Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՍԵՊՏԵՄԲԵՐ 2015

 ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Ուշագրավ տեղեկություններ Մերձավոր Արևելքի մասին

Ուշագրավ տեղեկություններ Մերձավոր Արևելքի մասին

Մերձավոր Արևելքում, որը աշխարհի հնագույն քաղաքակրթություններից շատերի օրրանն է, հայտնաբերվում են հնագիտական բազում արժեքավոր գտածոներ։

Քանանացի գինեգործները

2013թ.-ին ներկայիս Իսրայելի տարածքում հնագետները հայտնաբերեցին գինու հսկայական մառան, որը կառուցվել էր քանանացիների կողմից մոտ 3700 տարի առաջ։ Մառանում կային 40 մեծ սափորներ, որոնց ընդհանուր տարողությունը հավասար է ներկայիս 3000 շշերի տարողությանը։ Մի հնէաբան, հետազոտելով սափորների պատերի նստվածքը, պարզեց, որ քանանացի գինեգործները շատ զգուշությամբ ու ճշգրտորեն են կատարել իրենց գործը։ Նա նշում է. «Սափորներից յուրաքանչյուրում պահված գինին պատրաստված է եղել միևնույն բաղադրատոմսի համաձայն, որին հետևել են ամենայն ճշգրտությամբ»։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ։ Աստվածաշնչում հիշատակվում է հին Իսրայելում պատրաստվող «ամենալավ գինու» մասին և նշվում է, որ գինին պահում էին մեծ սափորների մեջ (Երգերի Երգ 7։9; Երեմիա 13։12

Բնակչության մեծ աճ

Ինչպես նշվում է «Գարդիան» թերթում, 2012թ.-ին Եգիպտոսում 560000-ով ավելի շատ երեխա է ծնվել, քան 2010թ.-ին։ Մագեդ Օսմանը, որն աշխատում է հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «Բեսերա» ընկերությունում, ասել է. «Դա ծնելիության բարձրագույն ցուցանիշն է, որ երբևիցե գրանցվել է Եգիպտոսի ողջ պատմության մեջ»։ Որոշ մասնագետներ ասում են, որ եթե աճը շարունակվի այս տեմպով, երկրում ջրի, էլեկտրաէներգիայի և սննդի ավել մեծ պակաս կլինի։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծու նպատակն էր, որ մարդիկ «լցնեն երկիրը», բայց այն չափով, որ բոլորն էլ ունենան կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ու բավարար սննդամթերք (Ծննդոց 1։28; Սաղմոս 72։16

Թաքցված մետաղադրամներ

Իսրայելի մայրուղիներից մեկի մոտակայքում հայտնաբերվել են 100-ից ավելի բրոնզե մետաղադրամներ, որոնց վրա մակագրված էր՝ «Չորրորդ տարի»։ Այս թվագրումը վերաբերում է հռոմեացիների դեմ հրեաների ապստամբության չորրորդ տարվան (մ.թ. 69-ի գարունից մինչև 70-ի գարուն)։ Այդ ապստամբությունը ավարտվեց Երուսաղեմի կործանումով։ Պաբլո Բետցերը, որը ղեկավարում էր պեղման աշխատանքները, նշում է. «Ակներևաբար այստեղ ապրող ինչ-որ մեկը, տեսնելով մոտեցող հռոմեական զորքը, մտածել է, որ վերջը ուր որ է վրա կհասնի.... Նա իր ունեցվածքը թաքցրել է՝ հույս ունենալով, որ ավելի ուշ կգա ու կվերցնի այն»։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ։ Հիսուսը մ.թ. 33-ին մարգարեացել էր, որ հռոմեացիները պաշարելու են Երուսաղեմը, և պատվիրել էր քրիստոնյաներին, որ փրկվելու համար փախչեն սարերը (Ղուկաս 21։20–24