Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՓԵՏՐՎԱՐ 2015

Իմաստություն, որը պաշտպանում է

Իմաստություն, որը պաշտպանում է

«Հարուստ մարդու հոգու դիմաց տրվող փրկանքը նրա հարստությունն է, բայց աղքատին նույնիսկ չեն սպառնում» (ԱՌԱԿՆԵՐ 13։8 *)

ՀԱՐՈՒՍՏ լինելը կարող է որոշ առավելություններ տալ, սակայն կարող է նաև տարբեր խնդիրներ առաջացնել, հատկապես այսօր, երբ վտանգները այսքան շատ են (2 Տիմոթեոս 3։1–5)։ Որոշ երկրներում հարուստները, այդ թվում նաև այն զբոսաշրջիկները, ովքեր թանկարժեք իրեր կամ ճոխ հագուստներ են կրում, դառնում են գողերի թիրախը, կամ նրանց առևանգում են ու փրկագին պահանջում։

Զարգացող երկրներից մեկի մասին մի տեղեկագրության մեջ նշվում էր. «Կողոպուտների, խարդախությունների ու առևանգումների պատճառով ունևորները թշնամանքով են լցվում չունևորների նկատմամբ։ Ռեստորաններում անվտանգությանը հետևում են զինված հսկիչներ, իսկ հարուստների տները ապահովության համար ունենում են մեծ լուսարձակներ, տեսախցիկներ, փշալարերով պարիսպներ և պահակներ»։ Այսպիսի իրավիճակ է տիրում աշխարհի տարբեր երկրներում։

Սակայն, ինչպես ասում է Աստվածաշունչը, «աղքատին նույնիսկ չեն սպառնում»։ Իսկ ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել այս իմաստուն սկզբունքից։ Եթե դուք ապրում եք այնպիսի տեղանքում, որտեղ հանցագործությունն ու բռնությունը տարածված են, կամ եթե պետք է մեկնեք այդպիսի մի վայր, ձեզ վրա ուշադրություն մի հրավիրեք՝ ճոխ հագուստներ կամ արդուզարդ կրելով։ Տնից դուրս գալուց առաջ լրջորեն մտածեք, թե ինչ եք հագնելու կամ ինչ եք կրելու, հատկապես եթե ձեր ունեցած իրերը թանկ են կամ աչքի ընկնող։ Առակներ 22։3-ում ասվում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում»։

Աստվածաշնչյան իմաստուն խորհուրդները ցույց են տալիս, որ մեր Արարիչը հոգ է տանում մեր մասին և ցանկանում է, որ պաշտպանված լինենք։ Աստծու Խոսքում պարունակվող «իմաստությունը.... պաշտպանություն է տալիս», քանի որ «պահպանում է [այն] ձեռք բերողների կյանքը» (Ժողովող 7։12

^ պարբ. 2 Անգլերեն «Նոր աշխարհ» թարգմանություն, 2013թ.։

Իմացիր ավելին

Ինչո՞վ են օգտակար Աստվածաշնչի սկզբունքները

Հիսուսն ասաց, թե ինչու մենք առաջնորդության կարիք ունենք և որ երկու սկզբունքները առաջնային կարևորություն ունեն։

Աստվածաշունչը մարդկայի՞ն իմաստության արդյունք է

Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Աստվածաշունչն ինքն իր մասին։

Իմաստությունը կանչում է. լսո՞ւմ ես

Իսկական իմաստության շնորհիվ կլուծվեն մարդկանց խնդիրները։