Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒԼԻՍ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Կարողանո՞ւմ ես հաղթահարել դժվարությունները

Կարողանո՞ւմ ես հաղթահարել դժվարությունները

Ի՞ՆՉ նպատակներ ունեիր տարիներ առաջ։ Հավանաբար ցանկանում էիր ամուսնանալ, բարելավել քո ունեցած հմտությունները կամ էլ լավ կարիերա ստեղծել։ Բայց կյանքում ամեն բան չէ, որ լինում է այնպես, ինչպես մենք ենք ծրագրում։ Անսպասելի իրավիճակները կարող են լիովին փոխել մեր ծրագրերը։ Հենց այսպիսի իրավիճակում հայտնվեցին Անյան, Դելինան և Գրեգորին։

  • Անյան, որն ապրում է Գերմանիայում, 21 տարեկան էր, երբ իմացավ, որ քաղցկեղ ունի։ Այսօր նա գրեթե դուրս չի գալիս տնից։

  • Դելինան, որը Միացյալ Նահանգներից է, տառապում է մկանային դիստոնիայով (նյարդամկանային խանգարում)։ Բացի այդ, նա հոգ է տանում իր երեք հաշմանդամ եղբայրների մասին։

  • Գրեգորին, որն ապրում է Կանադայում, ունի տագնապային խանգարում։

Չնայած որ Անյան, Դելինան և Գրեգորին լուրջ խնդիրներ ունեն, սակայն նրանց հաջողվում է դրական մտավիճակ պահպանել։

Աստվածաշնչյան մի առակ ասում է. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի» (Առակներ 24։10Իրականում, շատ բան կախված է քո վերաբերմունքից։ Եթե տրվես բացասական զգացումներին, չես կարողանա անել անգամ այն, ինչը հնարավոր էր անել։ Իսկ եթե դրական մտավիճակ պահպանես, կկարողանաս հաղթահարել քո ունեցած դժվարությունները և բավարարվածության զգացում ունենալ։

Տեսնենք, թե ինչպես է Անյային, Դելինային և Գրեգորիին հաջողվում հաղթահարել իրենց ունեցած դժվարությունները։