Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Միացյալ Նահանգներ

Որոշ վայրերում ոստիկանությունն օգտագործում է այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ ավտոմեքենաներին հետապնդելն ավելի անվտանգ է լինում։ Միջոցներից մեկը սեղմված օդով աշխատող սարք է, որն ամրացվում է պարեկային ավտոմեքենայի ռադիատորի պաշտպանական ցանցին։ Այդ սարքն արձակում է GPS-ի (գլոբալ տեղորոշման համակարգ) միջոցով հայտնաբերվող «փամփուշտ», որը կպչում է հետապնդվող մեքենային։ Այդպես ավելի անվտանգ և հեշտ է լինում հետևել ավտոմեքենային։

Հնդկաստան

Ըստ հաշվարկների՝ օժիտի շուրջ ծագած վեճերի պատճառով ամեն ժամ մեկ կին է սպանվում։ Չնայած որ երկրում օժիտ տալը և ստանալը օրենքով արգելված է, այդուհանդերձ, 2012թ.-ին 8200 կին է սպանվել, քանի որ փեսան կամ նրա ընտանիքը համարել են, որ օժիտը քիչ է եղել։

Շվեյցարիա

Սպիտակափոր մանգաղաթևերի բազմացման վայրում այդ թռչուններից երեքի վրա փոքրիկ սենսորներ են ամրացվել։ Այդպիսով պարզվել է, որ Աֆրիկա չվելիս նրանք, առանց կանգ առնելու, թռչել են ավելի քան 200 օր։ Նախկինում միայն ծովային կենդանիների շրջանում է նկատվել, որ նրանք երկար ժամանակ, առանց դադարի, շարժման մեջ լինեն։

«Աֆրիկյան Եղջյուր»

«Աֆրիկյան եղջյուրի» ափամերձ շրջաններում 2005թ. ապրիլից մինչև 2012թ. դեկտեմբերը ծովահենները 179 նավ են առևանգել։ Ըստ Համաշխարհային բանկի մի հաշվետվության՝ այդ հանցավոր գործողությունների արդյունքում ծովահենները որպես փրկագին ձեռք են բերել մոտ 413 միլիոն դոլար։