Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԱՊՐԻԼ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ինչո՞ւ արժե ապրել

Ինչո՞ւ արժե ապրել

ՉՆԱՅԱԾ Դիանան * խելացի, ընկերասեր ու շփվող աղջիկ է, սակայն նրա հմայիչ արտաքինի հետևում թաքնված է քայքայիչ հուսահատություն, որի պատճառով նա օրեր, շաբաթներ և նույնիսկ ամիսներ շարունակ անարժեքության զգացում է ունենում։ «Մի օր անգամ չի լինում, որ չմտածեմ ինքնասպանության մասին,— ասում է նա։— Կարծում եմ, որ առանց ինձ մարդկանց համար կյանքն ավելի լավը կլինի»։

«Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ինքնասպանության փորձ է անում 200 հոգի, ինքնասպանության մասին մտածում է 400 հոգի, բայց ինքնասպանություն է գործում մեկը» («THE GAZETTE», ԿԱՆԱԴԱ, ՄՈՆՐԵԱԼ)։

Դիանան ասում է, որ երբեք ինքնասպան չի լինի։ Սակայն երբեմն նա ապրելու մեջ իմաստ չի տեսնում։ Նա ասում է. «Իմ ամենամեծ ցանկությունը ինչ-որ պատահարից մահանալն է։ Մահն ինձ համար ոչ թե թշնամի է, այլ ընկեր»։

Շատերին են ծանոթ Դիանայի զգացումները։ Ոմանք գուցե մտածել են կամ նույնիսկ փորձել են ինքնասպանություն գործել։ Մասնագետներն ասում են, որ ինքնասպանության փորձ անողներից շատերը իրականում չեն ցանկանում վերջ դնել իրենց կյանքին, այլ ընդամենը ուզում են վերջ դնել իրենց տառապանքին։ Նրանք կարծում են, թե մահանալու հիմնավոր պատճառ ունեն, ուստի պարզապես անհրաժեշտ է, որ նրանք ապրելու հիմնավոր պատճառ գտնեն։

Քննենք երեք պատճառ, թե ինչու արժե ապրել։ 

^ պարբ. 3 Անունը փոխված է։