Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Աղոթք

Աղոթք

Որևէ մեկը լսո՞ւմ է մեր աղոթքները

«Ո՜վ աղոթքներ Լսող, ամեն մարմին քեզ մոտ է գալու» (Սաղմոս 65։2

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Ոմանք ասում են՝ «աղոթքները առաստաղից այն կողմ չեն անցնում»։ Այն մարդիկ, ովքեր տառապանքներ են կրում, ավելի շատ են հակված մտածելու, թե իրենց աղոթքները չեն լսվում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Այն ասում է. «Եհովայի աչքերն արդարներին են ուղղված, և ականջները՝ նրանց աղաչանքներին։ Բայց Եհովայի երեսը չարագործների դեմ է» (1 Պետրոս 3։12)։ Անշուշտ, Աստված լսում է մեր աղոթքները։ Սակայն նա լսում է հատկապես այն մարդկանց աղոթքները, ովքեր հետևում են իր սկզբունքներին։ Աստվածաշնչյան մեկ այլ համարում գրված է. «Ահա թե ինչ վստահություն ունենք, երբ դիմում ենք նրան. ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։ Ուստի նրանք, ովքեր անկեղծորեն աղոթում են Աստծուն, պետք է իմանան, թե ինչպիսի աղոթքն է նրա կամքին ներդաշնակ։

 Ինչպե՞ս պետք է աղոթենք

«Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր» (Մատթեոս 6։7

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Տարբեր կրոնների հետևորդներին, օրինակ՝ բուդդայականներին, կաթոլիկներին, հնդուականներին և մահմեդականներին սովորեցնում են, որ տերողորմյա քաշելով՝ անգիր ասեն աղոթքները ու հաշվեն դրանք։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աղոթքները պետք է սրտից բխեն և անկեղծ լինեն։ Դրանք չպետք է անգիր անենք կամ մեխանիկորեն կրկնենք։ Աստվածաշունչը հորդորում է. «Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր, ինչպես որ այլազգի մարդիկ են անում, քանի որ նրանց թվում է, թե իրենց շատ խոսքերի պատճառով պիտի լսվեն։ Ուրեմն մի՛ նմանվեք նրանց, որովհետև Աստված՝ ձեր Հայրը, նախքան ձեր խնդրելը արդեն գիտի, թե ձեզ ինչ է պետք» (Մատթեոս 6։7, 8

ԻՆՉՈՒ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԵԶ։

Եթե Աստծուն աղոթենք նրա համար անընդունելի ձևով, գուցե իզուր ժամանակ վատնենք կամ տհաճություն պատճառենք նրան։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծու համար «գարշելի են» այն մարդկանց աղոթքները, ովքեր չեն հնազանդվում իր կամքին (Առակներ 28։9

Ո՞ւմ պետք է ուղղենք մեր աղոթքները

«Փնտրե՛ք Եհովային [Աստծուն], քանի դեռ հնարավոր է գտնել նրան։ Կանչե՛ք նրան, քանի դեռ նա մոտ է» (Եսայիա 55։6

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Որոշ հավատացյալներ աղոթում են Մարիամին, հրեշտակներին կամ տարբեր սրբերի։ Օրինակ՝ կաթոլիկները աղոթում են սուրբ Անտոնիոս Պադուացուն, որն, ինչպես ասում են, հոգ է տանում մարդկանց «հոգևոր և առօրյա կարիքների մասին», նաև աղոթում են սուրբ Հուդային, որը համարվում է բոլոր «հուսահատ վիճակում գտնվողների» պաշտպանը։ Շատերը սրբերին ու հրեշտակներին աղոթում են՝ հույս ունենալով, որ նրանք Աստծու առաջ կբարեխոսեն իրենց համար։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Ճշմարիտ երկրպագուները պետք է աղոթեն երկնային Հորը (Մատթեոս 6։9)։ Աստվածաշունչը հորդորում է. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիներ 4։6

Իմացիր ավելին

Ինչի՞ մասին կարող եմ աղոթել

Ինչո՞ւ քո անձնական խնդիրները Աստծու համար չնչին բան չեն։

«Մի՞թե Եհովան.... ուրիշ որևէ բան է պահանջում քեզանից»

Ի՞նչ է ակնկալում Աստված այն անհատներից, ովքեր ուզում են նրան երկրպագել։ Կարո՞ղ է անկատար մարդը հաճեցնել Աստծուն։

«Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ»

Քննիր Ղուկաս 11-րդ գլխում Հիսուսի բերած 2 օրինակները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է հարկավոր աղոթել, որ Աստված լսի։