Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆՎԱՐ 2015

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Մեղրաբջիջների հրաշք կառուցվածքը

Մեղրաբջիջների հրաշք կառուցվածքը

ՄԵՂՐԱՏՈՒ մեղուները (Apis mellifera) իրենց մեղրաբջիջները կառուցում են մեղրամոմից, որն արտադրվում է նրանց որովայնի ստորին հատվածում գտնվող գեղձերում։ Մեղրաբջիջները համարվում են ճարտարապետական գլուխգործոցներ։ Ո՞րն է պատճառը։

Նկատի առնենք հետևյալը։ Դարեր շարունակ մաթեմատիկոսները ենթադրել են, որ նվազագույն քանակության շինանյութ օգտագործելով՝ տարածքը առավելագույն չափով ծածկելու համար ավելի լավ է օգտագործել վեցանկյուն մասնիկներ, քան հավասարակողմ եռանկյունիներ, քառակուսիներ կամ այլ ձև ունեցող մասնիկներ։ Սակայն նրանք չեն կարողացել լիարժեքորեն բացատրել, թե ինչու։ 1999թ.-ին Թոմաս Հեյլսը մաթեմատիկորեն ապացուցեց այն տեսությունը, որն անվանեց «մեղրաբջիջների վարկած»։ Նա ցույց տվեց, որ տարածքը նվազագույն հենարաններով հավասար մասերի բաժանելու լավագույն ձևը, այն կանոնավոր վեցանկյունիների բաժանելն է։

Մեղուները, իրենց մեղրաբջիջները կառուցելով վեցանկյան ձևով, կարողանում են լավագույնս օգտագործել եղած տարածքը և նվազագույն քանակության մեղրամոմով պատրաստել թեթև, բայց ամուր մեղրահաց, որտեղ կարողանում են պահել առավելագույն քանակության մեղր։ Ուստի զարմանալի չէ, թե ինչու են մեղրաբջիջները համարվում ճարտարապետական գլուխգործոցներ։

Այսօր գիտնականները, ընդօրինակելով մեղրաբջիջների կառուցվածքը, ստեղծում են կոնստրուկցիաներ, որոնք և՛ դիմացկուն են, և՛ տարողունակ։ Օրինակ՝ ինժեներները, օգտագործելով մեղրաբջիջների ձև ունեցող թիթեղներ, կառուցում են այնպիսի ինքնաթիռներ, որոնք ավելի ամուր են, թեթև ու քիչ վառելիք են ծախսում։

Ի՞նչ եք կարծում։ Մեղրաբջիջների հրաշք կառուցվածքը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

Իմացիր ավելին

ԳՐՔԵՐ/ԳՐՔՈՒՅԿՆԵՐ

Ինչպե՞ս է կյանքն առաջացել