Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԴԵԿՏԵՄԲԵՐ 2015

 ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Ուշագրավ տեղեկություններ Եվրոպայի մասին

Ուշագրավ տեղեկություններ Եվրոպայի մասին

Եվրոպան, որը մի ժամանակ խիստ կրոնասեր էր, այժմ զգալիորեն հեռացել է կրոնից։ Այդուհանդերձ, վերջերս թողարկված նորությունները, որքան էլ զարմանալի է, սերտորեն առնչվում են Աստվածաշնչին։

Մոր ձայնը

Իտալիայի Միլան քաղաքում մասնագետները եկան այն եզրահանգման, որ դեռևս հիվանդանոցում գտնվող վաղաժամ ծնված երեխայի առողջության վրա դրական ազդեցություն է թողնում մոր ձայնը։ Երեխան այն լսում է իր դաստակին ամրացված սարքից, որը փոխանցում է մոր ձայնը գրեթե այնպես, ինչպես կլսվեր արգանդում։ Հետազոտության մեջ ասվում է. «Հնարավորինս շուտ մայրական ձայնը լսելը լավ ազդեցություն է ունենում ժամանակից շուտ ծնված երեխայի վրա»։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ. «Ես հանդարտեցրի ու հանգստացրի իմ հոգին, ինչպես որ մայրն է հանգստացնում կրծքից կտրած իր մանկանը» (Սաղմոս 131։2

Սերմանվում է նարցիսիզմ

Նիդերլանդներում 565 երեխաների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն երեխաները, ում ծնողներն ասում են, որ նրանք «բոլորից լավն են» և «հատուկ վերաբերմունքի» են արժանի, համաձայն թեստի, ունեն նարցիսիզմի բարձր աստիճան, գերազանցության կամ առանձնահատուկ լինելու զգացում։ «Երբ ծնողներն ասում են երեխաներին, որ նրանք ամենալավն են, դա արմատավորվում է երեխաների մեջ,— ասում է ուսումնասիրության հեղինակներից մեկը։— Դա չի ծառայում ո՛չ երեխաների և ո՛չ էլ հասարակության բարօրությանը»։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ. «Ասում եմ ձեր մեջ գտնվող ամեն մեկին, որ չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել, այլ այնպես մտածի, որ ողջամտություն ունենա» (Հռոմեացիներ 12։3

Հարյուրն անց լավատեսները

Չնայած հիվանդություններին ու տկարություններին՝ 100-ն անց տարեցները ապրելու ուժգին ցանկություն ունեն՝ ըստ Գերմանիայի Հայդելբերգի համալսարանի մասնագետների կատարած հետազոտության։ Հարցված տարեցների 4-ից 3-ը «կառչած են» կյանքին և փորձում են հնարավորինս վայելել այն։ Նրանք իրենց առջև նպատակներ են դնում, լավատես են և հույսով լցված, զգում են, որ կյանքը իմաստ ունի, և պահպանում են իրենց կրոնական ու բարոյական արժեքները։

ՄՏԱԾԻՐ. Ժողովող 3։11-ի համաձայն՝ ապրելու մեր ներքին ցանկությունը ի՞նչ է ցույց տալիս։

Իմացիր ավելին

Որքա՞ն երկար կարող ենք ապրել

Եթե իմանանք, թե ինչու ենք ծերանում ու մահանում, ապա կիմանանք նաև, թե որքան երկար կարող ենք ապրել։