Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՕԳՈՍՏՈՍ 2014

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Թիթեռի թևի՝ լույս կլանելու ունակությունը

Թիթեռի թևի՝ լույս կլանելու ունակությունը

ՀԱՆԱԾՈ վառելանյութերի օգտագործումը նվազեցնելու նպատակով գիտնականները փորձում են մեծացնել լույս կլանելու հարցում արևային հավաքիչների արդյունավետությունը։ Մի գիտնական ասում է. «Այս հարցի լուծումը.... [երկար ժամանակ] «սավառնել է» մեր աչքի առաջ»։

Թիթեռի թևն ունի մեղրահացի նմանվող փոսիկներ

Նկատի առնենք հետևյալը։ Թիթեռները, սովորաբար, ցուրտ եղանակին արևի տակ տարածում են իրենց թևերը, որպեսզի տաքանան։ Առագաստավորների ընտանիքին պատկանող թիթեռների որոշ տեսակների թևերը շատ մեծ արդյունավետությամբ են որսում ու կլանում արևի ճառագայթները։ Գաղտնիքը ոչ միայն թևերի մուգ պիգմենտն է, այլև միմյանց վրա դասավորված միկրոսկոպիկ թեփուկների կառուցվածքը։ Այդ թեփուկների վրա կան փոսիկների շարքեր, որոնք մեղուների կառուցած մեղրահաց են հիշեցնում։ Այդ շարքերն իրարից բաժանված են եռանկյունաձև տանիք հիշեցնող երկար շղթաներով, որոնք լույսն ուղղում են դեպի փոսիկները։ Թիթեռի թևի այս հանճարեղ կառուցվածքը հնարավորություն է տալիս որսալու արևի լույսը՝ թույլ չտալով, որ այն անդրադառնա։ Դրա շնորհիվ թիթեռի թևերը մգանում են՝ դառնալով սև, և թիթեռը կարողանում է լավ տաքանալ։

«Սայենս Դեյլի» կայքում ասվում է. «Թեև թիթեռի թևերը դասվում են բնության մեջ առկա ամենանուրբ և ամենափխրուն կառուցվածքների շարքին, սակայն դրանք մեծապես ոգեշնչել են գիտնականներին ստեղծելու նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա կրկնապատկելու ջրից ու արևի լույսից ստացվող գազային ջրածնի (ապագայի «կանաչ» վառելանյութ) արտադրությունը»։ Թիթեռի թևերի մասին այս տեղեկությունը կարելի է հաջողությամբ կիրառել նաև օպտիկական գործիքների և արևային մարտկոցների զարգացման մեջ։

Ի՞նչ եք կարծում։ Թիթեռի թևի լույս կլանելու ունակությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։

Իմացիր ավելին

Տատասկափշաթիթեռ. առեղծվածը բացահայտված է

Բրիտանացի ուսումնասիրողները երկար ժամանակ հիացել են գունագեղ տատասկափշաթիթեռով։ Մասնագետները վերջերս բացահայտել են ամեն տարի նրանց անհետացման առեղծվածը։