Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ

Ինչպե՞ս ազատվել վիրավորանքի զգացումից

Ինչպե՞ս ազատվել վիրավորանքի զգացումից

ԽՆԴԻՐ

Դու չես կարողանում մոռանալ կողակցիդ կոպիտ խոսքերն ու անմտածված արարքները։ Ջերմ զգացմունքների փոխարեն՝ այժմ վիրավորանքն է բույն դրել քո սրտում։ Թվում է, թե ոչինչ չես կարող փոխել և ստիպված ես ապրել կողակցիդ հետ մի հարկի տակ առանց սիրո։ Դրա պատճառով նույնպես սիրտդ կողակցիդ հանդեպ դառը զգացումով է լցվում։

Սակայն համոզված եղիր, որ հնարավոր է շտկել իրավիճակը։ Նախ տեսնենք, թե ինչ պետք է իմանանք վիրավորանքը սրտում պահելու մասին։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ

Վիրավորանքի զգացումը սրտում պահելը կարող է խոչընդոտ լինել ընտանեկան երջանկության համար

Վիրավորանքի զգացումը կարող է քայքայել ամուսնությունը։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ այն թույլ չի տալիս դրսևորել այնպիսի հատկություններ, որոնք ամուսնության հիմքն են. այդ հատկություններից են սերը, վստահությունը և հավատարմությունը։ Կարելի է ասել՝ վիրավորանքի զգացումը ամուսնական կյանքում խնդիր է և ոչ թե որևէ խնդրի հետևանք։ Ուստի Աստվածաշունչը հորդորում է. «Ամեն չարասիրտ դառնություն.... թող հեռացվի ձեզանից» (Եփեսացիներ 4։31

Վիրավորանքը սրտումդ պահելով՝ ինքդ քեզ ես վնասում։ Վիրավորանքի զգացումը սրտում պահելը նման է նրան, որ անհատն ապտակում է ինքն իրեն և ակնկալում է, որ ուրիշը ցավ զգա։ Մարկ Զիկելն իր գրքում նշում է. «Ընտանիքիդ անդամը, որից վիրավորվել ես, գուցե վայելում է կյանքը, իրեն շատ լավ է զգում, ու թերևս նրան բոլորովին էլ չի մտահոգում այդ խնդիրը»։ Հետևաբար, ինչպես նշում է Զիկելը, «վիրավորանքի զգացումը սրտումդ պահելով՝ ավելի շատ քեզ ես վնասում, քան քեզ վիրավորողին» (Healing From Family Rifts)։

Վիրավորանքի զգացումը սրտում պահելը նման է նրան, որ անհատն ապտակում է ինքն իրեն և ակնկալում է, որ ուրիշը ցավ զգա

Դու ես որոշում՝ վիրավորանքը սրտումդ պահես, թե ոչ։ Ոմանք գուցե համաձայն չլինեն այս մտքին։ Նրանք թերևս ասեն. «Կողակիցս է պատճառը, որ սիրտս դառնությամբ է լցված»։ Խնդիրն այն է, որ նման մտածելակերպ ունենալով՝ դու կենտրոնանում ես այնպիսի բանի վրա, ինչը չես կարող վերահսկել, այսինքն՝ դիմացինի գործերի։ Աստվածաշունչը հորդորում է այլ մտածելակերպ ունենալ. «Ամեն մեկը թող իր գործը կշռի» (Գաղատացիներ 6։4)։ Մենք չենք կարող վերահսկել դիմացինի խոսքերը կամ գործերը, բայց կարող ենք վերահսկել դրանց հանդեպ մեր վերաբերմունքը։ Ուստի մենք ենք որոշում՝ վիրավորանքը սրտում պահենք, թե ոչ։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Կարող ես փոխել վերաբերմունքդ։ Ինչ խոսք, հեշտ է մեղադրել կողակցին։ Բայց հիշիր, որ դու ես որոշում՝ վիրավորանքը սրտումդ պահես, թե ներես։ Կարող ես հետևել Աստվածաշնչի հետևյալ հորդորին. «Թող արևը մայր չմտնի, քանի դեռ զայրացած եք» (Եփեսացիներ 4։26)։ Եթե պատրաստ լինես ներելու, ճիշտ մտավիճակ կունենաս, երբ ընտանիքում խնդիրներ ծագեն։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Կողոսացիներ 3։13։

Անկեղծ ինքնաքննություն արա։ Աստվածաշնչում նշվում է, որ որոշ մարդիկ շուտ են զայրանում և անձնատուր են լինում բարկությանը (Առակներ 29։22)։ Իսկ դու այդպիսի՞ն ես։ Հարցրու ինքդ քեզ. «Հաճա՞խ է սիրտս դառնությամբ լցվում։ Հե՞շտ եմ վիրավորվում։ Հակվա՞ծ եմ փոքր բաները մեծ խնդիր դարձնելու»։ Աստվածաշունչն ասում է. «Հանցանքը ծածկողը սեր է որոնում, իսկ նա, ով շարունակ խոսում է դրա մասին, մտերիմներին բաժանում է իրարից» (Առակներ 17։9; Ժողովող 7։9)։ Նման բան կարող է լինել նաև կողակիցների միջև։ Ուստի եթե հակված ես շուտ վիրավորվելու, հարցրու ինքդ քեզ. «Կարո՞ղ եմ ավելի համբերատար լինել կողակցիս հանդեպ»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Պետրոս 4։8։

Մտածիր, թե ինչն է իսկապես կարևոր։ Աստվածաշունչն ասում է, որ կա «լռելու ժամանակ և խոսելու ժամանակ» (Ժողովող 3։7)։ Բոլոր դեպքերում չէ, որ պետք է կողակցիդ հետ խոսես նրա սխալ արարքի մասին։ Երբեմն պարզապես կարող ես հետևել Սաղմոս 4։4-ում գրված խորհրդին. «Խոսե՛ք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում և լո՛ւռ մնացեք»։ Բայց եթե զգում ես, որ իսկապես կարիք կա խնդրի մասին խոսելու, սպասիր մինչև բարկությունդ անցնի։ Բեատրիս անունով մի կին ասում է. «Երբ ինչ-որ բան ինձ ցավ է պատճառում, նախ փորձում եմ հանդարտվել։ Հաճախ, երբ մի փոքր ժամանակ է անցնում, հասկանում եմ, որ խնդիրը այդքան էլ լուրջ չէ, և ինձ համար ավելի հեշտ է լինում հարգանքով խոսել»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 19։11։

Իմացիր, թե ինչ է նշանակում ներել։ Աստվածաշնչում երբեմն «ներել» բառը թարգմանվում է բնագրի մի բառից, որն արտահայտում է որևէ բանից ազատվելու իմաստ։ Հետևաբար, ներել չի նշանակում նվազեցնել սխալ արարքի լրջությունը կամ այնպես վարվել, կարծես ոչինչ չի եղել։ Ներելով դու, կարելի է ասել, պարզապես ազատվում ես վիրավորանքի զգացումից՝ հասկանալով, որ այդ զգացումը սրտում պահելն ավելի մեծ վնաս կպատճառի քո առողջությանը և ձեր փոխհարաբերություններին, քան քեզ հասցված վիրավորանքը։

Իմացիր ավելին

Հարգանք դրսևորիր կողակցիդ հանդեպ

Ինչպե՞ս կարող են ամուսինները հարգալից ձևով հաղորդակցվել։

Ինչպես ներել

Ինչո՞ւ թերևս դժվար լինի ներել։ Իմացիր, թե ինչպես կարող են աստվածաշնչյան խորհուրդները օգնել։