Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Ինչպե՞ս դիմադրել գայթակղությանը

Ինչպե՞ս դիմադրել գայթակղությանը

ԽՆԴԻՐ

«Երբեմն աղջիկները իմ հեռախոսահամարն են խնդրում և առաջարկում են սեքսով զբաղվել։ Ես մերժում եմ և հեռանում։ Բայց հետո գլխումս անվերջ մի միտք է պտտվում. «Իսկ ի՞նչ կլիներ, եթե տայի իմ հեռախոսահամարը»։ Անկեղծ ասած՝ այդ աղջիկներից մի քանիսը շատ գեղեցիկ են և հեշտ է մտածել՝ իսկ ինչո՞ւ չփորձեմ» (Կարլոս *, 16)։

Եթե դու էլ, Կարլոսի պես, պայքարում ես գայթակղության դեմ, ապա վստահ եղիր, որ կարող ես հաջողության հասնել։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ

Եթե տեղի տաս գայթակղությանը, կվնասես ինքդ քեզ

Ոչ ոք պաշտպանված չէ գայթակղությունից, անգամ չափահասները։ Գայթակղությունները կարող են տարբեր լինել։ Պողոս առաքյալը երիտասարդ չէր, երբ գրեց. «Ես իրոք հաճույք եմ ստանում Աստծու օրենքից, բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որը պատերազմում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է տանում մեղքի օրենքին» (Հռոմեացիներ 7։22, 23)։ Չնայած որ Պողոսի համար դժվար էր, բայց նա կարողացավ դիմադրել գայթակղությանը։ Դու նույնպես կարող ես։ Ինչ խոսք, ոչ ոք չի ցանկանում լինել իր ցանկությունների ծառան (1 Կորնթացիներ 9։27)։ Եթե սովորես դիմադրել գայթակղությանը, արդեն այսօր կխուսափես բազմաթիվ խնդիրներից։ Դա կօգնի քեզ նաև հետագայում։

Լրատվամիջոցները սաստկացնում են գայթակղությունը։ Աստվածաշնչում խոսվում է «երիտասարդական ցանկությունների» մասին, որոնք շատ ուժգին են (2 Տիմոթեոս 2։22)։ Իսկ երիտասարդների համար նախատեսված ֆիլմերը, հեռուստատեսային հաղորդումները, երաժշտությունը և գրքերը հաճախ ավելի են սաստկացնում այդ ցանկությունները՝ ներշնչելով այն միտքը, թե գայթակղությանը տրվելը սխալ չէ։ Օրինակ՝ եթե ֆիլմի հերոսները սիրահարված են միմյանց, ապա, ամենայն հավանականությամբ, ինչ-որ դրվագում նրանք սեռական հարաբերություն կունենան։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ իրականում կանայք և տղամարդիկ կարող են ինքնատիրապետում դրսևորել և «հեռու մնալ մարմնական ցանկություններից» (1 Պետրոս 2։11)։ Դա նշանակում է, որ դու էլ կարող ես դիմադրել գայթակղությանը։ Բայց ինչպե՞ս։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Պարզիր, թե որոնք են քո թույլ կողմերը։ Շղթան, ամենայն հավանականությամբ, կկտրվի այն հատվածում, որտեղ ամենաթույլ օղակն է։ Նմանապես մեր թույլ կողմերը հենց այն «օղակներն են», որոնց պատճառով գուցե թուլանա ճիշտն անելու մեր վճռականությունը, և մենք տեղի տանք գայթակղությանը։ Ուստի մտածիր, թե որոնք են քո թույլ կողմերը, որպեսզի կարողանաս զգոն լինել։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հակոբոս 1։14։

Նախապես մտածիր, թե ինչ գայթակղության առաջ գուցե կանգնես։ Խորհիր, թե ինչ իրավիճակներում թերևս հանդիպես գայթակղության։ Փորձիր պատկերացնել, թե ինչպես կդիմակայես այդ իրավիճակներում։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 22։3։

Ամուր համոզմունքներ ունեցիր։ Աստվածաշունչն ասում է, որ երբ Հովսեփին փորձում էին գայթակղել, որ սեռական անբարոյություն գործի, նա ասաց. «Ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ» (Ծննդոց 39։9)։ «Ինչպե՞ս կարող եմ» արտահայտությունը ցույց է տալիս, որ Հովսեփը ամուր համոզմունքներ ուներ և հստակ գիտեր, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Իսկ քո համոզմունքներն ամո՞ւր են։

Աջակից ընկերներ ընտրիր։ Շատ գայթակղություններից կխուսափես, եթե ընտրես այնպիսի ընկերներ, որոնք ունեն նույն համոզմունքներն, ինչ դու ունես։ Աստվածաշունչն ասում է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա» (Առակներ 13։20

Խուսափիր այնպիսի իրավիճակներից, որոնցում գայթակղությանը դիմադրելը ավելի դժվար կլինի։

  • Մենակ մի՛ մնա հակառակ սեռի անհատի հետ։

  • Ինտերնետից օգտվիր այնպիսի վայրում և այնպիսի ժամանակ, որ պոռնկագրություն դիտելու գայթակղություն չառաջանա։

  • Հեռու մնա այն մարդկանցից, ովքեր իրենց խոսքով ու գործով սխալ վարվելակերպը ներկայացնում են որպես գրավիչ մի բան։

Ի՞նչ չափանիշներ կարող ես սահմանել ինքդ քեզ համար, որպեսզի կարողանաս խուսափել գայթակղությունից։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 2 Տիմոթեոս 2։22։

Աղոթիր օգնության համար։ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Շարունակ աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք» (Մատթեոս 26։41)։ Եհովա Աստված ուզում է, որ դու կարողանաս դիմադրել գայթակղությանը, և պատրաստ է օգնել քեզ այդ հարցում։ Աստվածաշունչն ասում է. «Աստված.... թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք, այլ փորձության ժամանակ նա նաև ելքը կտա, որպեսզի կարողանաք տոկալ» (1 Կորնթացիներ 10։13

^ պարբ. 4 Անունը փոխված է։

Իմացիր ավելին

Դու կարո՛ղ ես դիմադրել գայթակղությանը

Երեք քայլեր կօգնեն քեզ կամքի ուժ ձեռք բերելու

Ընկերներդ համոզում են քեզ սխալ բանե՞ր անել

Իմացիր, թե ինչ գործնական քայլեր կարող ես անել նվազեցնելու կամ բացառելու այդպիսի ճնշումները։