիղճդ կտանջի քեզ, հատկապես երբ կարդաս կամ լսես խորհուրդներ նման լուրջ բաների վերաբերյալ։ Ի՞նչ կլինի, եթե Եհովան հեռացնի քեզանից իր սուրբ ոգին, ինչպես որ նա արեց Սավուղ թագավորի դեպքում (Ա Թագաւորաց 16։14)։ Եթե չունենաս Աստծու ոգին, գուցե նույնիսկ ավելի լուրջ մեղք գործես։

Վստահի՛ր քո հավատարիմ եղբայրներին

14. Ինչո՞ւ մեղք գործած անհատը պետք է հետևի Յակոբոս 5։14, 15–ում գրված խորհրդին։

14 Ի՞նչ պետք է անի զղջացող մեղավորը։ «Թող եկեղեցու երէցներին կանչէ, որ նորա վերայ աղօթք անեն, նորան իւղով օծեն Տիրոջ անունովը. եւ հաւատքով աղօթքը կ’փրկէ այն հիւանդին, եւ Տէրը վեր կ’կացնէ նորան. եւ եթէ մեղք գործած լինի, կ’թողուի նորան» (Յակոբոս 5։14, 15)։ Երեցներին դիմելը «ապաշխարութեան արժանի պտուղ» բերելու կերպերից մեկն է (Մատթէոս 3։8)։ Այդ հավատարիմ և ջերմասիրտ տղամարդիկ ‘կաղոթեն նրա համար և Տիրոջ՝ Եհովայի անունով յուղով կօծեն նրան’։ Ցավը թեթևացնող յուղի պես՝ Աստվածաշնչի վրա հիմնված նրանց խորհուրդը կմխիթարի անկեղծորեն զղջացող անհատին (Երեմիա 8։22

15, 16. Ինչպե՞ս են քրիստոնյա երեցները հետևում Աստծու օրինակին, որի մասին կարդում ենք Եզեկիէլ 34։15, 16–ում։

15 Եհովան՝ մեր Հովիվը, հրաշալի օրինակ է թողել։ Նա մ.թ.ա. 537–ին հրեաներին ազատեց բաբելոնյան գերությունից և 1919–ին հոգևոր Իսրայելին ազատագրեց «Մեծ Բաբելոնից» (Յայտնութիւն 17։3–5; Գաղատացիս 6։16)։ Այդպիսով նա իրականացրեց իր հետևյալ խոստումը. «Ես եմ արածեցնելու իմ ոչխարներին եւ ես եմ նորանց մակաղել տալու.... Կորածը որոնելու եմ, եւ մոլորուածը ետ եմ բերելու, եւ կոտրածը պիտի կապեմ եւ հիւանդը պիտի զօրացնեմ» (Եզեկիէլ 34։15, 16

16 Եհովան կերակրեց իր այլաբանական ոչխարներին, նրանց ապահովությամբ մակաղել տվեց և կորածներին փնտրեց։ Նմանապես՝ քրիստոնյա հովիվները հավաստիանում են, որ Աստծու հոտի բոլոր անդամները հոգևորապես կուշտ և ապահով լինեն։ Երեցները փնտրում են այն «գառնուկներին», որոնք հեռանում են ժողովից։ Ինչպես որ Աստված ‘կապեց կոտրվածին’, այնպես էլ վերակացուներն են «վիրակապ» դնում այն վերքերի վրա, որ ստացել է ժողովի անդամը ինչ–որ մեկի խոսքերի կամ էլ իր սեփական սխալների պատճառով։ Ինչպես Աստված է ‘զորացնում հիվանդին’, այնպես էլ երեցներն են օգնություն ցույց տալիս նրանց, ովքեր հոգևորապես հիվանդացել են, հավանաբար, իրենց իսկ սխալ արարքի պատճառով։

 Ինչպես են հովիվները օգնություն ցույց տալիս

17. Ինչո՞ւ չպետք է հապաղենք դիմելու երեցներին՝ հոգևոր օգնության համար։

17 Երեցները ուրախությամբ են հնազանդվում հետևյալ խորհրդին. «Ողորմեցէ՛ք երկիւղով [«Շարունակեք ողորմություն ցույց տալ.... և դա արեք զգուշությամբ», ՆԱ]» (Յուդա 23, ԷԹ)։ Որոշ քրիստոնյաներ, սեռական անբարոյության տրվելով, լուրջ մեղք են գործել։ Սակայն, եթե նրանք իսկապես զղջում են, ապա կարող են ակնկալել, որ երեցները, որոնք ցանկանում են հոգևոր օգնություն ցույց տալ, ողորմածաբար ու սիրալիր կերպով կվերաբերվեն իրենց։ Պողոս առաքյալը, խոսելով այդ տղամարդկանց, ինչպես նաև իր մասին, գրեց. «Ոչ թէ ձեր հաւատքի վերայ տիրապետում ենք՝ այլ ձեր ուրախութեանը գործընկեր ենք» (Բ Կորնթացիս 1։24)։ Ուստի, երբեք մի հապաղիր հոգևոր օգնության համար դիմելու նրանց։

18. Ինչպե՞ս են երեցները վարվում մեղք գործած հավատակիցների հետ։

18 Եթե լուրջ մեղք ես գործել, կարո՛ղ ես վստահել երեցներին։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք գլխավորապես հանդես են գալիս որպես Աստծու հոտի հովիվներ (Ա Պետրոս 5։1–4)։ Ոչ մի սիրող հովիվ չի ծեծում հնազանդ, աղիողորմ բառաչող գառնուկին, որն ինքն իրեն վնասել է։ Հետևաբար, երբ երեցները առնչություն են ունենում մեղք գործած հավատակիցների հետ, նրանց նպատակը ոչ թե դատապարտելն ու պատժելն է, այլ կատարված սխալը քննելը և անհատին հնարավորության չափով հոգևորապես ապաքինելը (Յակոբոս 5։13–20)։ Երեցները պետք է արդարությամբ դատեն և քնքշորեն վարվեն հոտի հետ (Գործք 20։29 ՆԱ, 30; Եսայիա 32։1, 2)։ Ինչպես և բոլոր քրիստոնյաները, երեցները պետք է արդարադատ լինեն, բարություն սիրեն և համեստություն դրսևորեն (Միքիա 6։8, ՆԱ)։ Այդ հատկությունները շատ կարևոր է դրսևորել այն ժամանակ, երբ նրանք կայացնում են որոշումներ, որոնք Եհովայի ‘արոտի ոչխարների’ կյանքին և նրանց մատուցած սրբազան ծառայությանն են վերաբերում (Սաղմոս 100։3

Վաղեմի հովիվների պես՝ քրիստոնյա երեցները «վիրակապ» են դնում Աստծու վիրավոր գառնուկի վերքին

19. Ինչպիսի՞ վերաբերմունք են քրիստոնյա երեցները ջանում դրսևորել, երբ ուղղում են որևէ մեկին։

19 Քրիստոնյա հովիվները նշանակված են սուրբ ոգով և ձգտում են առաջնորդվել դրանով։ «Եթէ մէկը յանկարծ բռնուի մի յանցանքով», ապա հոգևորապես հասուն տղամարդիկ կփորձեն մեղմության ոգով ‘հաստատել’՝ ուղղել այդպիսի անհատին (Գաղատացիս 6։1; Գործք 20։28)։ Երեցները, մեղմությամբ, բայցև Աստծու չափանիշներին կառչած մնալով, կջանան այդպիսի անհատի մտածելակերպն ուղղել, այնպես, ինչպես որ հոգատար բժիշկն է կոտրված  ոսկորը զգուշորեն տեղը դնում, որպեսզի ավելորդ ցավ չպատճառի (Կողոսացիս 3։12)։ Նրանք աղոթքով դիմում են Աստծուն և հիմնվում են Սուրբ Գրությունների վրա՝ ցանկանալով կատարվածի առնչությամբ որոշում կայացնել, ուստի կայացված որոշումը կարտացոլի Աստծու տեսակետը այդ հարցի վերաբերյալ (Մատթէոս 18։18

20. Ո՞ր դեպքում գուցե հարկ լինի հայտարարություն անել, որ ժողովի անդամներից ինչ–որ մեկը հանդիմանություն է ստացել։

20 Եթե շատերին է հայտնի գործված մեղքը, կամ կասկած չկա, որ այն հայտնի կդառնա, ապա ճիշտ կլինի ժողովում հայտարարություն անել՝ ժողովի հեղինակությունը պաշտպանելու նպատակով։ Հայտարարություն պետք է անել նաև այն դեպքում, եթե ժողովին տեղեկացնելու կարիք կա։ Իրավական կոմիտեի կողմից հանդիմանություն ստացած անձնավորությանը, որն ապաքինվում է հոգևորապես, կարելի է նմանեցնել ֆիզիկական վնասվածքից ապաքինվող մի անհատի, որի գործունեությունը այդ վնասվածքի պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է։ Մի որոշ ժամանակ զղջացող անհատի համար թերևս օգտակար կլինի հանդիպումներին լսել և ոչ թե մեկնաբանություններ տալ։ Երեցները կարող են հոգ տանել, որ որևէ մեկը Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնի նրա հետ, որպեսզի նա կարողանա շտկումներ կատարել այն հարցերում, որոնցում թերանում է։ Այդպես անհատը կարող է կրկին առողջ հավատ ունենալ (Տիտոս 2։2, ՆԱ)։ Այդ ամենն արվում է սիրով և ոչ թե մեղք գործածին պատժելու նպատակով։

21. Որոշ դեպքերում, երբ մեղք է գործվել, ինչպե՞ս կարելի է վարվել։

21 Երեցները կարող են հոգևոր օգնություն ցույց տալ տարբեր ձևերով։ Օրինակ, ենթադրենք՝ եղբայրը, որն անցյալում ալկոհոլի հետ կապված խնդիրներ է ունեցել, տանը մենակ եղած ժամանակ մեկ կամ երկու անգամ չարաշահել է ոգելից խմիչքը։ Կամ ենթադրենք՝ մեկը, ով երկար ժամանակ է, ինչ թողել է ծխախոտ գործածելը, թուլության պահին մեկ կամ երկու անգամ թաքուն ծխել է։ Թեև նա աղոթել է և կարծում է, որ Աստված ներել է իրեն, այնուամենայնիվ, պետք է դիմի երեցի օգնությանը, որպեսզի այդ մեղքը սովորություն չդառնա։ Այդ խնդրով կարող են զբաղվել մեկ կամ երկու երեց։ Բայցևայնպես, երեցը (երեցները) պետք է տեղյակ պահի ժողովի նախագահող վերակացուին, քանի որ դրա հետ կապված գուցե ուրիշ հանգամանքներ էլ լինեն։

Շարունակիր ընդունել Աստծու խրատը

22, 23. Ինչո՞ւ պետք է շարունակես ընդունել Աստծու խրատը։

22 Աստծու բարեհաճությանն արժանանալու համար յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ականջ դնի Եհովայի խրատին (Ա Տիմոթէոս 5։20)։ Ուստի, սրտանց ընդունիր ցանկացած խրատ, որ ստանում ես՝ ուսումնասիրելով Սուրբ Գրությունները և քրիստոնեական հրատարակությունները, ինչպես նաև երբ խորհուրդներ ես լսում Եհովայի ժողովրդի հանդիպումների և համաժողովների ժամանակ։ Կատարելով Եհովայի կամքը՝ եղիր աչալուրջ։ Այդ ժամանակ աստվածային խրատը կօգնի քեզ հոգևոր պատնեշ ձեռք բերել, որը քեզ համար լավ պաշտպանություն կլինի մեղքից։

23 Աստծու խրատն ընդունելով՝ դու կկարողանաս մնալ նրա սիրո մեջ։ Ճիշտ է, ոմանք վտարվել են քրիստոնեական ժողովից, սակայն դա չի պատահի քեզ հետ, եթե ‘սիրտդ պահպանես’ և ‘վարվես ինչպես իմաստուն’ անձնավորություն (Առակաց 4։23, ԷԹ; Եփեսացիս 5։15)։ Եթե այժմ զրկված ես ընկերակցությունից, ապա կարող ես քայլեր ձեռնարկել ժողովում վերականգնվելու համար։ Աստված ցանկանում է, որ իրեն նվիրված բոլոր անձնավորությունները հավատարմորեն և սրտի ուրախությամբ ծառայեն իրեն (Բ Օրինաց 28։47, ՆԱ)։ Դու կարող ես դա անել հավիտյան, եթե միշտ ընդունես Եհովայի խրատը (Սաղմոս 100։2