Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Մորեխի «անվտանգության համակարգը»

Մորեխի «անվտանգության համակարգը»

ՄՈՐԵԽՆԵՐԸ մի տարածքից մյուսն են տեղափոխվում խիտ երամներով՝ «մեկ քառակուսի կիլոմետրի վրա 80 միլիոն մորեխ»։ Սակայն նրանք չեն բախվում միմյանց։ Ո՞րն է գաղտնիքը։

Նկատի առնենք հետևյալը։ Մորեխի՝ բարդ կառուցվածք ունեցող երկու աչքերից յուրաքանչյուրի հետևում կա շարժումներ ընկալող նեյրոն։ Բախման վտանգի դեպքում այս նեյրոններն ազդանշան են ուղարկում թևերին ու ոտքերին, ինչի շնորհիվ մորեխն արագ է արձագանքում և խուսափում է բախումից։ Նրա արձագանքը մարդու աչք թարթելուց հինգ անգամ ավելի արագ է։

Մորեխի աչքերի ու նեյրոնների կառուցվածքն ուսումնասիրելով՝ գիտնականները ստեղծել են ավտոմատացված համակարգ, որը շարժական ռոբոտին հնարավորություն է տալիս առանց բարդ ռադարների կամ ինֆրակարմիր դետեկտորների նկատելու մոտեցող օբյեկտները և խուսափելու դրանցից։ Մասնագետներն այս տեխնոլոգիան կիրառում են նաև ավտոմեքենաների արտադրության մեջ. մեքենաների մեջ տեղադրում են անվտանգության արագ և ճշգրիտ համակարգ, որի շնորհիվ կարելի է նվազեցնել բախումները։ «Մենք շատ բան ունենք սովորելու մորեխից՝ այս հասարակ միջատից»,— ասում է Լինկոլնի համալսարանի (Միացյալ Թագավորություն) պրոֆեսոր Շիգան Յուեն։

Ի՞նչ եք կարծում։ Մորեխի՝ շարժումներ ընկալող նեյրոնները էվոլյուցիայի՞ արդյունք են, թե՞ ծրագրված են եղել։

Իմացիր ավելին

Ռոբոտներ ծրագրավորողը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն

Պրոֆեսոր Մասիմո Տիստարելլին պատմում է, թե ինչու է փոխել էվոլյուցիայի վերաբերյալ իր տեսակետը։

Գոյություն ունի՞ Աստված

Հինգ համոզիչ փաստ, որ Աստված գոյություն ունի։