Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒԼԻՍ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱԵՐԲ | Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ, ԵՐԲ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏԱՀՈՒՄ

Երբ կորցնում եք ձեր ունեցվածքը

Երբ կորցնում եք ձեր ունեցվածքը

2011թ. մարտի 11-ին՝ ուրբաթ օրը, Ճապոնիայում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ, որը խլեց ավելի քան 15000 մարդու կյանք և ավելի քան 200 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս հասցրեց։ 32-ամյա Քեյը լսել էր վերահաս ցունամիի մասին նախազգուշացումը և ապաստան էր գտել մի բարձր վայրում։ Նա պատմում է. «Հաջորդ առավոտ տուն վերադարձա, որպեսզի տեսնեմ, թե ինչ է մնացել իմ իրերից, սակայն ջուրը սրբել-տարել էր ամեն ինչ, այդ թվում նաև իմ բնակարանը։ Մնացել էր միայն շենքի հիմքը։

Որոշ ժամանակ հետո միայն հասկացա, որ կորցրել եմ ոչ թե պարզապես իրեր, այլ բաներ, որ կյանքիս անբաժանելի մասն էին՝ մեքենաս, համակարգիչներ, որոնք օգտագործում էի աշխատանքի համար, սեղաններ, աթոռներ, բազմոց, իմ ստեղնաշարային գործիքը, կիթառը, ուկուլելեն (հավայան կիթառ), ֆլեյտան, ջրաներկով աշխատելու իմ պարագաները, յուղաներկերը, գունամատիտները, իմ բոլոր գծանկարներն ու յուղանկարները»։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Մի՛ կենտրոնացեք այն բաների վրա, որ կորցրել եք։ Աստվածաշունչն ասում է. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։ Քեյը պատմում է. «Սկզբում ես կազմեցի մի ցուցակ, որում նշեցի, թե ինչ էի ցանկանում ունենալ, բայց դա ինձ հիշեցնում էր այն ամենի մասին, ինչ կորցրել էի։ Ուստի որոշեցի ցուցակի մեջ գրել միայն ինձ անհրաժեշտ իրերը։ Իսկ երբ ձեռք էի բերում որոշ բաներ, թարմացնում էի այդ ցուցակը։ Այդպես կարողացա վերադառնալ կյանքիս բնականոն ընթացքին»։

Ձեզ վրա կենտրոնանալու փոխարեն՝ ձեր օրինակով մխիթարեք ուրիշներին։ Քեյն ասում է. «Ես մեծ օգնություն ստացա և՛ պետական կազմակերպությունների կողմից, և՛ ընկերներիս, բայց երբ վարժվեցի ուրիշներից անընդհատ ինչ-որ բան ստանալուն, նկատեցի, որ կորցնում եմ ինքնահարգանքս։ Սակայն մի օր մտածեցի աստվածաշնչյան այն խոսքերի շուրջ, որոնք գրված են Գործեր 20։35-ում։ Այնտեղ ասվում է. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ»։ Քանի որ սահմանափակ նյութական միջոցներ ունեի, որոշեցի խոսքով քաջալերել նրանց, ովքեր նույնպես տուժել էին այդ աղետից։ Այդպես առատաձեռնություն դրսևորելով՝ ես ինքս էլ օգուտներ քաղեցի»։

Աղոթեք Աստծուն, որ իմաստություն տա ձեզ, որպեսզի կարողանաք տոկալ։ Քեյը վստահում էր Աստվածաշնչի այն խոստմանը, որ Աստված «ուշ կդարձնի ընչազուրկ մարդկանց աղոթքին» (Սաղմոս 102։17)։ Դուք նույնպես կարող եք վստահել այդ խոստմանը։

Գիտեի՞ք արդյոք։ Աստվածաշնչում գրված է, որ կգա ժամանակ, երբ չեն լինի բնական աղետներ, և ոչ ոք չի կորցնի իր ունեցվածքը * (Եսայիա 65։21–23

^ պարբ. 9 Երկրի առնչությամբ Աստծու նպատակն իմանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Իմացիր ավելին

Բնական աղետները Աստծու պատի՞ժն են

Ինչպե՞ս է Աստված պատժում. նկատի առեք երեք գործոն։

Վե՛րջ աղետներին

Թեև թվում է, թե բնական աղետներին վերջ չկա, բայց մենք իրական հույս ունենք, որ դրանք շուտով կվերանան։