Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Իսրայել, Հորդանան և Պաղեստին

Ամեն տարի Մեռյալ ծովի մակարդակը իջնում է մոտ մեկ մետրով։ Ոմանք անհանգստանում են, որ մինչև 2050 թվականը Մեռյալ ծովը կարող է ամբողջությամբ ցամաքել։ Երեք երկրների պետական մարմինները փորձում են լուծում գտնել։ Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ Կարմիր ծովից ջուր վերցվի և աղազրկվի բնակչության օգտագործման համար, իսկ այդ պրոցեսից հետո մնացած աղաջուրը խողովակներով լցվի Մեռյալ ծով։ Քննադատներն ասում են, որ այդ ծրագրի իրագործման դեպքում կվնասվի Մեռյալ ծովի յուրօրինակ էկոհամակարգը։

Գերմանիա

Սուրբ Ծննդյան օրը սրտամկանի ինֆարկտի պատճառով մոտ 30 տոկոսով ավելի շատ մարդիկ են տեղափոխվում հիվանդանոց, քան տարվա մյուս օրերին՝ համաձայն ապահովագրական մի ընկերության ուսումնասիրության։ Ընկերությունը նշում է, որ հիմնական պատճառն այն է, որ այդ ժամանակ մարդիկ մեծ սթրես են ապրում Սուրբ Ծննդյան նվերներ գնելու և հարազատների ու ընկերների ունեցած չափազանց մեծ ակնկալիքների պատճառով։

Մեծ Բրիտանիա

Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ 2006-ին մահացած իսլանդական երկփեղկ կակղամորթը իրականում 507 տարեկան էր և ոչ թե մոտ 405, ինչպես կարծում էին նախկինում։ Եղած տվյալների համաձայն՝ նա ամենաերկար ապրած կենդանին է *։ Կաղկամորթը մահացել էր, երբ գիտնականները սառեցրել էին նրան՝ իրենց լաբորատորիա տեղափոխելու նպատակով։

Լատինական Ամերիկա և Կարիբյան Կղզիներ

Այս տարվա սկզբին Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացված գագաթնաժողովին Լատինամերիկյան և կարիբյան պետությունների միության 33 անդամ-երկրները իրենց տարածքները հռչակել են «խաղաղության գոտի» և համաձայնության են եկել, որ հակամարտությունները կլուծեն խաղաղ ճանապարհով՝ առանց ուժի կիրառման։ Գագաթնաժողովին ներկա էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։

^ պարբ. 7 Այստեղ «ամենաերկար ապրած կենդանի» արտահայտությունը չի վերաբերում գաղութային օրգանիզմներին, օրինակ՝ կորալներին, որոնք ապրում են հազարավոր տարիներ, ինչպես կարծում են մասնագետները։