Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Հուլիս 2014

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Կրոն

Կրոն

Ինչո՞ւ այսքան շատ կրոններ կան

«Դուք Աստծու պատվիրանը թողած՝ մարդկանց ավանդույթից եք կառչում» (Մարկոս 7։8

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Մարդիկ ստեղծված են «հոգևոր կարիքներով», որոնք կարող են բավարարել՝ երկրպագելով Աստծուն (Մատթեոս 5։3)։ Այդ կարիքները բավարարելու համար մարդիկ ստեղծել են բազմաթիվ կրոններ, որոնք հիմնված են մարդկային գաղափարների և ոչ թե Աստծու տեսակետի վրա։

Օրինակ՝ առաջին դարի մի կրոնական խմբի մասին Աստվածաշնչում գրված է. «[Նրանք] Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ոչ ճշգրիտ գիտելիքների համաձայն, որովհետև չիմանալով Աստծու արդարությունը և ձգտելով հաստատել իրենց սեփական արդարությունը՝ նրանք չենթարկվեցին Աստծու արդարությանը» (Հռոմեացիներ 10։2, 3)։ Նմանապես և այսօր գոյություն ունեն բազմաթիվ կրոններ, որոնց «ուսմունքները լոկ մարդկային պատվիրաններ են» (Մարկոս 7։7

 Պարտադի՞ր է որևէ կրոնի պատկանել

«Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները» (Եբրայեցիներ 10։24, 25

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Բաց չթողնենք մեր հավաքույթները» արտահայտությունը ցույց է տալիս, որ Աստված ցանկանում է, որ մարդիկ հավաքվեն և երկրպագեն իրեն՝ որպես կազմակերպված խումբ։ Բայց կարո՞ղ է արդյոք յուրաքանչյուր երկրպագու իր ձևով մեկնաբանել, թե ով է Աստված և ինչ է պահանջում մարդկանցից։ Ո՛չ։ Աստվածաշնչում գրված է, որ այն մարդիկ, ովքեր երկրպագում են Աստծուն նրան հաճելի ձևով, պետք է «խոսքերի մեջ միասնական լինեն» և «միաբանված լինեն մտքով և մտածելակերպով» (1 Կորնթացիներ 1։10)։ Նրանք պետք է լինեն կազմակերպված ժողովների անդամներ և «սիրեն ողջ [համաշխարհային] եղբայրությունը» (1 Պետրոս 2։17; 1 Կորնթացիներ 11։16)։ Աստծուն հենց այդպիսի միասնական ու կազմակերպված երկրպագությունն է հաճելի։

Հնարավո՞ր է իմանալ, թե որն է ճշմարիտ կրոնը

«Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։35

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշունչը ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր ճանաչել ճշմարիտ կրոնը դավանողներին։ Այնտեղ գրված է. «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց։ Մի՞թե փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ» (Մատթեոս 7։16)։ Պարտադիր չէ, որ անհատը բուսաբան լինի, որպեսզի տարբերի թզենին տատասկափշից։ Նմանապես, պետք չէ, որ մարդը կրոնագետ լինի, որպեսզի տարբերի ճշմարիտ կրոնը կեղծից։ Իսկ ի՞նչ պտուղներ, այսինքն՝ բնորոշ նշաններ ունի ճշմարիտ կրոնը։

  • Ճշմարիտ կրոնը ճշմարտությունն է սովորեցնում Աստծու Խոսքից՝ Աստվածաշնչից (Հովհաննես 4։24; 17։17)։ Այն հիմնված չէ մարդկային փիլիսոփայության վրա։

  • Ճշմարիտ կրոնը օգնում է մարդկանց ճանաչելու Աստծուն և իմանալու, որ նրա անունը Եհովա է (Հովհաննես 17։3, 6

  • Ճշմարիտ կրոնը սովորեցնում է, որ մարդկության միակ հույսը ոչ թե մարդկային կառավարություններն են, այլ Աստծու Թագավորությունն է (Մատթեոս 10։7; 24։14

  • Ճշմարիտ կրոնը խրախուսում է անձնուրաց սեր դրսևորել (Հովհաննես 13։35)։ Այն սովորեցնում է հարգել տարբեր ազգերի մարդկանց և չմասնակցել պատերազմների (Միքիա 4։1–4)։ Նաև հորդորում է օգտագործել ժամանակն ու միջոցները ուրիշներին օգնելու համար։

  • Ճշմարիտ կրոնը ապրելակերպ է, ոչ թե ձևական արարողությունների ամբողջություն։ Ճշմարիտ կրոնի անդամները կիրառում են իրենց կյանքում այն, ինչ քարոզում են (Հռոմեացիներ 2։21; 1 Հովհաննես 3։18

Եհովայի վկաները՝ այս ամսագրի հրատարակիչները, ձգտում են թե՛ իրենց խոսքով, թե՛ իրենց գործերով փառք բերել Աստծուն։ Դուք կարող եք անձամբ համոզվել դրանում՝ ներկա գտնվելով նրանց հանդիպումներին, որոնք անցկացվում են Թագավորության սրահներում։