Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Փետրվար 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՉԸ ԳՈՐԾՆԱԿԱ՞Ն Է ԱՅՍՕՐ

Չհնացող արժեքներ. սեր

Չհնացող արժեքներ. սեր

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Սերը հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիներ 3։14

ՕԳՈՒՏՆԵՐԸ։ Աստվածաշնչում հիմնականում խոսվում է ոչ թե ռոմանտիկ սիրո, այլ սկզբունքների վրա հիմնված սիրո մասին, որը մղում է դրսևորելու այնպիսի հատկություններ, ինչպիսիք են կարեկցանքը, ներողամտությունը, խոնարհությունը, հավատարմությունը, բարությունը, մեղմությունը և համբերատարությունը (Միքիա 6։8; Կողոսացիներ 3։12, 13)։ Ի տարբերություն սիրահարվածության, որը ժամանակի ընթացքում սովորաբար անցնում է, սերը շարունակ մեծանում է և ուժգնանում։

Բրենդան, որը մոտ 30 տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Նորապսակների միջև եղած սերը երբեք չի կարող համեմատվել այն սիրո հետ, որ միմյանց հանդեպ տածում են երկար տարիներ իրար հետ ապրող ամուսինները»։

Սեմը, որն ավելի քան 12 տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Ես ու կինս միշտ հիացել, նույնիսկ զարմացել ենք, թե որքան պարզ են ու գործնական աստվածաշնչյան խորհուրդները։ Պարզապես հարկավոր է կիրառել դրանք, և ամեն ինչ հարթ կընթանա։ Ճիշտ է, ես միշտ փորձում եմ կիրառել այդ խորհուրդները, բայց երբեմն դա ինձ չի հաջողվում, օրինակ, այն ժամանակ, երբ չափազանց զգայուն եմ լինում, երբ եսասիրական հակումներս գլուխ են բարձրացնում կամ երբ հոգնած եմ լինում։ Նման դեպքերում խնդրում եմ Եհովային, որ օգնի ինձ ազատվելու բացասական զգացումներից։ Հետո գրկում եմ կնոջս, և շուտով ամեն ինչ հարթվում է, ասես ոչինչ էլ չի եղել»։

«Իմաստությունը արդարացվում է իր գործերով [արդյունքներով]»

Հիսուս Քրիստոսն ասել է. «Իմաստությունը արդարացվում է իր գործերով [արդյունքներով (անգլ., ծնթ.)]» (Մատթեոս 11։19)։ Աստվածաշունչը կարելի է իրավամբ համարել իսկական իմաստության աղբյուր, քանի որ այնտեղ գրված խորհուրդներն ու սկզբունքները միշտ գործնական են։ Դրանք երբեք չեն հնանում ու չեն ճանաչում մշակութային և ազգային սահմաններ։ Այդ խորհուրդների ու սկզբունքների մեջ ամփոփված է խոր հասկացողություն մարդու էության վերաբերյալ, ուստի դրանց աղբյուրը կարող է լինել միայն գերագույն իմաստություն ունեցող Մեկը՝ մեր Ստեղծիչը՝ Եհովա Աստված։ Դրանում համոզվելու համար հարկավոր է կիրառել այդ սկզբունքները։ Ուստի Աստվածաշունչը հորդորում է. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է» (Սաղմոս 34։8)։ Իսկ դուք կհետևե՞ք այդ հորդորին։

 

Իմացիր ավելին

ԲԱՐԻ ԼՈՒՐ ԱՍՏԾՈՒՑ

Ինչո՞վ են օգտակար Աստվածաշնչի սկզբունքները

Հիսուսն ասաց, թե ինչու մենք առաջնորդության կարիք ունենք և որ երկու սկզբունքները առաջնային կարևորություն ունեն։

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

Կյանքն իսկապես հարստացնող բարոյական արժեքներ

Շատ տարածված տեսակետ է հետևյալը. «Եթե կարծում ես, որ դա ճիշտ է, այդպես էլ արա։ Հետևիր սրտիդ ձայնին»։ Արդյոք իմաստո՞ւն է այդպես մտածել։ Տես, թե ինչ վստահելի արժեքներ է պարունակում Աստվածաշունչը։