Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՄԱՅԻՍ 2014

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐԻՆ

Ինչպես սովորեցնել պատանուն անվտանգ օգտվել ինտերնետից

Ինչպես սովորեցնել պատանուն անվտանգ օգտվել ինտերնետից

ԽՆԴԻՐ

Լրատվամիջոցների հայտնած տեղեկություններից եզրակացնում եք, որ ինտերնետը իդեալական միջավայր է կիբերբուլիինգով զբաղվողների, մանկապիղծների և անձնական տվյալներ գողացողների համար։ Դուք սկսում եք անհանգստանալ և դրա համար հիմնավոր պատճառներ ունեք, քանի որ ձեր երեխան հաճախ է ժամանակ անցկացնում ինտերնետում և կարծես չի էլ գիտակցում, թե ինչ վտանգներ կան։

Դուք կարող եք սովորեցնել ձեր երեխային անվտանգ օգտվել ինտերնետից։ Սակայն նախ նկատի առեք, թե ինչ պետք է իմանաք ինտերնետի մասին։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Պատանիները կարող են ինտերնետից օգտվել էլեկտրոնային սարքերի միջոցով։ Այն խորհուրդը, որ համակարգիչը պետք է տանը երևացող տեղում լինի, անշուշտ, օգտակար է։ Սակայն եթե երեխան օգտվում է պլանշետից կամ սմարթֆոնից, հավանական է, որ նա ավելի ազատորեն կօգտվի ինտերնետից, այն էլ առանց ձեր վերահսկողության։

Այն, որ որոշ մարդիկ ավտովթարի են ենթարկվում, չի նշանակում, որ մեքենա վարելը սխալ է։ Նույնը կարելի է ասել ինտերնետից օգտվելու մասին։ Ձեր երեխան պետք է սովորի խոհեմաբար օգտվել ինտերնետից

Որոշ պատանիներ չափից շատ ժամանակ են անցկացնում ինտերնետում։ «Ես մտածում եմ, որ 5 րոպեով կմիացնեմ համակարգիչս՝ էլեկտրոնային փոստս ստուգելու համար, բայց արդյունքում ժամերով տեսանյութեր եմ դիտում,— ասում է 19-ամյա մի աղջիկ։— Ինձ մեծ ինքնատիրապետում է անհրաժեշտ»։

Պատանիները գուցե ինտերնետում տեղադրեն ավելի շատ ինֆորմացիա, քան պետք է։ Չարամիտ մարդիկ կարող են տեղեկություններ հավաքել պատանիների տեղադրած նկարներից ու մեկնաբանություններից և իմանալ, թե որտեղ է պատանին ապրում, որ դպրոցն է հաճախում, որ ժամերին տանը մարդ չի լինում և այլն։

Որոշ պատանիներ չեն գիտակցում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իրենց տեղադրած տեղեկությունը։ Այն, ինչ տեղադրվում է ինտերնետում, ընդմիշտ մնում է այնտեղ։ Երբեմն անպարկեշտ մեկնաբանություններն ու նկարները հետագայում են ի հայտ գալիս, օրինակ, երբ գործատերը տեղեկություններ է փնտրում այն անհատի մասին, որին ցանկանում է աշխատանքի ընդունել։

Սակայն հիշեք հետևյալը։ Ինտերնետը ձեր թշնամին չէ։ Խնդիրը ինտերնետից անխոհեմ կերպով օգտվելն է։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Սովորեցրեք պատանուն ճիշտ առաջնահերթություններ դնել և որոշել, թե որքան ժամանակ կարող է տրամադրել ինտերնետից օգտվելուն։ Պատասխանատու անհատ դառնալու համար անհրաժեշտ է, որ պատանին սովորի կարևոր գործերը առաջին հերթին անել։ Ընտանիքի անդամների հետ շփումը, տնային աշխատանքները և տան գործերը ավելի կարևոր են, քան ինտերնետից օգտվելը։ Եթե պատանին չափից շատ ժամանակ է անցկացնում ինտերնետում, ապա հստակ սահմաններ դրեք, անհրաժեշտության դեպքում նույնիսկ կարող եք ժամանակաչափ օգտագործել։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Փիլիպպեցիներ 1։10։

Սովորեցրեք պատանուն մտածել նախքան ինտերնետում որևէ տեղեկություն տեղադրելը։ Օգնեք պատանուն, որ հետևյալ հարցերը տա իրեն. «Կարո՞ղ է այս տեղեկությունը վիրավորել ինչ-որ մեկին, ինչպե՞ս տվյալ նկարը կազդի իմ համբավի վրա, անհարմար վիճակում կհայտնվե՞մ, եթե ծնողներս կամ ուրիշները տեսնեն իմ նկարը կամ մեկնաբանությունը, ի՞նչ կմտածեն նրանք իմ մասին, եթե տեսնեն դրանք, իսկ ի՞նչ կմտածեմ ես այն մարդու մասին, ով այդպիսի նկար կամ մեկնաբանություն կտեղադրի»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 10։23։

Սովորեցրեք պատանուն առաջնորդվել բարոյական արժեքներով, ոչ թե միայն կանոններով։ Դուք չեք կարող հսկել երեխայի ամեն մի քայլը։ Բացի այդ, ձեր նպատակը նրան օգնելն է, որ նա, իր «ըմբռնողականությունը գործադրելով, այն մարզ[ի].... ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։ Փոխանակ առաջին հերթին կանոններ ու պատիժներ սահմանելու՝ օգնեք նրան մտածելու բարոյական արժեքների մասին։ Ի՞նչ համբավ է նա ցանկանում ունենալ։ Ի՞նչ հատկություններով է ուզում, որ իրեն ճանաչեն։ Ձեր նպատակն է օգնել պատանուն իմաստուն որոշումներ կայացնելու՝ անկախ նրանից՝ կլինեք նրա կողքին, թե ոչ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 3։21։

«Երեխաները ավելի շատ բան գիտեն տեխնիկայի մասին, իսկ ծնողները՝ կյանքի մասին»

Ինտերնետից օգտվելը, ինչպես և մեքենա վարելը պահանջում է ոչ միայն հմտություն, այլև առողջ դատողություն։ Հետևաբար, ծնողի առաջնորդությունը խիստ կարևոր է։ Ինտերնետային անվտանգության մասնագետ Փերի Աֆթաբը նշում է. «Երեխաները ավելի շատ բան գիտեն տեխնիկայի մասին, իսկ ծնողները՝ կյանքի մասին»։

Իմացիր ավելին

ԱՆԻՄԱՑԻԱՆԵՐ

Գրագետ մոտեցում դրսևորիր սոցիալական ցանցից օգտվելիս

Զվարճացիր ու ապահով եղիր, երբ ընկերներիդ հետ օնլայն կապ ես ունենում։

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ պետք է իմանամ թեքստինգի մասին

Թեքստինգը կարող է վերջ դնել քո ընկերությանը ու արատավորել քո համբավը։ Իմացիր, թե ինչպես։