Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՄԱՅԻՍ 2015

 ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ | ԱՍԻԱ

Ուշագրավ տեղեկություններ Ասիայի մասին

Ուշագրավ տեղեկություններ Ասիայի մասին

Ասիան աշխարհի ամենախիտ բնակեցված աշխարհամասն է։ Միայն Չինաստանում և Հնդկաստանում ապրում է ամբողջ աշխարհի բնակչության մեկ երրորդը։ Ի՞նչ խնդիրներ կան Ասիայում քաղաքացիական պաշտպանության և կրթության բնագավառներում։

Կրթությունը պաշտպանում է երեխաներին

Ինչպես նշում են չինացի իրավաբանները, մեծ է հավանականությունը, որ այն երեխաները, ում ծնողները նրանց հետ վաղ հասակից չեն խոսում սեքսի մասին, կդառնան սեռական բռնության զոհ։ Վերջին չորս տարիների ընթացքում Չինաստանում դատախազների կողմից ներկայացվել է երեխաների հանդեպ սեռական բռնության մոտ 8000 մեղադրանք։ Պեկինի մանկավարժական համալսարանի իրավագիտության մի պրոֆեսոր ասում է. «Երեխաները.... խոցելի են և հեշտությամբ թիրախ են դառնում։ Մանկապիղծներից պաշտպանելու գլխավոր միջոցը նրանց կրթելն է»։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Իմաստուն ծնողները նախապես սովորեցնում են իրենց երեխաներին, թե ինչպես պաշտպանվեն «այլասերված բաներ խոսող մարդուց» (Առակներ 2։1, 10–12

Մահացությունը փոթորկին հաջորդող շրջանում

Համաձայն մի ուսումնասիրության՝ Ֆիլիպիններում փոթորկին հաջորդող տարվա ընթացքում աղջիկ նորածինների մահացությունների միջին թիվը 15 անգամ գերազանցել է փոթորկի ժամանակ զոհվածների թվին։ Հնարավոր պատճառներից են փոթորկից հետո գործազրկությունը, կացարանի վերանորոգման ծախսերը և այն, թե աղջիկ նորածինների համար ինչպես է օժանդակություն տրամադրվում, օրինակ՝ սննդամթերք և առողջապահական խնամք։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Քաղցածի հետ կիսիր քո հացը, հարստահարվածին ու անտուն մարդուն բեր քո տուն, մերկ մարդ տեսնելիս ծածկիր նրան» (Եսայիա 58։7

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ

2011թ. ընթացքում Հարավային Կորեայում ինքնասպանությունների մեկ քառորդից ավելին գործել են 65-ն անց տարիքի մարդիկ։ Խնդիրը ուսումնասիրողներից ոմանք պատճառը համարում են տարեցներին խնամելու հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը և տնտեսական վիճակը։ Հարավային Կորեայում մեծահասակների գրեթե 50 տոկոսը ապրում է աղքատության մեջ։ Բնակչության կեսից էլ քիչն է այն կարծիքին, որ զավակները պետք է հոգ տանեն տարեց ծնողների մասին։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Պատվիր քո հորն ու մորը» (Եփեսացիներ 6։2