Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՄԱՐՏ 2015

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Մեղրամոմի մեծ հրաթիթեռի սուր լսողությունը

Մեղրամոմի մեծ հրաթիթեռի սուր լսողությունը

ՄԵՂՐԱՄՈՄԻ մեծ հրաթիթեռը ցանկացած կենդանի արարածից շատ ավելի լավ է կարողանում ընկալել բարձր հաճախականության ձայները, թեև նրա ականջները, որոնք մոտավորապես գնդասեղի գլխիկի չափ են, շատ պարզ կառուցվածք ունեն։

Նկատի առնենք հետևյալը։ Մեղրամոմի մեծ հրաթիթեռի լսողությունը տարիներ շարունակ մասնագետների ուսումնասիրության առարկան է եղել։ Իսկ վերջերս Շոտլանդիայի Սթրեթքլայդի համալսարանի գիտաշխատողները հրաթիթեռի լսողությունը փորձարկեցին տարբեր հաճախականության ձայների միջոցով։ Նրանք չափեցին հրաթիթեռի թմբկաթաղանթների տատանումները և գրանցեցին լսողական նյարդերի ակտիվության աստիճանը։ Թմբկաթաղանթները շարունակում էին տատանվել անգամ 300 կիլոհերց հաճախականության ձայներից։ Համեմատության համար նշենք, որ չղջիկները կարող են ընկալել ու արձակել մինչև 212 կիլոհերց հաճախականության ձայներ, դելֆինների լսողության առավելագույն ցուցանիշը 160 կիլոհերց է, իսկ մարդիկ ընկալում են մինչև 20 կիլոհերց հաճախականության ձայներ։

Գիտնականները ցանկանում են ստեղծել նոր սարքավորումներ՝ ընդօրինակելով այս հրաթիթեռի արտակարգ լսողական ունակությունները։ Սթրեթքլայդի համալսարանի գիտաշխատող Ջեյմս Ուինդմիլը նշում է, որ այդ նոր ուսումնասիրությունները կարող են «օգնել ստեղծելու ավելի լավ և ավելի փոքր միկրոֆոններ։ Այդ միկրոֆոնները կարող են տեղադրվել բազմաթիվ սարքավորումների, օրինակ՝ բջջային հեռախոսների և լսողության սարքերի մեջ»։

Ի՞նչ եք կարծում։ Մեղրամոմի մեծ հրաթիթեռի սուր լսողությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։