Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՕԳՈՍՏՈՍ 2003

«Ձրի առել եք, ձրի տվեք»

«Ձրի առել եք, ձրի տվեք»

«ՁՐԻ առել էք, ձրի տուէք» (Մատթէոս 10։8)։ Հիսուսը տվեց այս հրահանգը իր առաքյալներին, երբ նրանց ուղարկեց բարի լուրը քարոզելու։ Հնազանդվեցի՞ն առաքյալներն այս հրահանգին։ Այո՛, և նրանք շարունակեցին այդպես վարվել նույնիսկ այն բանից հետո, երբ Հիսուսը լքեց երկիրը։

Օրինակ՝ երբ նախկին մոգ Սիմոնը տեսավ, որ Պետրոս և Հովհաննես առաքյալները գերբնական ուժով էին օժտված, նա վճար առաջարկեց նրանց, որպեսզի իրեն էլ տային այդ զորությունից։ Բայց Պետրոսը հանդիմանեց Սիմոնին՝ ասելով. «Քո արծաթը քեզ հետ կորչի. որովհետեւ դու կարծեցիր, թէ Աստուծոյ պարգեւը փողով կ’առնուի» (Գործք 8։18–20

Պողոս առաքյալը դրսևորել է այնպիսի ոգի, ինչպիսին որ դրսևորեց Պետրոսը։ Պողոսը կարող էր իրեն թույլ տալ ֆինանսական առումով բեռ լինել Կորնթոսի իր քրիստոնյա եղբայրների համար։ Սակայն նա իր ձեռքերով վաստակեց իր ապրուստը (Գործք 18։1–3)։ Ուստի նա կարող էր վստահությամբ ասել, որ բարի լուրը քարոզեց կորնթացիներին «ձրի» (Ա Կորնթացիս 4։12; 9։18

Ցավոք, շատերն, ովքեր պնդում են, թե Քրիստոսի հետևորդներ են, ցույց չեն տվել ‘ձրի տալու’ նույնանման պատրաստակամություն։ Իրականում, քրիստոնեական աշխարհի կրոնական առաջնորդներից շատերը «վարձքով են սովորեցնում» (Միքիա 3։11)։ Կրոնական առաջնորդներից ոմանք նույնիսկ հարստացել են իրենց հոտի անդամներից հավաքված գումարներով։ 1989թ. ամերիկացի մի ավետարանիչ դատապարտվեց 45 տարվա ազատազրկման։ Ո՞րն էր պատճառը։ Նա «խաբում էր անդամներին՝ նրանց նվիրաբերած միլիոնավոր դոլարների մի մասը ծախսելով տներ, ավտոմեքենաներ գնելու վրա, ճանապարհորդելու և նույնիսկ օդաորակավորիչով շան բուն գնելու համար» («People’s Daily Graphic», հոկտեմբերի 7, 1989)։

Համաձայն 1990թ. մարտի 31–ին լույս տեսած մի թերթի՝ Գանայում մի կաթոլիկ քահանա վերցրեց պատարագի ժամանակ հավաքված գումարը և այն շպրտեց հավաքվածների երեսին («Ghanaian Times»)։ Թերթում ասվում էր. «Նա պատճառաբանեց, որ, որպես հասուն մարդիկ, նրանցից սպասվում էր ավելի մեծ նվիրատվություններ»։ Զարմանալի չէ, որ շատ եկեղեցիներ հարստանալու նպատակով նույնիսկ փորձում են ագահություն առաջացնել իրենց անդամների մեջ՝ ակտիվորեն խրախուսելով նրանց զբաղվել մոլեխաղերով և նման այլ զվարճություններով։

Դրան հակառակ՝ Եհովայի վկաները ջանում են ընդօրինակել Հիսուսին և առաջին դարի նրա աշակերտներին։ Նրանք չունեն աշխատավարձ ստացող հոգևորականություն։ Յուրաքանչյուր Վկա ծառայող է, որը պատասխանատվություն ունի քարոզելու «արքայութեան.... աւետարանը» ուրիշներին (Մատթէոս 24։14)։ Ուստի աշխարհով մեկ ավելի քան վեց միլիոն Վկաներ «կեանքի ջուրը» ձրի են տալիս մարդկանց (Յայտնութիւն 22։17)։ Այս կերպով, նույնիսկ նրանք, ովքեր ‘փող չունեն’, կարող են օգուտներ քաղել Աստվածաշնչի պատգամից (Եսայիա 55։1)։ Թեպետ նրանց համաշխարհային գործունեությունը ֆինանսավորվում է կամավոր նվիրատվություններով, նրանք երբեք փող չեն պահանջում։ Որպես Աստծո ճշմարիտ ծառաներ՝ նրանք ‘Աստծո խոսքի վաճառքով [չ]են զբաղվում’, այլ խոսում են «իբրեւ անկեղծ մարդիկ, իբրեւ Աստծու կողմից ուղարկուածներ» (Բ Կորնթացիս 2։17, ԷԹ

 Սակայն ինչո՞ւ են Եհովայի վկաները ցանկանում օգնել ուրիշներին՝ անելով դա իրենց սեփական ծախսերի հաշվին։ Ի՞նչն է մղում նրանց։ Արդյո՞ք ձրի տալը նշանակում է, որ նրանք դա անում են իրենց ջանքերի դիմաց առանց որևէ պարգևատրության։

Պատասխան՝ Սատանայի նետած մարտահրավերին

Քավիչ զոհաբերությունը, որ Աստծո պարգևն է, մղում է քրիստոնյաներին բարի լուրն անվճար քարոզելու

Ճշմարիտ քրիստոնյաներին այսօր գլխավորապես մղում է Աստծուն հաճեցնելու ցանկությունը, ոչ թե հարստանալու։ Այդպիսով նրանք կարող են պատասխան տալ Բանսարկու Սատանայի՝ դարեր առաջ նետած մարտահրավերին։ Հոբ անունով մի արդար մարդու վերաբերյալ Սատանան Եհովային հարց տվեց. «Մի՞թէ Հոբը ձրի է աստուածավախ»։ Սատանան պնդեց, թե Հոբը ծառայում է Աստծուն միայն այն պատճառով, որ Նա շրջապատել էր Հոբին իր պաշտպանությամբ, ու եթե Հոբը զրկվի իր նյութական բարիքներից, նա կհայհոյի Աստծո երեսին (Յոբ 1։7–11

Այս մարտահրավերին պատասխանելու համար Աստված թույլատրեց Սատանային փորձել Հոբին՝ ասելով. «Նորա բոլոր ստացուածքը քո ձեռքին լինի» (Յոբ 1։12)։ Արդյո՞ւնքը։ Հոբն ապացուցեց, որ Սատանան ստախոս է։ Ինչպիսի դժբախտություններ էլ եկան նրա գլխին, Հոբը հավատարիմ մնաց։ «Մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը»,— ասաց նա (Յոբ 27։5, 6

Այսօր ճշմարիտ քրիստոնյաները նույնպիսի տրամադրվածություն են դրսևորում, ինչպիսին որ Հոբը։ Նյութական շահից դրդված չէ, որ նրանք ծառայում են Աստծուն։

Աստծո ‘ձրի պարգևը’, որ Նրա ողորմածության արտահայտումն է

Մեկ այլ պատճառ էլ, թե ինչու են քրիստոնյաները ցանկանում ‘ձրի տալ’, այն է, որ նրանք իրենք էլ Աստծուց ‘ձրի են առել’։ Մեր նախահայր Ադամի մեղքի հետևանքով մարդկությունն այժմ մեղքի ու մահի գերության մեջ է (Հռովմայեցիս 5։12)։ Սիրուց մղված՝ Եհովան ուղարկեց իր Որդուն զոհաբերական մահով մահանալու՝ մի բան, որ շատ թանկ արժեցավ Աստծո համար։ Մարդկությունն, անշուշտ, դա չի վաստակել։ Այն Աստծո պարգևն է (Հռովմայեցիս 4։4; 5։8; 6։23, Արևմտ. Աստ

Ինչպես գրված է Հռովմայեցիս 3։23, 24-ում, Պողոսն այսպես ասաց օծյալ քրիստոնյաներին. «Ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են. ձրի են արդարանում նորա շնորհքովը՝ այն փրկութեան ձեռովը՝ որ Յիսուս Քրիստոսումն է»։ Նրանք, ովքեր երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն, նույնպես այս «ձրի» պարգևն ընդունողներից են։ Այս պարգևն իր մեջ ներառում է այն, որ որպես Եհովայի բարեկամներ մենք առանձնաշնորհում ունենք հայտարարվելու արդար (Յակոբոս 2։23; Յայտնութիւն 7։14

Քրիստոսի քավիչ զոհաբերությունը նաև հնարավոր է դարձնում բոլոր քրիստոնյաների համար լինել Աստծո սպասավորներ։ Պողոս առաքյալը գրեց. «Ես [խորհրդի] սպասաւորը եղայ՝ Աստուծոյ շնորհքի պարգեւի պէս» (Եփեսացիս 3։4–7)։ Քրիստոնյաները իրենք չեն արժանացել այս սպասավորությանը կամ վաստակել այն. այս ծառայությանը նրանք կանչվել են Աստծո պարգևի միջոցով, ուստի Աստծո ճշմարիտ ծառայողները չեն էլ ակնկալում, որ նյութապես պիտի վարձատրվեն այս պարգևի մասին լուրը ուրիշներին ասելու համար։

 Հավիտենական կյանք. եսասիրական նպատա՞կ

Արդո՞ք սա նշանակում է, թե Աստված ակնկալում է, որ քրիստոնյաները ծառայեն իրեն առանց պարգևի հույսի։ Ո՛չ, քանի որ Պողոս առաքյալն ասաց իր հավատակիցներին. «Աստուած անիրաւ չէ, որ ձեր գործը մոռնայ ու այն սէրը զոր իր անուանը համար ցուցուցիք» (Եբրայեցիս 6։10, Արևմտ. Աստ)։ Ոչ էլ անարդար է (Բ Օրինաց 32։4)։ Ընդհակառակը, Եհովան «վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն» (Եբրայեցիս 11։6, ԷԹ)։ Բայց արդյո՞ք հավիտենական կյանքի խոստումը եսասիրության չի մղում (Սաղմոս 37։29

Ճշմարիտ քրիստոնյաներին այսօր գլխավորապես մղում է Աստծուն հաճեցնելու ցանկությունը, և ոչ թե հարստանալու

Բոլորովի՛ն։ Պատճառներից մեկն այն է, որ դրախտ–երկրի վրա հավիտյան ապրելու ցանկությունը գալիս է հենց Աստծուց։ Նա էր, որ ներկայացրեց այս հեռանկարն առաջին մարդկային զույգին (Ծննդոց 1։28; 2։15–17)։ Նա նաև հնարավոր դարձրեց այս հեռանկարի վերականգնումը, երբ Ադամն ու Եվան կորցրեցին այն իրենց ժառանգների համար։ Այսպես Աստված իր Խոսքում խոստանում է, որ «ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով» (Հռովմայեցիս 8։21)։ Ուրեմն ինչպես հին ժամանակներում ապրած Մովսեսի, այնպես էլ քրիստոնյաների համար այսօր լիովին տեղին է ‘աչքերը հառած՝ վարձատրությանը սպասել’ (Եբրայեցիս 11։26, ԷԹ)։ Աստված այս պարգևը որպես կաշառք չի առաջարկում։ Նա առաջարկում է այն՝ ելնելով անկեղծ սիրուց, որ տածում է իրեն ծառայողների հանդեպ (Բ Թեսաղոնիկեցիս 2։15, 16)։ Ի պատասխան՝ «մենք զանիկա կը սիրենք, վասն զի ան առաջ մեզ սիրեց» (Ա Յովհաննէս 4։19, Արևմտ. Աստ

Աստծուն ծառայելու ճիշտ մղում

Այնուամենայնիվ, այսօր քրիստոնյաներն անընդհատ պետք է քննեն Աստծուն ծառայելու իրենց շարժառիթները։ Հովհաննես 6։10–13-ում կարդում ենք, որ Հիսուսը հրաշքով կերակրեց ավելի քան հինգ հազար հոգուց բաղկացած ամբոխի։ Դրանից հետո ոմանք սկսեցին հետևել Հիսուսին զուտ եսասիրական նպատակներով։ Հիսուսն ասաց նրանց. «Դուք ինձ որոնում էք.... [որովհետև] հացիցը կերաք եւ կշտացաք» (Յովհաննէս 6։26 Արևմտ. Աստ.)։ Նմանապես, տասնամյակներ անց որոշ քրիստոնյաներ, որոնք նվիրվել էին Աստծուն, ծառայություն էին մատուցում Նրան, բայց «ոչ թէ մաքուր սրտով» (Փիլիպպեցիս 1։17, ԷԹ)։ Ոմանք, ովքեր ‘մտիկ չէին անում Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին’, քրիստոնյաների հետ ընկերակցության մեջ անձնական շահ ստանալու ճանապարհներ էին փնտրում (Ա Տիմոթէոս 6։3–5

Այսօր այն քրիստոնյան, որը ծառայում է Աստծուն միայն որովհետև ցանկանում է հավիտյան ապրել դրախտում, հնարավոր է՝ ծառայում է եսասիրական մղումից ելնելով։ Վերջիվերջո, սա կարող է բերել հոգևոր անկման։ Քանի որ Սատանայի իրերի համակարգը թվում է, թե ավելի երկար է տևում, քան սպասվում էր, այդ անհատը հնարավոր է ‘թուլանա’՝ մտածելով, որ վերջն ուշանում է (Գաղատացիս 6։9)։ Գուցե նա նույնիսկ սրտնեղի այն նյութական զոհողությունների համար, որոնց գնացել է։ Հիսուսը հիշեցնում է մեզ. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը» (Մատթէոս 22։37)։ Այո՛, անհատը, որն առաջին հերթին ծառայում է Աստծուն սիրուց մղված, ժամանակ չի սահմանում իր ծառայության համար։ Նա վճռականորեն տրամադրված է ծառայել Եհովային հավիտյա՛ն (Միքիա 4։5)։ Նա չի ափսոսում ոչ մի զոհողության համար, որոնց գնացել է՝ Աստծուն ծառայելու նպատակով (Եբրայեցիս 13։15, 16)։ Աստծո հանդեպ սերը մղում է նրան, որպեսզի կյանքում առաջին տեղում դնի Աստծո շահերը (Մատթէոս 6։33

Այսօր ավելի քան վեց միլիոն ճշմարիտ երկրպագուներ «յօժար կամքով պատրաստ» են Եհովային ծառայելու (Սաղմոս 110։3)։ Դո՞ւ էլ նրանցից մեկն ես։ Եթե ոչ, ապա մտածիր այն մասին, ինչ Աստված առաջարկում է՝ ճշմարտության մաքուր գիտություն (Յովհաննէս 17։3), ազատություն կեղծ կրոնական ուսուցումներից (Յովհաննէս 8։32), հավիտյան ապրելու հույս (Յայտնութիւն 21։3, 4)։ Եհովայի վկաները կարող են օգնել ձեզ սովորելու, թե ինչպես կարող եք այս ամենը ստանալ Աստծուց, այն էլ անվճար։