Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Հուլիս 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱԵՐԲ | Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ, ԵՐԲ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏԱՀՈՒՄ

Երբ կորցնում եք ձեր առողջությունը

Երբ կորցնում եք ձեր առողջությունը

Մաբելը, որն ապրում է Արգենտինայում, ակտիվ կյանքով էր ապրում և աշխատում էր որպես վերականգնող թերապևտ։ 2007թ.-ին նա նկատեց, որ չափից շատ է հոգնում և ամեն օր ուժեղ գլխացավեր է ունենում։ Նա պատմում է. «Մի քանի բժիշկների դիմեցի և տարբեր դեղեր փորձեցի, բայց ոչինչ չօգնեց»։ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ցույց տվեց, որ Մաբելը գլխուղեղի ուռուցք ունի։ Նա ասում է. «Ես ցնցված էի։ Չէի հավատում, որ այդպիսի սարսափելի հիվանդություն ունեմ։

Վիրահատությունից հետո միայն հասկացա, թե որքան լուրջ է իրավիճակս։ Արթնացա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Չէի կարողանում շարժվել։ Նախքան վիրահատությունը ես ակտիվ անձնավորություն էի և ոչ մեկից կախում չունեի, բայց հանկարծ իմ կյանքում ամեն բան փոխվեց. ոչինչ չէի կարողանում անել։ Հիվանդանոցում եղած ժամանակ անընդհատ լսում էի բժշկական սարքավորումների ու շտապ օգնության ձայներ, հիվանդների հառաչանքներ։ Շուրջս տառապանք էր ու ցավ։

Այսօր իրավիճակս փոքր-ինչ բարելավվել է։ Ես, առանց որևէ մեկի օգնության, կարողանում եմ քայլել և անգամ զբոսնել։ Սակայն տառապում եմ երկտեսությամբ և ունեմ մկանային կոորդինացիայի խանգարում»։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Դրական տրամադրվածություն պահպանեք։ Առակներ 17։22-ում ասվում է. «Ուրախ սիրտը բուժիչ է, բայց խոցված ոգին չորացնում է ոսկորները»։ Մաբելը պատմում է. «Բուժման ընթացքում նույն դժվարություններն եմ ունեցել, ինչ իմ հիվանդները։ Այն վարժությունները, որ պետք է անեի, շատ ցավոտ էին, երբեմն չէի դիմանում և այլևս չէի ուզում շարունակել։ Բայց վանում էի նման բացասական մտքերը, քանի որ հասկանում էի, որ ջանքերս ի վերջո լավ արդյունքներ կտան»։

Ձեր հույսը վառ պահեք, որպեսզի կարողանաք տոկալ։ Մաբելն ասում է. «Աստվածաշնչից գիտեի, թե ինչու են դժբախտություններ պատահում, նաև գիտեի, որ յուրաքանչյուր օր մեզ ավելի է մոտեցնում այն ժամանակին, երբ այլևս ցավ չի լինի» *։

Մի՛ մոռացեք, որ Աստված հոգ է տանում ձեր մասին (1 Պետրոս 5։7)։ Մաբելը հիշում է, թե ինչպես է այս միտքն օգնել իրեն. «Երբ ինձ տանում էին վիրահատության, ես անձամբ զգացի, թե որքան ճշմարիտ են Եսայիա 41։10-ում գրված խոսքերը, որտեղ Աստված ասում է. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ»։ Ես ներքին խաղաղություն էի զգում, քանի որ գիտեի, որ Եհովա Աստված հոգ է տանում իմ մասին»։

Գիտեի՞ք արդյոք։ Աստվածաշնչում գրված է, որ կգա ժամանակ, երբ ոչ ոք չի ունենա առողջական խնդիրներ (Եսայիա 33։24; 35։5, 6

^ պարբ. 8 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլուխը։

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Քրոնիկական հիվանդություն. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել

Այո՛։ Հետևյալ երեք քայլերը կարող են օգնել քեզ։