Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒԼԻՍ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱԵՐԲ | Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ, ԵՐԲ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏԱՀՈՒՄ

Երբ դժբախտություն է պատահում

Երբ դժբախտություն է պատահում

ՎԱՂ թե ուշ գրեթե բոլորիս կյանքում որևէ դժբախտություն է պատահում։ Զերծ չեն մնում նաև այն մարդիկ, ովքեր թվում է՝ ամեն ինչ ունեն։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է.

«Մրցավազքը արագ վազողներինը չէ, պատերազմը հզորներինը չէ, ուտելիքը իմաստուններինը չէ, հարստությունը հասկացողներինը չէ, բարեհաճությունը գիտուններինը չէ, քանի որ ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9։11

Ուստի մտածեք, թե ինչպես կվարվեք, եթե ձեզ դժբախտություն պատահի, օրինակ՝

  • եթե կորցնեք ձեր ողջ ունեցվածքը բնական աղետի պատճառով

  • եթե իմանաք, որ մահացու հիվանդություն ունեք

  • եթե մահանա ձեր սիրելի հարազատը

Եհովայի վկաները՝ այս ամսագրի հրատարակիչները, վստահ են, որ Աստվածաշունչը կօգնի ձեզ ոչ միայն տոկալու դժվարին իրավիճակում, այլև ապագայի ամուր հույս ունենալու (Հռոմեացիներ 15։4)։ Քննենք երեք մարդկանց օրինակ ու տեսնենք, թե ինչպես է Աստծու Խոսքը օգնել նրանց։