Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒԼԻՍ 2015

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Կոկորդիլոսի ծնոտը

Կոկորդիլոսի ծնոտը

ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ ներկայիս կենդանական աշխարհում ամենահզոր ծնոտն ունեցող կենդանին է։ Օրինակ՝ Ավստրալիայում հանդիպող ծովային կոկորդիլոսի ծնոտը մոտ երեք անգամ ավելի ուժեղ է, քան առյուծինը և վագրինը։ Սակայն միևնույն ժամանակ կոկորդիլոսի ծնոտը անչափ զգայուն է։ Այն նույնիսկ ավելի զգայուն է, քան մարդու մատների ծայրերը։ Ինչպե՞ս է դա հնարավոր, եթե հաշվի առնենք, որ կոկորդիլոսի մաշկը զրահի պես կարծր է։

Կոկորդիլոսի ծնոտը պատված է հազարավոր զգայարաններով։ Գիտնական Դունկան Լիչը այդ զգայարանները ուսումնասիրելուց հետո նշել է. «Յուրաքանչյուր նյարդային վերջույթ դուրս է գալիս գանգի վրա եղած անցքերից»։ Շնորհիվ այն բանի, որ նյարդաթելերը գտնվում են գանգի ներսում, դրանք պաշտպանված են լինում և միևնույն ժամանակ ապահովում են ծնոտի մաշկի զգայունությունը, որը որոշ տեղերում այնքան բարձր է, որ հնարավոր չէ չափել սարքավորումների օգնությամբ։ Դրա շնորհիվ կոկորդիլոսը կարողանում է զգալ՝ իր բերանում հայտնվածը ուտելու բան է, թե ոչ։ Այդ զգայարանները օգնում են նաև մայր կոկորդիլոսին, որ բերանով զգուշորեն տանի իր ձագերին՝ առանց նրանց վնասելու։ Իսկապես ապշեցուցիչ է այն, որ կոկորդիլոսի ծնոտը, լինելով այդքան ուժեղ և հզոր, միևնույն ժամանակ անչափ զգայուն է։

Ի՞նչ եք կարծում։ Կոկորդիլոսի ծնոտը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։