Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Ապրիլ 2014

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Ռասայական խտրականություն

Ռասայական խտրականություն

Ինչպե՞ս են առաջացել մարդկային ռասաները

«Ադամն իր կնոջ անունը Եվա դրեց, քանի որ նա դառնալու էր բոլոր ապրողների մայրը» (Ծննդոց 3։20

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ։

Միավորված ազգերի՝ կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) նշում է, որ «բոլոր մարդիկ պատկանում են մեկ տեսակի և սերել են մեկ նախահորից» (Ռասայի և ռասայական նախապաշարմունքների մասին հռչակագիր, 1978)։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստված երկու մարդ ստեղծեց՝ Ադամին ու Եվային, և նրանց ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան» (Ծննդոց 1։28)։ Այդպիսով Ադամն ու Եվան դարձան ողջ մարդկության նախածնողները։ Հետագայում երբ Ջրհեղեղի ժամանակ երկրի գրեթե ողջ բնակչությունը ոչնչացավ, վերապրեց չորս ամուսնական զույգ՝ Նոյն ու իր կինը և նրանց երեք որդիները իրենց կանանց հետ։ Համաձայն Աստվածաշնչի՝ բոլոր մարդիկ սերել են Նոյի որդիներից (Ծննդոց 9։18, 19

 Արդյոք մի ռասան բա՞րձր է մյուսից

«[Աստված] մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որպեսզի բնակվեն ամբողջ երկրի երեսի վրա» (Գործեր 17։26

ԻՆՉ ԷԻՆ ԱՍՈՒՄ ՈՄԱՆՔ։

20-րդ դարում մարդկանց մի շարք խմբեր ընդունեցին ռասիստական գաղափարներ։ Օրինակ՝ նացիստները իրենց ռասան մյուսներից բարձր էին դասում՝ ելնելով իրենց գենետիկական առանձնահատկություններից։ Մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերոհիշյալ հռչակագրում նշվում է, որ գոյություն ունի «մարդկության ռասայի միասնական հիմք և հետևաբար բոլոր մարդկանց ու բոլոր ժողովուրդների հավասարություն»։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Գործեր 10։34, 35-ում գրված է. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան»։ Հետևաբար, որևէ հիմք չկա մի ռասան մյուսից բարձր համարելու։

Հիսուսը բոլոր քրիստոնյաների համար սահմանեց մի չափանիշ՝ իր աշակերտներին հետևյալ խոսքերն ասելով. «Դուք բոլորդ եղբայրներ եք» (Մատթեոս 23։8)։ Նա աղոթեց, որ իր հետևորդները միասնական և «կատարելապես մի լինեն»։ Հիսուսը չէր ուզում, որ նրանց մեջ խտրականություն ու բաժանումներ լինեն (Հովհաննես 17։20–23; 1 Կորնթացիներ 1։10

Երբևիցե՞ վերջ կդրվի ռասայական խտրականությանը

«Վերջին օրերում Եհովայի տան լեռը կհաստատվի.... և բոլոր ազգերը կհորդեն դեպի այն» (Եսայիա 2։2

ԻՆՉ ԵՆ ԿԱՐԾՈՒՄ ՈՄԱՆՔ։

Տեսնելով անվերջ շարունակվող ռասայական թշնամանքը՝ շատ երկրներում մարդիկ կարծում են, որ հասարակությունը էական հաջողության չի հասել ռասիզմի դեմ պայքարում։ Ոմանք էլ մտածում են, որ երբեք չեն տեսնի ռասայական հավասարություն։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստված անվերջ չի հանդուրժելու ռասայական թշնամանքը։ Աստծու Թագավորության ներքո մարդիկ՝ «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից», միասնաբար ծառայելու են նրան՝ անկեղծ սեր դրսևորելով մերձավորի հանդեպ (Հայտնություն 7։9)։ Աստծու Թագավորությունը պարզապես սրտի վիճակ չէ։ Այն իրական կառավարություն է և հարատև օրհնություններ է բերելու երկրի վրա, քանի որ Աստծու նպատակի համաձայն՝ բոլոր ազգերը պետք է բնակվեն երկրի վրա՝ առանց ռասայական խտրականության *։

^ պարբ. 15 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ

Նախապաշարումից զերծ աշխարհ. ե՞րբ

Իրական դեպքերը ցույց են տալիս, թե ինչպես է Աստվածաշունչը օգնում ազատվելու նախապաշարումից։ Ե՞րբ է նախապաշարմանը վերջ դրվելու։