Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒԼԻՍ 2006

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

ԻՆՉՊԻՍԻ՜ ահավոր աղետի բախվեց մարդկությունը իր պատմության սկզբում։ Հրեշտակներից մեկը ըմբոստացավ հենց այն Անձնավորության իշխանության դեմ, որը ստեղծել էր իրեն։ Այդ ապստամբը մոլորեցրեց առաջին կնոջը՝ Եվային, որպեսզի նա ուտեր արգելված պտուղը։ Նրան և նրա ամուսնուն նկատի ունենալով՝ հրեշտակն ասաց. «Բնաւ չէք մեռնիլ։ Այլ Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող» (Ծննդոց 2։16, 17; 3։1–5)։ Այդ ապստամբ հրեշտակը կոչվեց Բանսարկու և Սատանա (Յայտնութիւն 12։9

Արդյո՞ք Եվան ուշադրություն դարձրեց Սատանայի խոսքերին։ Աստվածաշունչը մեզ ասում է. «Կինը տեսաւ, որ ծառը լաւ էր ուտելու համար, եւ թէ հաճելի էր աչքերին, եւ փափաքելի է ծառը նայելու համար, առաւ նորա պտղից եւ կերաւ, եւ իր հետ իր մարդին էլ տուաւ, եւ նա կերաւ» (Ծննդոց 3։6)։ Այո՛, առաջին ամուսնական զույգը՝ Ադամն ու Եվան, միացավ Սատանային ապստամբության մեջ։ Հետևանքը եղավ այն, որ նրանք կորցրեցին Դրախտը թե՛ իրենց և թե՛ իրենց սերունդների համար։ Կատարյալ, հավիտենական կյանք ժառանգելու փոխարեն՝ նրանց երեխաները ժառանգելու էին մեղք ու մահ (Հռովմայեցիս 5։12

Ինչպե՞ս արձագանքեց այս ամենին Եհովա Աստված՝ տիեզերքի Գերիշխանը։ Նա նպատակադրեց միջոց ստեղծել մեղքերի թողության համար (Հռովմայեցիս 5։8)։ Եհովա Աստված նաև կառավարության նման մի կառույց ստեղծեց, որը հարթելու էր այդ կրիտիկական իրավիճակը։ Այդ կառույցը կոչվում է Աստծու Թագավորություն (Ղուկաս 21։31)։ Աստծու գերիշխանության նկատմամբ այս Թագավորությունը երկրորդական տեղ է զբաղեցնում և ստեղծված է առանձնահատուկ նպատակով։

Ո՞րն է Աստծու Թագավորության նպատակը։ Որո՞նք են նրա երեսակներից մի քանիսը, և համեմատելի՞ է այն արդյոք մարդկային կառավարությունների հետ։ Ե՞րբ էր սկսելու գործել այդ Թագավորությունը։ Այս հարցերը կքննարկվեն հաջորդ հոդվածում։