Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՓԵՏՐՎԱՐ 2015

 ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Ուշագրավ տեղեկություններ առողջության վերաբերյալ

Ուշագրավ տեղեկություններ առողջության վերաբերյալ

Չնայած բժշկության առաջընթացին՝ հիվանդությունները շարունակում են պատուհասել մարդկությանը։ Սակայն, ինչպես ցույց են տալիս փաստերը, շատ հիվանդություններ հնարավոր է կանխել։

Աշխարհ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների՝ մինչև 2035 թվականը քաղցկեղի ախտորոշում կտրվի տարեկան 24 միլիոն մարդու։ Այս թիվը մոտ 70 տոկոսով բարձր է ներկայիս ախտորոշումների թվից, որը, ինչպես ենթադրվում է, ավելի քան 14 միլիոն է։ Քաղցկեղի դեպքերի գրեթե կեսի պատճառը կլինեն կենսակերպի հետ կապված տարբեր գործոններ, ինչպիսիք են ալկոհոլի չարաշահումը, սակավաշարժությունը, ճարպակալումը, ճառագայթահարումը և ծխելը։

Մեծ Բրիտանիա

Երբ Բրիտանական կառավարությանը որոշ փաստեր ներկայացվեցին այն մասին, որ «կովերի կատաղություն» կոչվող հիվանդությունը կարող է տարածվել տարբեր բժշկական պրոցեդուրաների միջոցով, ինչպիսին է, օրինակ, արյան փոխներարկումը, կառավարությունը սկսեց հավելյալ տեղեկություններ հավաքել այդ հարցի առնչությամբ։ Պառլամենտի անդամ Էնդրյու Միլերը նշեց. «Մենք լրջորեն անհանգստացանք՝ լսելով այն մասին, որ այս անբուժելի հիվանդությունը դեռևս լուրջ սպառնալիք է մարդկանց համար»։ Նա ավելացրեց. «Իմացանք նաև, որ [այդ հիվանդությունը կարող է տարածվել] վարակված դոնորական արյան և դոնորական օրգանների միջոցով»։

Նորվեգիա

Մոտ 63000 նորվեգացիների շրջանում 11 տարի շարունակ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեպրեսիան կարող է մոտ 40 տոկոսով մեծացնել սրտային անբավարարություն ունենալու վտանգը։ Սրտաբանների եվրոպական միությունը, մեջբերելով ուսումնասիրությունն անցկացրած մասնագետներից մեկի խոսքերը, նշում է, որ դեպրեսիան խթանում է սթրեսի հորմոնների արտադրությունը, որոնք կարող են առաջացնել սրտային անբավարարություն։ Այն նաև խանգարում է, որ մարդը հետևի այն խորհուրդներին, որոնք կարող են բարելավել նրա առողջական վիճակը։

Միացյալ Նահանգներ

Գիտնականները ներկայումս ուսումնասիրում են, թե առողջության համար ինչ հավանական վտանգներ կան ծխախոտի, այսպես կոչված, «երրորդային» ծխի մեջ։ «Երրորդային» ծուխը ծխի փոքրիկ մասնիկներն են, որոնք հավաքվում են տարբեր մակերեսների վրա և փոշու մեջ, օրինակ՝ բնակարաններում, հյուրանոցային սենյակներում և փոխադրամիջոցներում։ Այդ կուտակված մասնիկները ժամանակի ընթացքում կարող են ավելի թունավոր դառնալ։

Իմացիր ավելին

Որքա՞ն երկար կարող ենք ապրել

Եթե իմանանք, թե ինչու ենք ծերանում ու մահանում, ապա կիմանանք նաև, թե որքան երկար կարող ենք ապրել։