Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆՎԱՐ 2015

 ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Կրոնը պետք է միավորող դեր կատարի։ Սակայն շատ հաճախ այն ընդհարումների և անվստահության պատճառ է լինում։

Աշխարհ

Աշխարհի բնակչության երեք քառորդից ավելին ապրում է այնպիսի երկրներում, որտեղ կրոնի վրա դրված են մեծ սահմանափակումներ, որոնց պատճառը կա՛մ պետական քաղաքականությունն է, կա՛մ հասարակության թշնամանքը։ Վերջին հինգ տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել է այն երկրների թիվը, որտեղ թշնամանք է դրսևորվում կրոնական փոքրամասնությունների հանդեպ։

ՄՏԱԾԵՔ։ Ո՞րն է պատճառը, որ որոշ մարդիկ թշնամաբար են վերաբերվում կրոնին (Մատթեոս 23։27, 28; Հովհաննես 15։19

Անգլիա

Նախկին վարչապետ Թոնի Բլեերը բրիտանական հայտնի թերթում գրում է, որ «կրոնի խեղաթյուրումը» վերջերս տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների գլխավոր դրդապատճառներից է։ Նա ավելացնում է. «Քիչ հավանական է, որ այս դարում մղվող պայքարները լինեն ծայրահեղական քաղաքական գաղափարախոսության արդյունք, ինչպես որ 20-րդ դարում է եղել, այլ ակնհայտ է, որ այսօր դրանք մղվում են մշակութային և կրոնական տարբերությունների հողի վրա» (Observer)։

ՄՏԱԾԵՔ։ Ինչո՞ւ է կրոնը այդքան հաճախ պառակտումների պատճառ լինում (Մարկոս 7։6–8

Ավստրալիա

Ավստրալիայի վիճակագրական բյուրոյի մի տեղեկագրության մեջ նշվում է, որ երկրում հինգ բնակչից մեկը ասում է, որ չի պատկանում որևէ կրոնի։ Բացի այդ, այնտեղ նաև նշվում է, որ «որևէ կրոնի պատկանելը դեռ չի նշանակում, թե անհատը ակտիվորեն մասնակցում է կրոնական գործունեության»։ Կրոնական պատկանելություն ունեցող տղամարդկանց միայն 15 տոկոսը և կանանց 22 տոկոսն է ակտիվորեն մասնակցում կրոնական կամ հոգևոր խմբավորման գործունեությանը։

ՄՏԱԾԵՔ։ Ի՞նչ բացասական կողմեր են նկատվում ներկայիս կրոնական կազմակերպություններից շատերի մեջ (Մատթեոս 7։15–20

Իմացիր ավելին

Կա՞ այնպիսի կրոն, որ արժանի է վստահության

Հիասթափվե՞լ եք որևէ կրոնից։ Եթե այո, ապա թերևս դժվար լինի վստահել մեկ այլ կրոնի։ Ինչպե՞ս կարող է Աստվածաշնչի ուսումնասիրությունը օգնել։

Ինչո՞ւ են Եհովայի վկաները քաղաքականապես չեզոք

Եհովայի վկաները իրենց չեզոքությամբ սպառնալի՞ք են երկրի անվտանգությանը։