Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՄԱՅԻՍ 2015

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Բռնություն

Բռնություն

Մարդկության պատմության էջերը արյունոտ են։ Արդյո՞ք ապագան էլ արյունոտ հետքեր կթողնի։

Ինչպե՞ս է Աստված նայում բռնությանը

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Շատերը, նույնիսկ կրոնասեր մարդիկ, այն կարծիքին են, որ բռնությունը արդարացված է, եթե դրդապատճառներ կան։ Միլիոնավոր մարդիկ էլ ընդունելի են համարում բռնության տեսարաններով հարուստ ժամանցի ձևերը՝ ֆիլմերը, խաղերը և այլն։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Իրաքի հյուսիսային մասում՝ Մոսուլ քաղաքի մոտ են գտնվում Ասորեստանյան հզոր կայսրության մայրաքաղաք Նինվեի ավերակները։ Երբ քաղաքը դեռ բարգավաճ էր, Աստված իր մարգարեի միջոցով հայտնեց, որ «ամայի է դարձնելու Նինվեն» (Սոփոնիա 2։13)։ «Քեզ.... ի ցույց կդնեմ»,— ասաց Աստված։ Ինչո՞ւ։ Որովհետև Նինվեն «արյունահեղ քաղաք» էր (Նաում 1։1; 3։1, 6)։ Իսկ «արյուն թափող.... մարդը զզվելի է Եհովային» (Սաղմոս 5։6)։ Նինվեի ավերակները վկայում են, որ Աստված իր ասածի համաձայն է գործել։

Բռնությունը սկիզբ է առել Սատանայից՝ Աստծու, ինչպեսև մարդկանց գլխավոր թշնամուց, ում Հիսուսը կոչեց «մարդասպան» (Հովհաննես 8։44)։ Աշխարհը բռնության և բռնի տեսարանների հանդեպ իր բարեհաճ վերաբերմունքով արտացոլում է Սատանայի հատկությունները։ Պատճառն այն է, որ «ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Աստծուն հաճելի լինելու համար մենք պետք է սովորենք ատել բռնությունը և սիրել այն, ինչ Աստված է սիրում։ * Հնարավո՞ր է դա։

«Եհովան.... բռնություն սիրողին ատում է» (Սաղմոս 11։5)

Կարո՞ղ է բռնի մարդը փոխվել

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Նման մարդկանց մոտ բռնությունը արյան մեջ է, նրանք չեն փոխվում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Հեռացրեք ձեզանից այս ամենը՝ զայրույթը, բարկությունը, չարությունը, վիրավորական խոսքերը, և թող անպարկեշտ խոսքեր դուրս չգան ձեր բերանից»։ Այն նաև ավելացնում է. «Հանեք ձեր վրայից հին անձնավորությունը իր գործերով և հագեք նոր անձնավորությունը» (Կողոսացիներ 3։8–10)։ Աստված չափից շա՞տ է պահանջում մեզանից։ Ո՛չ։ Մարդիկ կարո՛ղ են փոխվել։ * Ինչպե՞ս։

Առաջին քայլը, որ հարկավոր է անել, Աստծու մասին ճշգրիտ գիտելիքներ ստանալն է  (Կողոսացիներ 3։10)։ Երբ մարդ սրտանց ցանկանում է ճանաչել իր Արարչին և սովորում է նրա սքանչելի հատկությունների ու սահմանած չափանիշների մասին, սկսում է սիրել նրան ու մտերմանալ նրա հետ, ուստիև մղվում է անել այն, ինչ հաճելի է Աստծուն (1 Հովհաննես 5։3

Երկրորդ քայլը կապված է այն բանի հետ, թե ում հետ ենք ընկերություն անում։ «Բարկության տեր մարդու հետ մի՛ ընկերացիր և դյուրագրգիռ մարդու հետ մի՛ հաղորդակցվիր, որ նրա ճանապարհները չընդօրինակես, և քո հոգին որոգայթի մեջ չընկնի» (Առակներ 22։24, 25

Երրորդ քայլի համար խորաթափանցություն է պետք։ Եթե վերլուծես բռնության դիմելու հակումը, կտեսնես, որ դրա հիմքում ընկած է մի լուրջ թուլություն՝ ինքնատիրապետման պակաս։ Խաղաղարար մարդը բռնի մարդուց ուժեղ է։ «Նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է»,— գրված է Առակներ 16։32-ում։

«Ձգտեք խաղաղության մեջ լինել բոլոր մարդկանց հետ» (Եբրայեցիներ 12։14)

Բռնությունը կվերանա՞

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Բռնություն միշտ եղել է ու կլինի։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի.... Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։10, 11)։ Հեզ ու խաղաղասեր մարդկանց փրկելու համար Աստված բռնություն սիրողների հետ կվարվի այնպես, ինչպես վարվեց հին Նինվե քաղաքի հետ։ Դրանից հետո բռնությունն այլևս չի խաթարի երկրի անդորրը (Սաղմոս 72։7

«Հեզերը.... կժառանգեն երկիրը» (Մատթեոս 5։5)5

Ուստի ժամանակն է փնտրելու Աստծու հավանությունը՝ զարգացնելով խաղաղարար մտավիճակ։ 2 Պետրոս 3։9-ում ասվում է. «Եհովան.... համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան»։

«Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ» (Եսայիա 2։4)

^ պարբ. 7 Ճիշտ է, Աստված թույլ էր տվել հին Իսրայելին պատերազմել, որպեսզի պաշտպանեին իրենց տարածքը (2 Տարեգրություն 20։15, 17)։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Աստված անվավեր ճանաչեց Իսրայելի հետ կապած իր ուխտը և հիմնեց քրիստոնեական ժողովը, որտեղ ազգային սահմաններ չկան։

^ պարբ. 11 «Դիտարան» ամսագրում «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» խորագրի տակ կարդացեք հոդվածներ այն մարդկանց մասին, ովքեր փոխվել են։

Իմացիր ավելին

Վե՛րջ ընտանեկան բռնությանը

Աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել նույնիսկ ծայրաստիճան բռնի անհատներին փոխելու իրենց վարքը։