Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԱՊՐԻԼ 2015

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Կատվի «սենսորային» բեղիկները

Կատվի «սենսորային» բեղիկները

ԸՆՏԱՆԻ կատուն հիմնականում գիշերային կյանք է վարում։ Կատվի բեղիկները օգնում են նրան զգալու իր շուրջը գտնվող առարկաները, ինչպես նաև՝ բռնելու իր որսին, հատկապես մութ ժամանակ։

Նկատի առնենք հետևյալը։ Կատվի բեղերի արմատները շրջապատված են հյուսվածքներով, որոնց մեջ կան բազմաթիվ նյարդային վերջավորություններ։ Այդ նյարդային բջիջները զգայուն են օդի անգամ աննշան տատանումների նկատմամբ, ինչի շնորհիվ կատուն կարողանում է զգալ իրեն մոտ գտնվող ցանկացած օբյեկտ՝ առանց այն տեսնելու։ Սա մի առանձնահատուկ ունակություն է, որը նրան օգնում է մթության մեջ։

Քանի որ կատվի բեղիկները զգայուն են օդի ճնշման նկատմամբ, դրանց շնորհիվ նա կարողանում է իմանալ առարկայի կամ զոհի տեղը և զգալ նրա շարժումը։ Կատուն, նախքան որևէ փոքր անցքով անցնելը, բեղիկների օգնությամբ «պարզում է» անցքի չափերը՝ տեսնելու համար՝ կկարողանա անցնել, թե ոչ։ «Բրիտանական հանրագիտարանը» նշում է, որ այսօր մասնագետները «միայն մասամբ գիտեն, թե ինչ ֆունկցիաներ են կատարում կատվի բեղիկները (վիբրիսներ)։ Սակայն հայտնի է, որ եթե կատվի բեղիկները կտրեն, նա ժամանակավորապես կկորցնի կողմնորոշվելու ունակությունը»։

Այսօր գիտնականները նախագծում են ռոբոտներ, որոնց վրա կտեղադրվեն կատվի բեղիկների նման սենսորներ։ Դրանց շնորհիվ ռոբոտները կկարողանան շրջանցել խոչընդոտները։ Այդ սենսորները, որոնք կոչվում են էլեկտրոնային բեղիկներ, «ամենայն հավանականությամբ կկիրառվեն առաջատար ռոբոտատեխնիկայի և սարքերը կառավարելու միջոցների ստեղծման համար, ինչպես նաև կկիրառվեն բիոնիկական տեխնոլոգիաների ոլորտում», ինչպես նշում է գիտնական Ալի Ջավին, որն աշխատում է Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի)։

Ի՞նչ եք կարծում։ Կատվի «սենսորային» բեղիկները էվոլյուցիայի՞ արդյունք են, թե՞ ծրագրված են եղել։