Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Հունվար 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՌԱՋԱՑԵԼ ԿՅԱՆՔԸ

Պատասխան, որն արժե իմանալ

Պատասխան, որն արժե իմանալ

ՇԱՏԵՐԸ, քննելով եղած փաստերը, եկել են այն եզրակացության, որ կյանքն առաջացել է գերագույն բանականության շնորհիվ։ Նկատի առնենք փիլիսոփայության պրոֆեսոր Անտոնի Ֆլուի օրինակը, որը մի ժամանակ աթեիզմի ակտիվ կողմնակից էր։ Բայց երբ նա գիտելիքներ ձեռք բերեց կյանքի ապշեցուցիչ բարդության և տիեզերքում գործող ֆիզիկական օրենքների մասին, փոխեց իր տեսակետը։ Մեջբերելով հնում ապրած փիլիսոփաների խոսքերը, նա գրեց. «Մենք պետք է ընդունենք ցանկացած եզրահանգում, որին մատնացույց են անում փաստերը՝ ինչպիսին էլ որ լինի այդ եզրահանգումը»։ Պրոֆեսոր Ֆլուն եկավ այն եզրահանգման, որ գոյություն ունի Արարիչ, քանի որ փաստերը հենց դա են ցույց տալիս։

Ջերարդը, որի մասին նշվեց այս հոդվածաշարի սկզբում, նույնպես եկավ նման եզրակացության։ Նա միջատաբանության պրոֆեսոր է, բայց այսպիսի խոսքեր ասաց. «Չկա ոչ մի փաստ, որ կյանքն առաջացել է պատահականորեն՝ անկենդան մատերիայից։ Տեսնելով կենդանի օրգանիզմների բարդությունն ու կազմակերպվածությունը՝ ես եկա այն համոզման, որ գոյություն ունի Մեկը, ով կազմակերպել և նախագծել է այդ ամենը»։

Ինչպես որ մենք կարողանում ենք շատ բան իմանալ արվեստագետի մասին՝ նայելով նրա ստեղծագործություններին, այդպես էլ Ջերարդը սկսեց ճանաչել Արարչի հատկությունները՝ ուսումնասիրելով շրջապատող աշխարհը։ Նա նաև ժամանակ հատկացրեց, որպեսզի ուսումնասիրի Աստվածաշունչը, որը համարվում է Աստծու կողմից ներշնչված գիրք (2 Տիմոթեոս 3։16)։ Այնտեղ նա գտավ մարդկության անցյալին վերաբերող տարբեր հարցերի գոհացուցիչ պատասխաններ, ինչպես նաև գործնական խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է լուծել ներկայիս խնդիրները։ Այդպիսով նա հասկացավ, որ Աստվածաշունչն իսկապես ներշնչված է գերագույն բանականության տեր անձնավորության կողմից։

Ջերարդը համոզվեց, որ Աստվածաշնչի պատասխաններն իսկապես ուշադրության են արժանի։ Դուք նույնպես կարող եք համոզվել դրանում, եթե ուսումնասիրեք այս Գիրքը։