Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒԼԻՍ 2014

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Միացյալ Նահանգներ

Ըստ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ 2012թ. ընթացքում երկրում ապրող ընտանիքների 14,5 տոկոսը (ընդհանուր հաշվով՝ 49 միլիոն մարդ) «ի վիճակի չի եղել կամ էլ դժվարությամբ է բավարար սնունդ ձեռք բերել ընտանիքի բոլոր անդամների համար»։

Իսպանիա

Ուսանողների շրջանում մի ուսումնասիրության համաձայն՝ աղջիկների մոտ 56 տոկոսը և տղաների մոտ 41 տոկոսն ասել են, որ իրենց կյանքում եղել է, որ չարաշահել են ալկոհոլը։ Չարաշահում է համարվել այն, որ տղաները օգտագործել են առնվազն ութ չափաբաժին ալկոհոլ, իսկ աղջիկները՝ վեց։

Խաղաղ Օվկիանոս

Գիտնականները Մարիանյան փողրակում (իջվածքում)՝ մոտ 11000 մետր խորության վրա գտնվող տեղանքից նմուշներ էին վերցրել։ Դրանք ուսումնասիրելով՝ նրանք հայտնաբերեցին, որ փողրակում բազմազան բակտերիաներ և այլ միկրոօրգանիզմներ են բնակվում՝ չնայած մթությանը, ահռելի ճնշմանը և ջրի գրեթե զրոյի հասնող ջերմաստիճանին։ Մինչդեռ նախկինում գիտնականները կարծում էին, թե նման խորության վրա կենդանի օրգանիզմների շատ քիչ տեսակներ կարող էին ապրել։

Արաբական Միացյալ Էմիրություններ

Գիրության խնդրի դեմ պայքարելու նպատակով անցած տարի Դուբայի իշխանությունները խոստացել էին 1 կիլոգրամ քաշ գցելու դիմաց տալ 1 գրամ ոսկի (այն ժամանակ դա կազմում էր մոտ 45 ԱՄՆ դոլար)։ Ոսկին ստանալու համար մարդիկ պետք է գրանցվեին և ռամադան ամսվա ընթացքում առնվազն 2 կիլոգրամ քաշ գցեին։