Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Մարտ 2015

 ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Ուշագրավ տեղեկություններ Աֆրիկայի մասին

Ուշագրավ տեղեկություններ Աֆրիկայի մասին

Բազմաթիվ կազմակերպություններ և առանձին անհատներ շարունակ ջանքեր են ներդնում Աֆրիկայում կյանքը բարելավելու համար։ Սակայն այս աշխարհամասում դեռևս կան բազում անլուծելի թվացող խնդիրներ։

Ռնգեղջյուրների որսագողություն

2013թ.-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապօրինի ձևով սպանվել է 1004 ռնգեղջյուր։ Այնինչ 2007թ.-ին սպանված ռնգեղջյուրների թիվը հասնում էր ընդամենը 13-ի։ Չնայած այդ կենդանիների եղջյուրների քանակը սև շուկայում շատացել է, սակայն գինը չի նվազել, քանի որ դրանք մեծ պահանջարկ ունեն։ Եղջյուրի մեկ կիլոգրամը ավելի թանկ է, քան մեկ կիլոգրամ ոսկին։ Մեկ եղջյուրը կարող է արժենալ մինչև կես միլիոն դոլար։

ՄՏԱԾԵՔ։ Կառավարությունները երբևէ կկարողանա՞ն վերացնել օրինազանցությունները (Երեմիա 10։23

Կաշառակերություն

«Թրանսփարենսի ինթերնեշնլի» ներկայացրած տվյալների համաձայն՝ Արևելյան Աֆրիկայի երկրները կաշառակերության ամենաբարձր ցուցանիշներն ունեցող երկրներից են աշխարհում։ Սակայն կաշառակերությանը բախվող քաղաքացիների 90 տոկոսը չի հայտնում դրա մասին։ Վերը նշված կազմակերպության՝ Կենիայի մասնաճյուղի ներկայացուցիչներից մեկը նշում է. «Ըստ երևույթին, քաղաքացիները վստահ չեն, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն, եթե նրանց հայտնեն կոռուպցիայի դեպքերի մասին»։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Կաշառքը կուրացնում է պարզ տեսողություն ունեցողներին» (Ելք 23։8

Ինտերնետի բաժանորդներ

Հեռահաղորդակցության միջազգային միության կանխատեսումների համաձայն՝ մինչև 2014թ.-ի վերջը ինտերնետին բաժանորդագրված կլիներ աֆրիկացիների գրեթե 20 տոկոսը։ Աֆրիկայում շարժական ինտերնետի բաժանորդագրությունների թիվը աճում է արագ տեմպով՝ երկու անգամ գերազանցելով համաշխարհային աճի միջին ցուցանիշը։