Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՆՈՅԵՄԲԵՐ 2015

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Աշխարհի վերջ

Աշխարհի վերջ

«Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ» (1 Հովհաննես 2:17)։ Ի՞նչ աշխարհի մասին է խոսքը։ Ինչպե՞ս և ե՞րբ այն «կանցնի»։

Ի՞նչ է «աշխարհը», որը կործանվելու է

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աշխարհը, որի մասին խոսվում է այս համարում, ունի ցանկություններ, որոնք տհաճ են Աստծուն։ Ուստի ակնհայտ է, որ խոսքը երկրագնդի մասին չէ։ Մարդիկ են, որ անտեսում են Աստծուն՝ դառնալով նրա թշնամին (Հակոբոս 4:4)։ Հետևաբար այստեղ նշված աշխարհը հենց այդպիսի մարդիկ են, որոնք «կենթարկվեն հավիտենական կործանման դատապարտության» (2 Թեսաղոնիկեցիներ 1:7–9)։ Իսկ այն մարդիկ, ովքեր, հնազանդվելով Հիսուսի պատվերին, «աշխարհի մի մասը չեն» դառնում, հավիտյան ապրելու հեռանկար ունեն (Հովհաննես 15:19

Ինչպես նշվում է 1 Հովհաննես 2:17 համարի վերջին մասում, «Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան»։ Այո՛, այդպիսի մարդիկ հնարավորություն կունենան հավիտյան ապրելու հենց այստեղ՝ երկրի վրա։ Սաղմոս 37:29-ում ասվում է. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա»։

«Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն ամենը, ինչ աշխարհի մեջ է։ Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրանում չէ» (1 Հովհաննես 2:15

Ինչպե՞ս կկործանվի աշխարհը

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աշխարհի կործանումը կլինի երկու փուլով։ Նախ Աստված կվերացնի բոլոր կեղծ կրոնները, որոնք Աստվածաշնչում նկարագրվում են որպես մի անբարո կին, որի անունն է «Մեծ Բաբելոն» (Հայտնություն 17:1–5; 18:8)։ Այդ կրոնները ասում են, թե հավատարիմ են Աստծուն, բայց իրականում աջակցում են աշխարհի քաղաքական ղեկավարներին և սերտորեն համագործակցում են նրանց հետ։ Սակայն այդ քաղաքական ղեկավարները նրանց դեմ դուրս կգան։ Հայտնություն 17:16-ում կարդում ենք. «[Նրանք] կատեն պոռնիկին և կամայացնեն ու կմերկացնեն նրան և կուտեն նրա մսերը ու ամբողջությամբ կայրեն նրան կրակով»։

Այնուհետև Աստված քայլեր կձեռնարկի քաղաքական ղեկավարների՝ «ողջ բնակեցված երկրի թագավորների» դեմ։ Այդ ղեկավարները և բոլոր չար մարդիկ կկործանվեն «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմի» ժամանակ, որը կոչվում է նաև Արմագեդոն (Հայտնություն 16:14, 16

«Փնտրե՛ք Եհովային, ո՛վ երկրի բոլոր հեզեր.... Որոնե՛ք արդարություն, որոնե՛ք հեզություն, գուցե ծածկված լինեք Եհովայի բարկության օրը» (Սոփոնիա 2:3

 Ե՞րբ է գալու աշխարհի վերջը

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Վերջը կգա այն ժամանակ, երբ մարդկությանը բավարար չափով նախազգուշացում տրվի համաշխարհային քարոզչության միջոցով։ Այդ քարոզչական գործի նպատակն է հռչակել Աստծու Թագավորության մասին՝ համաշխարհային մի կառավարության, որը կիշխի մարդկային կառավարությունների փոխարեն (Դանիել 7:13, 14)։ Հիսուս Քրիստոսն ասել է. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24:14)։ Այդ քարոզչական գործը, որը Աստծու արդարության և ողորմածության ապացույցն է, մի մասն է այն «նշանի», որով պետք է բնորոշվեր աշխարհի վերջը։ Այդ նշանի մաս են կազմում նաև պատերազմները, երկրաշարժերը, սովերը և հիվանդությունները (Մատթեոս 24:3; Ղուկաս 21:10, 11

Աստվածաշունչը ոչ միայն կանխագուշակում է, թե աշխարհի վերջից առաջ ինչ համաշխարհային իրադարձություններ են կատարվելու, այլև նկարագրում է, թե ինչպիսին են լինելու «վերջին օրերում» ապրող մարդիկ։ Այնտեղ կարդում ենք. «Չափազանց դժվար ժամանակներ են լինելու, որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր.... ծնողներին անհնազանդ.... ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող.... ավելի հաճոյասեր, քան աստվածասեր» (2 Տիմոթեոս 3:1–5 *

Ներկայիս չար աշխարհը շուտով «կանցնի» (1 Հովհաննես 2:17)

Այս ամենը կատարվում է Առաջին համաշխարհային պատերազմով սկսված ժամանակաշրջանում՝ 1914թ.-ից ի վեր։ Ավելին, այդ թվականից ի վեր Աստծու Թագավորության մասին հռչակվում է երկրի ամեն անկյունում։ Եհովայի վկաները մեծ պատիվ են համարում այն, որ իրենց ճանաչում են որպես այդ գործը կատարողներ։ Նրանց հիմնական պարբերագրի անվանումն է՝ «Դիտարան. հռչակում է Եհովայի Թագավորությունը»։

«Ուստի արթո՛ւն եղեք, որովհետև ո՛չ օրը գիտեք, ո՛չ ժամը» (Մատթեոս 25:13

^ պարբ. 14 Ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 9-րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Առկա է նաև www.jw.org/hy կայքում։

Իմացիր ավելին

Վերջին օրեր. աստվածաշնչյան ճշգրիտ մարգարեություն

Որևէ կարևոր նշանակություն ունի՞ այսօր աշխարհում տիրող իրավիճակը։ Քննիր յոթ մարգարեություն, որոնք առանձնահատուկ են դարձնում մեր ժամանակները։

Ի՞նչ է Աստվածաշնչի ժամանակագրությունը ցույց տալիս 1914 թվականի մասին

Դանիել 4-րդ գլխի «յոթ ժամանակների» վերաբերյալ մարգարեությունը մատնանշում է մարդկային իշխանության համար կրիտիկական ժամանակ։

Շատերը կփրկվեն. դու էլ կարող ես

Բայց ինչպե՞ս։ Կարիք կա՞ սննդամթերք կամ այլ բաների պաշար հավաքել։