Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈԿՏԵՄԲԵՐ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Երեք հարց, որ մարդիկ կցանկանային տալ Աստծուն

Երեք հարց, որ մարդիկ կցանկանային տալ Աստծուն

ՍՅՈՒԶԱՆԻՆ սկսեցին հուզել Աստծու հետ կապված որոշ հարցեր, երբ նա դեռ յոթ տարեկան էր. նրա իննամյա ընկերոջը՝ Էլին, որը պոլիոմիելիտ ուներ, պառկեցրին հիվանդանոց և արհեստական շնչառության սարք միացրին։ Հետագայում Սյուզանը այդ դեպքի մասին գրեց «Նյու Յորք թայմս» թերթի 2013-ի հունվարի 6-ի համարում։

Ինչպես պատմում է Սյուզանը, հիվանդանոցում Էլին այցելելուց հետո նա հարցրել էր իր մորը. «Ախր նա փոքր տղա է, ինչո՞ւ Աստված այդպես արեց»։

Նրա մայրը պատասխանել էր. «Քահանան հավանաբար կասեր, թե Աստված ինչ-որ պատճառներ ունի այդպես վարվելու։ Բայց ես չգիտեմ, թե ինչ պատճառներ են դրանք»։

Երբ երկու տարի անց՝ 1954-ին, Ջոնաս Սոլկը ստեղծեց պոլիոմիելիտի պատվաստանյութը, Սյուզանի մայրը ասաց, որ գուցե դա եղել է Աստծու առաջնորդությամբ։

Սակայն Սյուզանը պատասխանեց. «Այդ դեպքում Աստված թող ավելի շուտ օգներ բժիշկներին, որ Էլը ստիպված չլիներ շնչել այդ սարքի միջոցով»։

Սյուզանը իր մանկության տարիների այդ պատմությունը ավարտում է՝ նշելով. «Ութ տարի անց Էլը մահացավ։ Սակայն մինչ նրա մահը ես արդեն դարձել էի երդվյալ աթեիստ»։

Սյուզանի նման՝ շատ մարդիկ, ում կյանքում դժբախտություններ են եղել, կամ ովքեր ականատես են եղել այդպիսի դեպքերի, ունենում են Աստծու հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չեն կարողանում գտնել։ Նրանցից ոմանք աթեիստներ են դառնում։ Ոմանք էլ թեև ամբողջությամբ չեն ժխտում Աստծու գոյությունը, բայց դառնում են թերահավատ։

Սակայն աթեիստներն ու սկեպտիկները միշտ չէ, որ հեռու են եղել կրոնից։ Ընդհակառակը՝ հաճախ հենց կրոնն է եղել պատճառը, որ նրանք կորցրել են հավատը Աստծու նկատմամբ։ Թերևս կրոնը չի կարողացել պատասխանել իրենց հուզող կարևոր հարցերին։ Ի՞նչ հարցեր են դրանք։ Որքան էլ զարմանալի է, հաճախ դրանք այն նույն հարցերն են, որոնք մտատանջում են նաև Աստծուն հավատացող մարդկանց։ Նկատի առնենք երեք հարց, որ շատերը կցանկանային տալ Աստծուն, եթե այդպիսի հնարավորություն ունենային։ Նաև տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում այդ հարցերին։

 1 «ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ, ՈՐ ՏԱՌԱՊԵՆՔ»

Ինչո՞ւ են մարդիկ այսպիսի հարց տալիս։

Շատերը մտածում են, որ սիրառատ Աստված չպետք է թույլ տա, որ մեր կյանքում ողբերգական դեպքեր տեղի ունենան։

ՄՏԱԾԵՔ։ Այլ մշակույթի պատկանող մարդկանց սովորություններն ու ավանդույթները գուցե մեզ տարօրինակ և նույնիսկ շատ զարմանալի թվան։ Նաև հնարավոր է սխալ հասկանանք նրանց վարվելակերպը։ Օրինակ՝ որոշ մշակույթներում մարդիկ դիմացինի աչքերին նայելը անկեղծության նշան են համարում, իսկ մեկ ուրիշ մշակույթում՝ անհարգալից վերաբերմունք։ Բայց չի կարելի ասել, թե այս պարագայում որևիցե մեկը սխալ է մտածում։ Պարզապես պետք է ավելի լավ ճանաչել այդ մարդկանց։

Նույնը կարող ենք ասել Աստծու վերաբերյալ։ Շատերը մտածում են, թե տառապանքի գոյությունը փաստում է, որ Աստված չկա։ Ուրիշներն էլ հասկացել են, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը, ուստիև չեն կասկածում, որ նա գոյություն ունի։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Աստծու մտածելակերպն ու գործելակերպը տարբեր են մեր մտածելակերպից ու գործելակերպից (Եսայիա 55։8, 9)։ Ուստի գուցե լիովին չհասկանանք, թե ինչու է նա այս կամ այն կերպ վարվում, կամ թե ինչու նա անմիջապես չի գործում։

Գուցե հաճախ լսեք. «Աստծու գործերն անքննելի են»։ Սակայն Աստվածաշունչը հորդորում է ավելին իմանալ Աստծու մասին և օգնում է հասկանալու նրա գործելակերպը. այն, թե ինչու է նա այս կամ այն կերպ վարվում և թե ինչու է տվյալ ժամանակը ընտրում այդպես վարվելու համար։ * Մենք նույնիսկ կարող ենք մտերիմ փոխհարաբերություններ ունենալ նրա հետ (Հակոբոս 4։8

 2 «ԻՆՉՈ՞Ւ ԿՐՈՆՆԵՐԻ ՄԵՋ ԱՅԴՔԱՆ ՇԱՏ ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

Ինչո՞ւ են մարդիկ այսպիսի հարց տալիս։

Շատերը մտածում են, որ եթե Աստված իսկապես կարևորեր անկեղծությունը, նրան երկրպագողների մեջ չէին լինի այդքան շատ կեղծավոր մարդիկ։

ՄՏԱԾԵՔ։ Ենթադրենք մի հայր շատ է սիրում իր որդուն և լավ դաստիարակություն է տալիս նրան, բայց որդին հեռանում է հայրական տնից և ապրում այլասերված կյանքով։ Չնայած հայրը հավանություն չի տալիս որդու այդ քայլին, բայց թույլ է տալիս, որ նա ինքը որոշի ինչ անել։ Արդյոք արդարացի կլինի՞, որ հետագայում որդու վատ ապրելակերպը տեսնողները եզրակացնեն, թե նրա հայրը վատն է, կամ թե նա ընդհանրապես հայր չի ունեցել։ Ինչ խոսք, արդարացի չի լինի։ Նմանապես, կրոնների մեջ գոյություն ունեցող կեղծավորությունը պարզապես ցույց է տալիս, որ Աստված թույլ է տվել մարդկանց ինքնուրույն ընտրելու իրենց կյանքի ուղին։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Աստված ատում է կեղծավորությունը (Երեմիա 7։29–31; 32։35)։ Սակայն միևնույն ժամանակ նա թույլ է տալիս, որ մարդիկ գործի դնեն իրենց ազատ կամքը։ Շատերը, ովքեր ասում են, թե հավատում են Աստծուն, որոշում են հետևել մարդկանց հորինած ուսմունքներին և իրենք են իրենց համար բարոյական չափանիշներ սահմանում (Մատթեոս 15։7–9

Դրան հակառակ՝ այն կրոնը, որին Աստված հավանություն է տալիս, զերծ է կեղծավորությունից։ * Հիսուսն ասել է. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։35)։ Այս սերը պետք է «առանց կեղծավորության լինի» (Հռոմեացիներ 12։9)։ Կրոնների մեծ մասը չի համապատասխանում այս չափանիշին։ Օրինակ՝ 1994-ին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ տասնյակ հազարավոր կրոնասեր մարդիկ կոտորել են իրենց կրոնին պատկանող մարդկանց զուտ այն պատճառով, որ նրանք ուրիշ ցեղախմբից էին։ Իսկ Եհովայի վկաները չեն մասնակցել այդ կոտորածին։ Նրանցից շատերը պաշտպանել են իրենց հավատակիցներին և ուրիշներին՝ անգամ վտանգելով իրենց կյանքը։ Այդպիսի անձնազոհ արարքները փաստում են, որ կրոնը կարող է լինել կեղծավորությունից զերծ։

 3 «ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ»

Ինչո՞ւ են մարդիկ այսպիսի հարց տալիս։

Ոմանք մտածում են. «Ինչո՞ւ են մարդիկ ապրում ընդամենը 80 կամ 90 տարի ու մահանում։ Ո՞րն է այս կարճ կյանքի իմաստը»։

ՄՏԱԾԵՔ։ Շատերը, ովքեր չեն հավատում Աստծու գոյությանը, այնուամենայնիվ ընդունում են, որ մեր բարդ, հանճարեղ և օրինաչափորեն գործող տիեզերքը չէր կարող պատահաբար առաջանալ։ Նրանք հասկանում են, որ երկրագունդը, մյուս մոլորակները և լուսինը այնպիսի կառուցվածք ու դասավորություն ունեն, որ նպաստում են երկրագնդի վրա կյանքի գոյությանը։ Նրանք տեսնում են, որ տիեզերքը ղեկավարող բնության օրենքները կատարյալ ճշգրտությամբ ու ներդաշնակությամբ են գործում, և անգամ չնչին փոփոխության դեպքում երկրագնդի վրա կյանքի գոյությունը անհնար կլիներ։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Շատերը համարում են, որ կյանքի կարճ տևողությունը փաստում է, որ Աստված չկա։ Սակայն բնության մեջ կան Արարչի գոյությունը փաստող բազմաթիվ ապացույցներ (Հռոմեացիներ 1։20)։ Արարիչը այդ ամենը ստեղծել է որոշակի նպատակով և որպեսզի հասկանանք, թե ինչու ենք ապրում, պետք է իմանանք, թե որն է այդ նպատակը։ Աստված մարդկանց ստեղծել է, որ նրանք հավիտյան ապրեն երկրի վրա։ Նա չի մոռացել իր նպատակը (Սաղմոս 37։11, 29; Եսայիա 55։11

Թեև բնությունն ուսումնասիրելով՝ կարող ենք տեսնել Աստծու գոյությունը փաստող ապացույցներ և նույնիսկ որոշ պատկերացում կազմել նրա հատկությունների մասին, սակայն այդ կերպով չենք կարող իմանալ նրա նպատակը։ Իմանալու համար, թե որն է Աստծու նպատակը, ինչպես նաև մեր ապրելու իմաստը, պետք է տեսնենք, թե Աստված ինչ տեղեկություններ է հայտնում այդ մասին։ Նա այդ բոլոր տեղեկությունները պարզ ու հասկանալի խոսքերով գրել է տվել Աստվածաշնչում։ * Եհովայի վկաները կարող են օգնել ձեզ, որ իմանաք, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը Աստծու նպատակի մասին։

^ պարբ. 17 Իմանալու համար, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը, կարող եք կարդալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Առկա է նաև www.jw.org/hy կայքում։

^ պարբ. 23 Ավելի շատ տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 15-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Առկա է նաև www.jw.org/hy կայքում։

^ պարբ. 29 Ավելի շատ տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Առկա է նաև www.jw.org/hy կայքում։

Իմացիր ավելին

Ինչո՞ւ է Աստված թույլատրում չարությունն ու տառապանքը

Ինչպե՞ս սկիզբ առավ չարությունը, և ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ այն շարունակվի։ Մի օր վերջ կդրվի՞ դրան։

Բոլոր կրոնները նույն բա՞նն են։ Բոլո՞րն են առաջնորդում դեպի Աստված

Աստվածաշնչում ներկայացված երկու հանգամանք օգնում են գտնել պատասխանը։

Ո՞րն է կյանքի իմաստը

Երբևէ հարցրել ես. «Ո՞րն է կյանքի իմաստը»։ Իմացիր Աստվածաշնչի պատասխանը։