Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Պատկերներ

Պատկերներ

Միլիոնավոր անկեղծ մարդիկ պաշտում են պատկերների. դա նրանց երկրպագության մի մասն է։ Իսկ Աստվածաշունչը թիկունք կանգնո՞ւմ է այդպիսի երկրպագության։ Աստծուն հաճե՞լի է այն։

Հնում հավատարիմ հրեաները երկրպագե՞լ են պատկերների

«Քեզ համար կուռք չշինես կամ որևէ բանի կերպարանք, որ վերևում՝ երկնքում է, ներքևում՝ երկրի վրա է, կամ երկրի տակ՝ ջրերի մեջ է։ Նրանց առաջ չխոնարհվես և չծառայես նրանց» (Ելք 20։4, 5

Եբրայերեն Գրություններում, որը հայտնի է որպես Հին Կտակարան, ամենուրեք դատապարտվում է պատկերներին տրվող երկրպագությունը

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՐՈՇ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ։

«Նոր կաթոլիկական հանրագիտարանում» ասվում է, որ հրեաներն օգտագործում էին բազմաթիվ պատկերներ, որոնք կապ ունեին իրենց երկրպագության հետ։ Այնտեղ նշվում է, որ նրանք «այդ պատկերներին պատիվ էին տալիս, մեծարում էին ու երկրպագում»։ Որպես օրինակ՝ հանրագիտարանը հիշատակում է բազմաթիվ մրգերի, ծաղիկների և կենդանիների փորագրությունների մասին, որոնցով զարդարված էր Երուսաղեմի տաճարը (1 Թագավորներ 6։18; 7։36

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ։

Հակառակ «Նոր կաթոլիկական հանրագիտարանի» պնդմանը՝ հավատարիմ հրեաները չեն երկրպագել տաճարի հետ կապ ունեցող որևէ փորագրության կամ պատկերի։ Աստվածաշնչում ոչ մի տեղ գրված չէ, որ որևէ հավատարիմ իսրայելացի իր երկրպագության մեջ պատկեր է օգտագործել։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Եսայիա մարգարեի միջոցով Աստված ասաց. «Ես իմ փառքը ոչ ոքի չեմ տա, ոչ էլ ինձ պատկանող գովքը՝ կուռքերին» (Եսայիա 42։8

 Վաղ քրիստոնյաները պատկերներ օգտագործե՞լ են իրենց երկրպագության մեջ

«Ի՞նչ ընդհանուր բան կա Աստծու տաճարի և կուռքերի միջև.... անմաքուր բանի մի՛ դիպեք» (2 Կորնթացիներ 6։16, 17

«Վաղ շրջանի քրիստոնյաների համար նողկալի կլիներ, եթե նրանց առաջարկեին իրենց եկեղեցիներում պատկերներ դնել, իսկ դրանց աղոթելը կամ դրանց առաջ խոնարհվելը միանշանակ կհամարեին կռապաշտություն» (Քրիստոնեական եկեղեցու պատմությունը)

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՐՈՇ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ։

«Տեղին չի լինի կասկածի ենթարկել այն, որ վաղ շրջանի քրիստոնյաները իրենց երկրպագության մեջ պատկերներ են գործածել,— ասվում է «Նոր կաթոլիկական հանրագիտարանում»։— Քրիստոնեական կատակոմբները կարելի է իրավամբ համարել վաղ քրիստոնեական արվեստի պատկերասրահներ.... Երկրպագության և ննջեցյալներին թաղելու համար նախատեսված սուրբ սրահները զարդարված են նույնիսկ դիցաբանական պատկերներով» *։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ։

Այդ կատակոմբներում (ստորգետնյա անցումներ, որոնք օգտագործում էին ննջեցյալներին թաղելու համար) հայտնաբերված ամենահին պատկերները թվագրվում են երրորդ դարով։ Դա Հիսուսի մահից մոտ 200 տարի հետո էր։ Ուստի այն, ինչ «Նոր կաթոլիկական հանրագիտարանը» անվանում է «վաղ քրիստոնեական երկրպագություն» իրականում ամենավաղ քրիստոնյաների երկրպագությունը չէ, այսինքն՝ այն երկրպագությունը, որը մատուցում էին առաջին դարի աշակերտները, և որի մասին գրված է Քրիստոնեական Հունարեն Գրություններում (հայտնի է որպես Նոր Կտակարան)։ Այն փաստը, որ կատակոմբներում նման պատկերներ են եղել, ցույց է տալիս, որ երրորդ դարի սկզբում կեղծ քրիստոնյաները արդեն որդեգրել էին պատկերներ գործածելու հեթանոսական սովորությունը՝ հավանաբար հեթանոսներին դավանափոխ անելու նպատակով *։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Փախեք կռապաշտությունից» (1 Կորնթացիներ 10։14

Պատկերները Աստծուն երկրպագելու միջո՞ց են

«Հեռու պահեք ձեզ կուռքերից» (1 Հովհաննես 5։21

Պատկերներին երկրպագելը կրոնական սովորություն է, որին Աստվածաշունչը թիկունք չի կանգնում։ Այդ իսկ պատճառով Եհովայի վկաները չեն երկրպագում պատկերների և դրանցով չեն զարդարում իրենց տունը կամ երկրպագության վայրը

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՐՈՇ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ։

«Նոր կաթոլիկական հանրագիտարանը» նշում է. «Քանի որ պատկերին տրված երկրպագությունը ի վերջո հասնում է այն անձնավորությանը, որին ներկայացնում է պատկերը, ուստի այդ անձնավորությանը մատուցվող երկրպագությունը կարելի է մատուցել նաև նրան ներկայացնող պատկերին»։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ։

Երբ Հիսուսը իր աշակերտներին սովորեցնում էր, թե ինչպես պետք է աղոթել, նա չասաց, որ նրանք պատկերներ օգտագործեն։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում չի նշվում, թե Աստծուն երկրպագելու համար պետք է պատկերներ օգտագործել։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես» (Մատթեոս 4։10

^ պարբ. 13 Այս համատեքստում «պատկերներ» բառը վերաբերում է նկարներին, սրբապատկերներին, արձաններին, խորհրդանիշներին և երկրպագության ցանկացած այլ առարկայի։

^ պարբ. 14 Պատկերներին երկրպագելը տարածված է եղել բազմաթիվ հին մշակույթներում, այդ թվում Եգիպտոսի, Հունաստանի և Հնդկաստանի մշակույթներում։

Իմացիր ավելին

Պե՞տք է երկրպագել Աստծուն սրբապատկերների առաջ

Աստծու համար միևնո՞ւյնն է արդյոք՝ իրեն երկրպագելիս մենք կօգտագործենք արձաններ և սրբապատկերներ, թե ոչ։